Հայոց պատմության դասաժամի ընթացքում քննարկել ենք տարբեր դարաշրջաններն ու մեզ հանձնարարվել է բնութագրել նրանցից մեկը։ Ես ընտրել եմ Բրոնզի դարը։ Մի փոքր անդրադարձ կատարենք պատմական ակնարկներին, այնուհետև ուսումնասիրենք բուն բրոնզե դարը՝ իր հայտնագործություններով, գյուտերով։

Նախնադարի երեք փուլերը – Գայանե Բալաբանյան

Ք․ ա․ IV հազարամյակի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում թևակոխում է մի նոր փուլ։ Զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող վաղ երկրագործական հասարակություններով ներկայացված համապատկերը գլխովին փոխվում է։ Լեռնաշխարհն այսուհետ ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։

Շարունակվում է արհեստների զարգացումը, որոնք լայնորեն ճյուղավորվում են ու մասնագիտացվում։ Մեծ հաջողությունների հասավ հատկապես մետաղագործությունը։ Հայտնագործվեց բրոնզը, որը պղնձի ու անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածք էր։ Այն շատ ավելի կարծր էր պղնձից, հեշտությամբ ենթարկվում էր մշակման, և դրանով անհամեմատ դյուրին էր կտրել ու ծակել քարը, փայտն ու ոսկորը։ Բրոնզի հայտնագործումով զարգացում ապրեց զինագործությունը. այն՝ անջատվելով մետաղագործությունից, վերածվեց առանձին արհեստի։ Աճեցին բրոնզե գործիքների, կենցաղային իրերի ու զարդերի տեսակները, ինչպես նաև նրանց քանակը։ Հայկական լեռնաշխարհը վերածվում է մետաղների խոշոր արտահանող երկրի։

Մի խոսքով՝ բրոնզի դարը մշակութային–պատմական ժամանակաշրջան էր, որը բնորոշվում էր բրոնզե իրերի՝ աշխատանքի գործիքների, զենքերի, զարդերի և այլ առարկաների արտադրությամբ։

Բրոնզե դարն սկսվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Արտահայտվում է զարգացման երեք փուլերով՝

  • վաղ բրոնզի դար,
  • միջին բրոնզի դար,
  • ուշ կամ զարգացած բրոնզի դար:

Այդ փուլերից յուրաքանչյուրը պայմանավորվում է տնտեսության գլխավոր ճյուղերի վերելքով և հասարակության նշանակալից առաջընթացով։

Տարածաշրջանի հնագույն հասարակական զարգացման բեկումնային համարվող այս ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին՝ Ք․ա․ 3500-2300 թվականներին։

Հայաստանի վաղբրոնզիդարյան ընդհանրության՝ այսօր հայտնի վաղագույն համալիրները կենտրոնացված են Կուր և Արաքս գետերի ավազաններում։ Կուր-արաքսյան հուշարձանները թվագրվում են Ք․ ա․ IV հազարամյակի կեսերով։ Նույն հազարամյակի վերջում միայն այդ մշակույթը սկսում է տարածվել Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, Իրանում, Հյուսիսային Կովկասում։

Բրոնզի դար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կուր-արաքսյան գետահովտից և հարակից շրջաններից բնակչության հոծ զանգվածներն աստիճանական տեղաշարժերով սկսում են նոր տարածքներ յուրացնել։ Ք․ ա․ III հազարամյակի երկրորդ քառորդում արդեն, այսպես կոչված, «Կուր-արաքսյան ծավալման» ալիքը հարավ-արևմտյան ուղղությամբ հասնում է մինչև Պաղեստինի հարավային շրջանները, հարավ-արևելքում՝ մինչև Համադան և Քեմանշահ, հյուսիսում անցնում է Կովկասյան լեռնաշղթան՝ մինչև Հյուսիսային Օսիա։

Հետագա բոլոր ժամանակաշրջաններում ոչ մի մշակույթ, որի պատմական միջուկը Հայկական լեռնաշխարհն էր, իր էական հատկանիշներով այդպիսի ընդարձակ տարածք չի ընդգրկել, ինչպես Կուր-արաքսյանը։ Մշակութային այս աննախադեպ տարածումը մեկնաբանվում է որպես միգրացիայի, էթնիկական տեղաշարժերի արդյունք։ Այդ համատեքստում աննախադեպ տարածում է ստանում հատկապես շենգավիթյան մշակութային համալիրը։

Շենգավիթի համալիրը Երևանի հարավարևմտյան մասում է՝ Հրազդան գետի ձախ-ափնյա բլրին (ներկայիս՝ Երևանյան լճի շրջանում)։

Ք․ ա․ III հազարամյակի երկրորդ կեսում Կուր-արաքսյան մշակութային ընդհանրության անկման մասին առավել տարածված է այն տեսակետը, որ տնտեսության մեջ անասնապահության դերի աճով պայմանավորված՝ այս հասարակությունը անցնում է նոր՝ ոչ նստակյաց կենսաձևի։

Արդյունավետ երկրագործության զարգացման գործում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորի գյուտը։ Այս գյուտի շնորհիվ մարդն սկսեց հաստատվել այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէր զբաղվել բրիչային երկրագործությամբ։ Ընդարձակվեցին մշակելի տարածությունները, բարձրացավ բերքատվությունը, մեծապես աճեց բնակչությունը, հանդես եկան խոշոր ու բազմամարդ բնակավայրեր։ Ընդարձակվեց ոռոգման ցանցը։ Ամենուրեք սկսեցին անցկացվել ոռոգիչ առուներ։ Զարգացավ այգեգործությունը, որի առաջին պայմանը ոռոգման ցանցի ընդլայնումն էր։ Հեղաշրջիչ դեր ունեցավ ձիու ընտելացումը, որն սկսեց մեծ դեր խաղալ մարդու կյանքում։

Կուրա-արաքսյան ընդհանրության կազմալուծմանը զուգընթաց Ք․ա․ III հազարամյակի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի՝ «վաղ կուրգանների մշակույթը»։

Կուր-Արաքս ավազանի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Կուրից հյուսիս և արևելք ընկած տարածքներում Ք․ա․ III հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, «Թռեղք-վանաձորյան» մշակութային համալիրները։

Թռեղքի, Լոռի բերդի, Վանաձորի, Քարաշամբի «արքայական թաղումները» միանշանակ վկայում են տարածաշրջանի սոցիալական միջավայրում արմատական փոփոխությունների մասին։ Բրոնզի դարին պատկանող հոյակապ զարդեր ու հիանալի գործիքներ են հայտնաբերվել պեղումների ժամանակ Վանաձորում, Քարաշամբում, Լճաշենում՝ Սևանի ափին, և այլ վայրերում։

Նոր մշակութային ընդհանրությունների առաջացումը։ Շուրջ Ք․ա․ XIX դ․ կեսերից լեռնաշխարհի արևելքում և հյուսիս-արևելքում (Սյունիք, Արցախ, Սևանի ավազան, Աղստևի հովիտ) տարածում են ստանում, այսպես կոչված, Սևան-արցախյան մշակույթին բնորոշ իրողությունները։ Նորահայտ այս մշակութային համալիրն արդեն առավելապես ներկայացված է բնակատեղիներով, ինչը տարածքի յուրացման և բնակեցման՝ նախորդ դարաշրջաններից տարբերվող նոր համակարգի արմատավորման մասին է վկայում։

Ք․ա․ XVIII դարի վերջերից փոփոխությունների մի նոր ալիք է սկսվում։ Այն տարածվում է ավելի ընդարձակ սահմանների մեջ՝ ներառելով Ուրմիայի և Վանի ավազանները, Նախիջևանը, Արարատյան դաշտը, Շիրակը, Կարսի սարահարթը, Արագածի փեշերը, Կոտայքը, Սևանի ավազանը։ Մշակութային միջավայրի արագահաս փոփոխություններով հագեցած այս փուլն իր ավարտին է հասնում Ք․ա․ XVI դարի վերջին։

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման  նպատակով կիրականացվեն 15 խորքային հորի կոնսերվացման և 14 ...

Հատկապես վերջին տարիներին Հայաստանի հնագիտական հուշարձանների բազմակողմանի ուսումնասիրությունները, հայտնաբերված նյութերը և թաղման ծեսը փաստագրում են ուշ բրոնզի դարի հասարակությունների աննախադեպ վերելքի մասին։

Հետազոտության պատկերավոր մասը՝ պրեզենտացիայում․

Պատմական ակնարկներ՝ Հայ ժողովրդի պատմությունը գրքից

Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում։ Բրոնզը ստացվում է պղնձի և անագի արհեստական խառնուրդից։ Այն ավելի ամուր է, քան մաքուր պղինձը։ Հայաստանի տարածքում բրոնզեդարյան գործիքներ են հայտնաբերվել Վանաձորում, Լճաշենում, Արցախում, Շենգավիթում, Մոխրաբլուրում և այլ տեղերում։ Բրոնզեդարում վերանում է մայրիշխանությունը և հաստատվում է հայրիշխանություն։

Այդ դարաշրջանում երկրագնդի մի շարք տեղերում՝ Եգիպտոս, Շումեր, Աքքադ, կազմակերպվում են պետություններ, որոնց ազդեցությունը լայնորեն տարածվել է նաև Հայկական լեռնաշխարհի վրա, որտեղ դեռևս իշխում էին տոհմատիրական կարգերը։ Տեղի էր ունենում անցում մայրական տոհմից հայրական տոհմին, այսինքն՝ մայրիշխանությունը փոխարինվում էր հայրիշխանությամբ։ Որպես զենքի և աշխատանքային գործիքների պատրաստման նյութ հանդես է գալիս բրոնզը, որն իր մի շարք հատկանիշներով գերազանցում էր պղնձին։ Բարձր մակարդակի են հասնում զինագործությունը, ոսկերչությունը, ջուլհակությունը, փայտի և կաշվի մշակումը, առաջ է գալիս բրոնզե արորը և այլն։

Ցեղերի ներսում առաջանում են ռազմիկների ջոկատներ։ Որպեսզի ավար ձեռք բերեն, հաճախակի էին դառնում միջցեղային ընդհարումները։ Այդ հարձակումներից պաշտպանվելու համար հսկա քարերից կառուցում էին կիկլոպյան ամրոցներ։ Այս բոլորը ապացուցում են, որ Հայկական լեռնաշխարհում ևս ստեղծվում էր պետություն։ Երրորդ հազարամյակի վերջում արդեն նկատվում էր սեփականության շերտավորում։ Տոհմացեղային ավագանին իր ձեռքում էր կենտրոնացնում լավագույն վարելահողերը, անասունների հոտերը և սեփականության այլ ձևեր։ Նրանք հարստանում էին, հզորանում և տարբերվում տոհմի հասարակ անդամներից։

Կայքեր և գրքեր, որոնցից օգտվել եմ հետազոտությունները կատարելու համար․ 1, 2, 3, 4