Բազմության՝ հետաքրքրությունից վառվող աչքերում երևաց զարմանքի արտահայտություն։
Հանկարծ լսվեց հայոց զորքերի՝ կայծակի որոտ հիշեցնող ձայնը, և Մարզպետունու գնդերը հորդառատ հեղեղի պես թափվեցին հագարացիների՝ սարսափից գլուխները կորցրած զինվորների վրա։
Անցյալի մասին մտածելով՝ Հայր Մարդպետը հիշեց, որ Փառանձեմ թագուհու՝ մայրաքաղաքից հեռանալուց և Արտագերս ամրոցին ապավինելուց հետո Արշակունիների՝ ընտիր կահույքով ու հազվագյուտ գորգերով զարդարված պալատն ամայացավ։ Դրանց մի մասը թագուհին հետը տարավ իր՝ բարձունքներին ու ժայռերին կռթնած նոր ապաստարանը, մյուս մասն ընկավ պարսիկների ձեռքը։ Սակայն, բարեբախտաբար, արծաթեղեն և ոսկեղեն իրերը, մետաքսեղենն ու կերպասեղենը և շատ այլ բաներ կարողացան թաքցնել Երազգավորսի՝ միայն թագուհուն և մի քանի սպասավորներին հայտնի ստորերկրյա գաղտնարաններում։
Եվ այն պահին, երբ նա շրջվեց նայելու լեռան՝ արևի ճառագայթներից շառագունած կատարին, նրա ուշադրությունը գրավեց մի օտարոտի երևույթ․ պարսից կայազորն ամբողջ կազմով քառատրոփ սլանում էր քաղաքի՝ բազալտով սալահատակված գլխավոր փողոցով, և հեռվից փայլփլում էին նրանց՝ բրոնզից պատրաստված սաղավարտներն ու վահանները, ձիերի՝ քամուց փռփռացող բաշերը։
Մերուժանի՝ պարսկական ոճով կահավորված սենյակներով անցնելիս՝ Հայր Մարդպետի աչքով ընկան նրա՝ Պարսկաստանում կարել տված սամույրե մուշտակը և այլ իրեր։ Հրամայեց դրանք պահել պալատի թագավորի աչքից հեռու գտնվող որևէ անկյունում։
Ու մինչ իշխան Կամսարականը դիմացի լեռնաստորոտների՝ ալպյան բուսականությամբ ծածկված փեշերին կռվում էր պարսիկների՝ վայրկյան առ վայրկյան նոսրացող զորագնդերի դեմ, Բագրատունու՝ ոտքից գլուխ զինավառ մարտիկներն աշխատում էին կտրել նահանջող թշնամու ճանապարհը։
Տարոնի՝ միայն այդ հարթավայրին բնորոշ ջինջ առավոտներից մեկն էր։ Արևի՝ աչք կուրացնող ջերմությունից փթթած ցողաթուրմ կանաչներն ու հացաբույսերը, և օդի շնկշնկան ալիքները խաղում էին նրանց վրա։ Զարթնել էր Մամիկոնյանների եռուզեռով լի ոստանը՝ Ողական ամրոցը։ Պահակները բացել էին ամրոցի՝ ամուր երկաթներով պատրաստված բևեռապինդ դարպասները, կարգի էին բերում պալատի՝ սալահատակված ուղիներով բակը։ Ոմանք ջրում էին ծառաստանի վաղորդյան ցողով ծածկված ծաղիկները։
Շքախմբի պարապությունից ձանձրացած անդամների հետ հաճախ դուրս էին գալիս նաև զինվորները, շրջում քաղաքի՝ իրենց անծանոթ փողոցներում, զարմանում տարբեր ցեղերի մարդկանց՝ մինչև այդ իրենց անհայտ օտարոտի հագուստների, սովորույթների, կենցաղի վրա։ Նրանց հետաքրքրում էին մայրաքաղաքի՝ բյուզանդական յուրօրինակ ճարտարապետության ոճով կառուցված տները, միշտ բանուկ փողոցների՝ մարդու ականջին անհաճո ժխորը, շուկաների՝ արևադարձային մրգերով ու բանջարեղեններով հարուստ վաճառասեղանները։ Բայց ամենից շատ նրանց հետաքրքրում էին կայսրի՝ առասպել թվացող պալատը։