Նպատակը՝

  • Անկախության տոնը բարձրունքին նախագծի շրջանակում վերելք դեպի Սևաժայռ
  • Աստղագիտական ուսումնասիրություններ հետազոտական վարժարանի սովորողների հետ
  • Ազգային պարերի ուսուցում
  • Այլ աշխատանքներ ըստ Արատեսյան եղանակային պահանջների

Նախապատրաստական փուլ՝

  • տեղանքի կողմնորոշում բջջային տարբեր հավելվածների կիրառմամբ

Տեղանքի կողմնորոշման համար մենք օգտագործում ենք բջջային հեռախոսներում տեղադրված «կողմնացույց» հավելվածը, ինչպես նաև հարակից տարածքներն ու վայրերը մանրամասն ուսումնասիրելու համար կիրառում ենք առցանց հավելվածներ, որոնցից ամենահայտնին է Maps.me ծրագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ամբողջ Հայաստանն ու տարբեր երկրներ՝ առանց համացանց մուտք գործելու։ Նմանատիպ հավելվածներն և ձեռքի տակի գործիքները մեզ հարկավոր կլինեն։

  • տիեզեքում ընթացող ֆիզիկական երևույթների մասին նյութերի ուսումնասիրություն

Տիեզերքում ընթացող բազում ֆիզիկական երևույթներ կարող ենք ուսումնասիրել, սակայն ես կենտրոնացա անկշռության վրա։ Եկեք ուսումնասիրենք որոշակի տվյալներ։

Այս երևույթն ուղեկցում է տիեզերագնացներին տիեզերքում։ Անքաշությունը կամ անկշռությունը վիճակ է, երբ մարմնի կշիռը P = 0: Մարմնի կշիռն այն ուժն է, որով մարմինը գործում է հենարանի վրա՝ Երկրի ձգողության հետևանքով: Հետևաբար, անկշռությունը մի վիճակ է, երբ մարմինը չի գործում հենարանի վրա: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ մարմինը շարժվում է միայն ձգողականության ազդեցությամբ, ուստի այն ազատ է ընկնում։ Շարժման պահին ընկնող մարմինը չի գործում իր հետ ընկնող հենարանի վրա։

Հետաքրքիր փաստեր․

  1. Զրոյական ձգողականության պայմաններում բոցը շատ թույլ է և ժամանակի ընթացքում մարում է:
  2. Անկշռությունը զգալի ազդեցություն ունի մարդկանց և կենդանի օրգանիզմների վրա։
  3. Երկրի վրա ցատկի ժամանակ մարդը գտնվում է անկշռության վիճակում։
  • երկնային և երկրային երևույթների և մարմինների հետազոտման գործիքներ՝ աստղադիտակներ և դրանց կիրառման ձևեր, կողմնացույց

Պատմական ակնարկ

Աստղադիտակը հնարավորություն է տալիս տեսնել անզեն աչքով անտեսանելի առարկաները` հավաքելով լույսը և ձագարի նման ուղղելով դիտորդի աչքի մեջ:
Գոյություն ունեն տարբեր աստղադիտակներ՝ ամենապարզից մինչև հատուկ կառույցներում տեղակայված վիթխարի աստղադիտակները:

Աստղադիտակ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

XVII դարի ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին դիտակը: Համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծել է պատվերով ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգեյը 1608 թ-ին: Դրա հիմնական մասը ոսպնյակն էր: Իսկ մինչ այդ դիտորդ-աստղագետների գործիքը սեքստանտն էր՝ աստղադիտական անկյունաչափ սարքը:

Արդեն 1609 թ-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իտալական Պադուա քաղաքում իր ձեռքերով պատրաստեց նույնպիսի մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը բազմաթիվ նոր աստղեր տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել:

Ի վերջո, Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի, Արեգակի և մոլորակների վերաբերյալ:

Աստղադիտակ – Հավելվածներ Google Play-ում

1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով:

Աստղադիտակները, որոնք հավաքում են լույսը, կոչվում են օպտիկական: Պարզագույն ռեֆրակտորը կազմված է խողովակից և դրա ծայրերում դրված 2 ոսպնյակներից: Առաջին ոսպնյակը՝ օբյեկտիվը, հավաքում է հեռավոր առարկայից եկող լույսը և դրա ճառագայթները կենտրոնացնում միատեղ՝ առարկայի պատկերը ստանալու համար: Այդ պատկերը մեծացվում է երկրորդ ոսպնյակով՝ օկուլյարով, որի միջով մենք դիտում ենք հեռավոր առարկան:

Որքան մեծ է աստղադիտակի գլխավոր հայելին կամ ոսպնյակը, այնքան ավելի շատ լույս է հավաքում, և այնքան ավելի թույլ օբյեկտներ է հնարավոր դիտել նրանով: Մթնոլորտի գետնամերձ շերտում կատարվող տարբեր երևույթներ հաճախ խանգարում են ստանալ այն ամբողջ տեղեկությունները, որոնք կարող է աստղադիտակը տալ: Ուստի հաճախ հարկ է լինում աստղադիտարանները կառուցել բարձր լեռներում կամ տեղադրել Տիեզերք ուղարկվող սարքերի վրա:

Հաբլ (աստղադիտակ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հաբլ /աստղադիտակ/

Գիտնականները սովորել են հաշվարկել հեռավոր աստղերի ջերմաստիճանները, չափերն ու զանգվածը, դրանց հեռավորությունը Երկրից: Այդ ամբողջ աշխատանքը կատարվում է աստղադիտարաններում, որոնց աշտարակների գմբեթը կարող է պտտվել: Եթե գմբեթում տեղադրված աստղադիտակն ուղղվում է դեպի ընտրված աստղը, և համակարգիչով կարգավորվում է հետևող համակարգի մեխանիզմը, ապա աստղադիտակն ինքն է սկսում հետևել աստղին՝ նրա օրական շարժման ուղղությամբ: Իսկ աստղադիտակի սարքերը լուսանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա ինքնուրույն դրոշմում են այն ամենը, ինչ կատարվում է աստղի հետ: