Հարց 1. Որպես սնունդ դուք օգտագործում եք…
1. Հիմնականում սեզոնային, թարմ և տեղական արտադրության մրգեր և բանջարեղեններ
2. Հիմնականում թարմ սննդամթերք, սակայն դեմ չեք նաև որոշ սառեցված և պահածոյացված մթերքներ գնել
3. Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ
4. Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ և հաճախ սնվում եք ռեստորաններում
Հարց 2. Որքան հաճախ եք ուտում միս կամ ձուկ
1. Երբեք
2. Ժամանակ առ ժամանակ՝ 1-3 անգամ շաբաթական
3. Շաբաթական 4-5 անգամ
4. Ամեն օր
Հարց 3. Դուք ապրում եք …
1. Փոքր բնակարանում
2. Միջին չափսի բնակարանում կամ փոքր առանձնատանը
3. Ընդարձակ բնակարանում կամ ոչ մեծ առանձնատանը
4. Մեծ առանձնատանը
Հարց 4. Ձեր տունը …
1. Շատ լավ ջերմամեկուսացված է և ջեռուցումից օգտվում եք միայն անհրաժեշտության դեպքում
2. Լավ ջերմամեկուսացված է, սակայն տունը չափից ավել է տաքացվում
3. Վատ է ջերմամեկուսացված
4. Վատ է ջերմամեկուսացված և համարյա ամբողջ ժամանակ տաքացվում է
Հարց 5. Ինչպե՞ս եք տաքացնում ձեր տունը
1. Գազով
2. Ածուխով
3. Փայտով
4. Էլեկտրական էներգիայով
Հարց 6. Ի՞նչ էներգիա եք օգտագործում ձեր տանը
1. Դուք օգտագործում եք քամու, արեգակի կամ ալընտարնքայի էներգիայի աղբյուրներից որևէ մեկը
2. Դուք խնայողաբար եք օգտագործում էլեկտրաէներգիան
3.Ձեզ չի մտահոգում սպառված էլեկտրաէներգիայի չափը
4. Դուք հաճախակի եք օգտվում էլեկտրական սարքավորումներից` թեյնիկ, տաքացուցիչ և այլն
Հարց 7. Տանը դուք օգտագործում եք
1. Միայն վերամշակված թուղթ, չեք օգտվում որևէ թերթից կամ ամսագրից
2. Հիմնականում վերամշակված թուղթ, ստանում եք նամակներ,ստանում եք մեկ տպագիր թերթ կամ ամսագիր
3. Հիմնականում չվերամշակված թուղթ,ստանում եք մեծ թվով նամակներ, մի քանի տպագիր թերթ կամ ամսագիր
4. Միայն չվերամշակված թուղթ, ստանում եք շատ մեծ թվով նամակներ, թերթեր ու ամսագրեր
Հարց 8. Դուք կամ ձեր ընտանիքը օգտվում եք մեքենայից
1. Երբեք/ մենք մեքենա չենք ունեցել
2. Երբեմն
3. Ամեն օր
4. Ամեն օր երկար ճանապարհ գնալու համար
Հարց 9. Դուք կամ ձեր ընտանիքը օգտվում եք հասարակական փոխադրամիջոցներից
1. Երբեք
2. Երբեմն
3. Ամեն օր
4. Ամեն օր երկար՝ ճանապարհ գնալու համար
Հարց 10. Որտե՞ղ եք անցկացնում ձեր արձակուրդը
1. Տանը
2. Տանից ոչ հեռու, տեղական հանգստյան վայրերում
3. Մեկնում եմ այնպիսի վայր, ուր ինքնաթիռով կարող եմ հասնել մի քանի ժամում
4. Ինքնաթիռով մեկնում եմ որևէ էկզոտիկ վայր
10 – 20 միավոր: Կեցցե՛ք: Դուք գիտակից քաղաքացի եք և խելացի սպառող: Ձեր ոտնահետքը կազմում է տարեկան 2-4 գլոբալ հա կամ 20-40000մ2:
20 – 30 միավոր: Արդյունքը վատ չէ, սակայն, միանշանակ, բարելավման կարիք ունի: Ձեր ոտնահետքը կազմում է տարեկան 4-6 գլոբալ հա կամ 40-60000մ2 :Այսպիսի կենսակերպով ապրելու համար կպահանջվի 2-3 մոլորակ:
30 – 40 միավոր: Այսպիսի կենսակերպն անընդունելի է: Դուք ջանքեր պետք է գործադրեք` ձեր կենսակերպը փոխելու համար: Այսպիսի կենսակերպով ապրելու համար կպահանջվի 3-5 մոլորակ:

Ինչպե՞ս կրճատել «էկոլոգիական ոտնահետքը»
Ես պարտավորվում եմ․․․
1. Ցնցուղ ընդունելու տևողությունը պակասեցնել 3 րոպեով — 660 մ2
2. Հրաժարվել փոստով ուղարկված նամակների ստացումից — 180 մ2
3. Օգտվել «կանաչ » էներգիայի աղբյուրներից — 3500 մ2
4. Շաբաթը 2 անգամ մսի փոխարեն օգտագործել բուսական սննդամթերք — 1600 մ2
5. Օգտագործել վերամշակված թուղթ` չվերամշակվածի փոխարեն — 540 մ2
6. Կերակուր պատրաստելիս, կաթսան կամ թավան ծածկել կափարիչով — 400 մ2
7. 5կմ-ից պակաս ճանապարհը գնալ ոտքով — 590 մ2
8. Անձնական մեքենայում չօգտագործել օդորակիչ — 510 մ2
9. Անձնական մեքենայի փոխարեն օգտվել հասարակական փոխադրամիջոցներից — 6300 մ2
10. Յուրաքանչյուր երկրորդ տարին արձակուրդն անցկացնել բնակավայրից ոչ հեռու — 2100 մ2