Այս անգամ նրան դիմավորեց հանքերի կառավարիչը՝ Սուլյանը և առաջնորդեց այն տեղերը, որտեղ ենթադրվում էին նավթի նշաններ։

Բակի հեռավոր կողմում հողե մի փոքրիկ թմբի վրա՝ երկաթյա նավթային ամբարների առջև կանգնած էր Շուշանիկը՝ անբաժան, մոխրագույն շալն ուսերին։

Անտոնինա Իվանովնան Շուշանիկի նկատմամբ զգում էր նախանձ․ մի զգացում, որին դեմ էր ամբողջ հոգով և որպես խելացի կին՝ դատապարտում էր իրեն։

Նա հաճախ էր հարց տալիս իրեն, թե ինքը՝ միլիոնատիրոջ կինը, բախտավո՞ր է արդյոք և ցավով հասկանում էր, որ այո՛, ինքը որպես կին՝ դժբախտ է, բայց երջանիկ՝ որպես մայր։

Ուրախության աղաղակ բարձրացավ, երբ դրսում երևացին օրվա անձնազոհ հերոսները՝ Զուպրովը, Ռասուլը և Կարապետը։

Նա՝ այդ ապականված երիտասարդը ստույգ մահվան գնաց՝ փրկելու համար մի աղքատ, աննշան աղջկա։

Երբ սովորական ժամին պատշգամբի ծայրին կանգնած նայում էր հեռու՜-հեռու՜՝ դեպի երկնքի անվերջ հորիզոնը, աչքերի մեջ ցոլանում էին նորահաս կնոջ հոգու երազները։

Ատոմն զգում էր, որ ինքը՝ որպես զինվոր պիտի ենթարկվի հրամանատարին։

Իբրև զարգացած մարդ՝ նա ծանոթ էր դպրության գաղտնիքներին, որպես զորավար՝ վրեժխնդիր էր թշնամիների, հայրենիքի դավաճանների նկատմամբ։

Թվում է՝ նժույգը հպարտ էր, որ մեջքին կրում է հայոց աշխարհի պարծանքին՝ Դավիթ-Բեկին։

Ի՞նչ լավ բան էր արել ինքը կյանքում։ Որպես զավակ՝ չէր գոհացրել ծնողներին, որպես ամուսին՝ անտարբեր էր եղել կնոջ նկատմամբ, իբրև հայր՝ դարձյալ չէր փայլել սիրով ու հոգատարությամբ։

Մենք՝ փրկվածներս երկու կյանքով պիտի ապրենք՝ մեր և նահատակների, որպեսզի չամայանա հայրենիքը։

Դա Անդրեաս երեցն էր՝ երիտասարդ հոգևորականը՝ խարտիշագեղ գանգուրներով, աչքերի թախծոտ արտահայտությամբ, բարի ժպիտը՝ դեմքին։

Քահանայապետը՝ Կայիափան բազմել էր գորգածածկ թախտին և անթաքույց արհամարհանքով նայում էր մատնիչ Հուդային։

Վերևում՝ բլուրների լանջերին, շուրջանակի կանգնած էին հակառակորդ բանակները, բարձր ժայռին՝ թագավորը Սավուղը, որը պատրաստվում էր դիտելու կռիվը։