Ֆուտբոլի ազգային հավաքականի 2024 թվականի Եվրոպայի առաջնության (EURO 2024) որակավորման D խմբում Հայաստանի հետ այսօր կայանալիք խաղում տրիբունաները կլցվեն թուրքական դրոշներով։
Թուրքիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (TFF) կողմից կատարված հայտարարության մեջ ասված է․ “Մեր կողմնակիցները, որոնք լցված կլինեն տրիբունայում՝ 32 հազար թուրքական դրոշներով “զինված”, ևս մեկ անգամ կաջակցեն «Մեր երեխաներին», ովքեր հպարտությամբ կրում են կիսալուսին-աստղը իրենց կրծքին։ Վաղը Էսքիշեհիրում մեկ սրտի պես դաշտ դուրս կգանք մեր խորեոգրաֆիայով և ահռելի թուրքական դրոշով, որը հատուկ պատրաստել ենք փառապանծ մեր Հանրապետության 100-ամյակի համար”։

Էսքիշեհիրի Նոր Ստադիոնում կայանալիք պայքարը կսկսվի 21:45-ին։
Թարգմանությունը կատարվել է TRT.Haber կայքից․