Կարդացեք գեղեցիկի մասին այստեղ

Կարդացեք հարցերը, պատասխանեք դրանց՝ կարևորելով ձեր կարծիքը։

  • Ինչ է գեղեցիկը, այն, ինչ ասում են, թե այն ինչ տեսնում եք, այն ինչ ձեզ է դուր գալիս, թե՞ բոլորին։ Պատասխանն ընտրելիս պատասխանեք նաև ինչո՞ւ։

Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է, և ամեն մարդ այն կարող է տեսնել և ընկալել յուրովի։ Ինձ համար գեղեցիկ կարող է լինել օրինակ բնական երևույթը, մյուսի համար այն կարող է լինել սովորական։ Ուստիև գեղեցկությունը ընկալելը կախված է մարդուց և նրա դիտարկման տեսանկյունից, թե որ չափորոշիչներով է նա դա դիտարկում (արտաքին տեքս, խելացի լինելը և այլն․․․)։ Այն ինձ դուր է գալիս ինձ, կարող է մյուսին և՛ դուր գալ, և՛ դուր չգալ։ Սա ևս հակասական հարց է, քանի որ միշտ չէ, երբ կարծիքները համընկնում են։ Կան համազգային կամ ընդունված երևույթներ, որոնք ինքնըստինքնյան մարդկանց որոշակի շրջանի (հիմնականում՝ մեծամասնության) գեղեցիկ և ընդունելի է բոլորի կողմից։

  • Գեղեցիկի չափանիշները։ Արդյոք գեղեցիկը փոփոխական է, ինչի հետևանքով են փոխվում գեղեցիկի չափանիշները։

Գեղեցկությունը, միանշանակ, փոփոխական է, քանի որ այն 1950-ականներին և հիմա նույնը չէ, այդ էտալոնները տարբերվում են։ Որպես օրինակ, մեր տարածաշրջանում ավանդապես ընդունված է, որ գեղեցիկ է այն կինը, ում շարժուձևը, վերաբերմունքը, ուսուցանումն ու դաստիրականությունը գեղեցիկ են։ Սակայն օրինակ Մերձավոր Արևելքում կամ նույնիսկ Աֆրիկայում գեղեցկության էտալոններ են ականջների, շրթունքների լայնացումը, պլաստիկ օպերացիաները և այլն։ Ուստիև այստեղից էլ ենք եզրակացնում, որ դա ևս փոփոխվող և, հստակ չէ։ Գեղեցկության չափանիշները ևս կախված է դիտարկման և ընկալման տեսանկյունից։