“Հայաստանի ղեկավարությունը ընդունել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա։ Չեմ կարծում, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի հետ դաշինքի կարգավիճակից։ Հայաստանի և Փաշինյանի հետ մենք խնդիր չունենք”․ — ասել է ՌԴ նախագահ Պուտինը։

Հայաստանի Միացյալ Նահանգների հետ զորավարժությունների ֆոնին, ՌԴ նախագահ Պուտինը հերքել է Հայաստանի երկար դաշնակից հանդիսացող Ռուսաստանի հետ կապերը խզելու մեղադրանքները։

Պուտինի հայտարարության մեջ ասվում է, որ “Հայկական ղեկավարությունը Պրահայում ստորագրված փաստաթղթի միջոցով ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա։ Հայաստանի ղեկավարությունը բացատրելով 1991 թվականի պատմական սահմանների ճանաչման մասին անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ ճանաչել է Ղարաբաղը՝ Ադրբեջանի մաս լինելը։ Եթե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա, ապա Ղարաբաղի ստատուսը քննարկելու իմաստ չկա։ Ղարաբաղի կարգավիճակը որոշվել է հենց Երևանի կողմից։ Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք, Փաշինյանի հետ ոչ մի խնդիր չունենք, նրա հետ մշտական կապի մեջ ենք”։

Երևանը Մոսկվային մեղադրում է և՛ Հայաստանի և՛ թե Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչության հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

Թարգմանությունը կատարվել է TRT.Haber կայքից