Առաջադրանքներ
1. Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ, ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն, հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն, տգիտություն:
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ, որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված, արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում, հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ, մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ, ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
Նախածանց — անհայտ, հակաթույն, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, անհարմար, ապաշնորհ, անթիվ։
Վերջածանց — խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն, միտք։
Նախածանց+վերջածանց — անմտություն, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, ներգրավում, տրամագծորեն, դժգոհություն, համատեղություն։