Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի — ի-ն դարձել է ը

բազուկ-բազկաթոռ — ու-ն սղվել է

պատիժ-պատժել — ի-ն սղվել է

ողջույն-ողջունել — ույ-ը դարձել է ու

աշխույժ-աշխուժություն — ույ-ը դարձել է ու

մատյան-մատենագիր — յա-ն դարձել է ե

պարտեզ-պարտիզան — ե-ն դարձել է ի

գլուխ-գլխավոր — ու-ն սղվել է

էշ-իշամեղու — է-ն դարձել է ի

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ — բրդյա, սիրտ — սրտատրոփ, կույր — կուրանալ, ճահիճ — ճահճահոտ, ալյուր — ալրե, կեզ — կիզակետ, ատամնաբույժ — ատամնաբուժարան
բ) վիշտ — վշտանալ, թույլ — թուլանալ, ծնունդ — ծննդյան, հաշիվ — հաշվետու, արթուն — արթնանալ, հույն — Հունաստան, տույժ — տուժել

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ — ձույն, ծաղիկ,

թխահեր — թուխ, հեր,

սառցահատ — սառույց, հատ,

երգչախումբ — երգիչ, խումբ,

կիսել — կես,

ըմպանակ — ումպ,

մեղվապահ — մեղու, պահ,

հունական — հույն,

կղզյակ — կղզի։

4. Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան (գիր), մայրուղի, կատվազգի (կատու), զարդանախշ, գլխապտույտ (գլուխ), խնձորենի, լեզվաոճական (լեզու), երկաթապատ, շինարարական (շեն), լուսանկար (լույս), գյուղամեջ, մայթեզր, կուտակել (կույտ), բառիմաստ, ջրապտույտ (ջուր), տուֆակերտ, սրբապատկեր (սուրբ), ուղղաձիգ (ուղիղ)։

Է (ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան (ե-ն դարձել է ի), անեծք-անիծել (ե-ն դարձել է ի, ք-ն սղվել է), դեմ-դիմանկար (ե-ն դարձել է ի), վրեժ-վրիժառու (ե-ն դարձել է ի), վեպ-վիպասան (ե-ն դարձել է ի)

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր — Ծաղկաձոր

շեկ+ա+հեր — շիկահեր

վեմ+ա+փոր — վիմափոր

մեգ+ա+պատ — միգապատ

գես+աստղ — գիսաստղ

սեր+առատ — սիրառատ

հանդես+ություն — հանդիսություն

պատվեր+ա+տու — պատվիրատու

բնագետ+ություն — բնագիտություն

հրավեր+ա+տոմս — հրավիրատոմս

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վիճաբանություն, վճռել

Նվիրյալ, նվիրական

Տիրակալ, տիրություն

Միջանկյալ, միջպետական

Գիրություն, գիրուկ

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ) — գիրանալ, կես (ատ) — կիսատ, հայրենասեր (ություն) — հայրենասիրություն, մեգ (ապատ) — միգապատ, էշ (ատեր) — իշատեր, պարտեզ (պան) — պարտիզպան, զեն (ակիր) — զինակիր, հրավեր (ատոմս) — հրավիրատոմս, էշ (այծյամ) — իշայծյամ, գրագետ (ություն) — գրագիտություն, տեր (անալ) — տիրանալ, վեպ (ագիր) — վիպագիր:

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել (դեզ), կիսամուշտակ (կես), վիպական (վեպ), իջևանել (էջ), պատվիրել (պատվեր), սիրալիր (սեր), իջվածք (էջ), տիրական (տեր), սիզավետ (սեզ), զինել (զեն):

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան (ի-ն սղվել է), միրգ-մրգատու (ի-ն դարձել ը), ջիղ-ջղային (ի-ն դարձել է ը), կաղին-կաղնի (ի-ն սղվել է), որդի-որդյակ (ի-ն դարձել է յա), կռիվ-կռվել (ի-ն սղվել է), խիղճ-խղճալ (ի-ն դարձել է ը), կծիկ-կծկել (ի-ն սղվել է), մահիճ-մահճակալ (ի-ն սղվել է), կոշիկ-կոշկեղեն (ի-ն սղվել է), նկարիչ-նկարչություն (ի-ն սղվել է), կղզի-կղզյակ (ի-ն դարձել է յա)։

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)- Մկրտչյան, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, կնքել, վրձնահարված, նկարչական

ի-ն դարձել է ը, որը չի գրվում- նարնջագույն, բժշկական, սկզբնակետ, սրտամորմոք, կարմրավուն

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել

բ) Ընկել է- գերություն, ոսկերիզ, փոշոտ, բարություն, թշնամանալ, կենդանություն

գ) դարձել է յ- որդյակ, աղավնյակ

դ) պահպանվել է- քաղաքացիություն, կղզիանալ

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան) — թվանշան, գին(ցուցակ) — գնացուցակ, ուղի(գիր) — ուղեգիր, միս(գործ) — մսագործ, գարի(հաց) — գարեհաց, ծաղիկ(թերթ) — ծաղկաթերթ, դեղին(մորթ) — դեղնամորթ, խնդիր(գիրք) — խնդրագիրք, սիրտ(ցավ) — սրտացավ, բարի(կամ) — բարեկամ, այգի(պան) — այգեպան, հոգի(ակ) — հոգյակ, երկիր(բան) — երկրաբան:

Ու ձայնավորի հնչյունափոխությունը

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ (ու-ն դարձել է ը), մեղու-մեղվաբույծ (ու-ն դարձել է վ), նուռ-նռնենի (ու-ն դարձել է ը), առու-առվակ (ու-ն դարձել է վ), աղմուկ-աղմկել (ու-ն դարձել է ը), սուր-սրամարտ (ու-ն դարձել է ը), ծուխ-ծխախոտ (ու-ն դարձել է ը), ածուխ-ածխահանք (ու-ն սղվել է), մասուր-մասրենի (ու-ն սղվել է), բլուր-բլրակ (ու-ն սղվել է), թթու-թթվաշ (ու-ն դարձել է վ), ապուշ-ապշել (ու-ն սղվել է):

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

լուռ — լռել, լռելյայն, սուտ — ստել, ստախոս, ջուր — ջրափոս, ջրարբի, հուր — հրե, հրոտ, մութ — մթնկա, մթնել, ձուկ — ձկնկիթ, ձկնապուր, տուն — տնետուն, տանուտեր, սուրբ — սրբապաշտ, սրբագործ:

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող — լրաբեր, սուտ խոսող — ստախոս, ձուկ որսացող — ձկնորս, տունը պահող — տնապահ, ծուխը տնից հեռացնող — ծխատար, ջուր կրող — ջրակիր, հաճախ լուռ մնացող — լռակյաց, թթի ծառ — թթենի, լեզվի մասնագետ — լեզվագետ, ձվի ձև ունեցող — ձվաձև:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

մտամոլոր — միտ, վիրաբույժ — վեր, զինագործ — զեն, ըմպանակ — ումպ, գրադարակ — գիր, երկնասույզ — երկինք, լծկան — լուծ, սրընթաց — սուր, կիսալուսին — կես, մրրկահույզ — մրրիկ, բուսաբան — բույս:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

ապշել — զարմանալ, ջրել — ոռոգել, գլխավորել — առաջնորդել, մթնել — խավարել, ամրանալ — պնդանալ, խորհրդածել — մտորել

6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

ցրտահար — ցուրտ (ու-ը), գլխային — գլուխ (ու-ը), գարնանային — գարուն (ու-ն սղվել է), լեզվակ — լեզու (ու-վ), ձվակեր — ձու (ու-վ), գնդաձև — գունդ (ու-ը), շնչավոր — շունչ (ու-ը), նռնենի — նուռ (ու-ը), խորհրդավոր — խորհուրդ (ու-ը), շրթնային — շրթունք (ու-ն սղվել է), բրդատու — բուրդ (ու-ը), նրբագեղմ — նուրբ (ու-ը), ամրացնել — ամուր (ու-ն սղվել է), թթվել — թթու (ու-վ), առվահան — առու (ու-վ), կատվախաղ — կատու (ու-վ), լծկան — լուծ (ու-ը), ձկներ — ձուկ (ու-ը):

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ) — կրծքավանդակ, ջուր(աման) — ջրաման, շուրջ(գիծ) — շրջագիծ, միս(գործ) — մսագործ, ուրու(ական) — ուրվական, տունկ(արան) — տնկարան, մածուն(աման) — մածնաման, չու(ցուցակ) — չվացուցակ, սնունդ(մթերք) — սննդամթերք:

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր (ը-ն սղվել է), մանր-մանրամասն (ը-ն սղվել է), համր-համրություն (ը-ն սղվել է), խառն-խառնիխուռն (ը-ն սղվել է), ազդր-ազդրամիս (ը-ն սղվել է), թանձր-թանձրանալ (ը-ն սղվել է)։

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ — աստղագետ, աստղաձև, կարծր — կարծրատիպ, կարծրամիտ, փոքր — փոքրանալ, փոքրամարմին, կայսր — կայսրություն, կայսերական, քաղցր — քաղցրավենիք, քաղցրահամ

Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական (յա-ն դարձել է ե), սենյակ-սենեկազգեստ (յա-ն դարձել է ե), առօրյա-առօրեական (յա-ն դարձել է ե), հնամյա-հնամենի (յա-ն դարձել է ե), պատանյա-պատանեկիկ (յա-ն դարձել է ե)։

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց — վայրկենացույց, կատարյալ+ություն — կատարելություն, մատյան+գիր — մատենագիր, առաքյալ+ական — առաքելական, հեծյալ+զոր — հեծելազոր, ատյան+կալ — ատենակալ:

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց — զրուցակից, զրուցարան, ցույց — ցուցադրական, ցուցադրություն, գույն — գունավոր, գունագեղ, հույս — հուսահատություն, հուսահատ, հրապույր — հրապուրիչ, հրապուրել, լույս — լուսավորել, լուսակիր, բույր — բուրաստան, բուրումնավետ:

4. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր — լույս, բուրաստան — բույր, բուսական — բույս, մատուցել — մատույց, զգուշություն — զգույշ, հուսալից — հույս, թունավոր — թույն, գունեղ — գույն, կապտություն — կապույտ, սառցարան — սառույց, համբուրել — համբույր, ողջունել — ողջույն, կուտակել — կույտ, կառուցում — կառույց, զեկուցում — զեկույց, անասնաբուծություն — անասուն:

5. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել) — կառուցապատել, բույս(բան) — բուսաբան, հույս(տու) — հուսատու, լույս(բեր) — լուսաբեր, զեկույց(գիր) — զեկուցագիր, հրապույր(իչ) հրապուրիչ, գույն(վառ) — գունավառ, սառույց(պատ) — սառցապատ։