Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունից հետո, նախագահ Իլհամ Ալիևի հրավերով կրիտիկական այց իրականացրեց դեպի Նախիջևան։ Էրդողանն ու Ալիևը երկկողմ հանդիպումից անմիջապես հետո մասնակցեցին Իգդիր-Նախիջևան գազատար խողովոկաշարի հիմնման արարողությանը։ Ստորագրման արարողությունից հետո՝ երկու առաջնորդները իրականացրեցին մամուլի ասուլիս։
Մամլո ասուլիսում ելույթ ունենալով՝ Իլհամ Ալիևն ասել է․ «Դուք ՄԱԿ-ի ամբիոնում արդար, միջազգային իրավունքի վրա հիմնված հայտարարություններ եք արել՝ պաշտպանելով Ադրբեջանի շահերը։ Սա եղբայրության հաջորդ քայլն է, որը ցուցադրվում է Թուրքիայի կողմից: Հայկական բանակը հանձնվել է և ընդունել մեր պայմանները»։ Նշելով, որ ադրբեջանական բանակի հաղթանակը հպարտության հարց է, նախագահ Էրդողանը դիմել է Երևանի ղեկավարությանը։ Էրդողանն ասել է․ «Համապարփակ կարգավորման համար հնարավորությունների նոր պատուհաններ են բացվել տարածաշրջանում։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կբռնի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և կձեռնարկի անկեղծ քայլեր»։

Ղարաբաղում հայկական անջատողական զորքերի դեմ Ադրբեջանի կողմից սկսված գործողությունից անմիջապես հետո՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրիտիկական այցով եղել է Նախիջևանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Նախիջևան մեկնած նախագահ Էրդողանը՝ աշխատանքային այցի շրջանակներում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Ալիևի հետ։
Հայտնվում է, որ մոտավորապես 1 ժամ տևած գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են ընթացիկ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, հատկապես՝ Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան վերջին զարգացումները։
Ըղդըր — Նախիջևան բնական գազատարի ստորագրությունը․
Հանդիպումից հետո Էրդողանի և Ալիևի ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի վերաբերյալ մտադրությունների արձանագրությունը»։
Ստորագրելուց հետո Էրդողանն ու Ալիևը ստորագրություններ են փոխանակել և միմյանց ձեռք սեղմել։
Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեթ Օզհասեքին և Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև Թուրքիայի Հանրապետության Քահրամանմարաշ նահանգում բնակելի շենքերի, տարրական դպրոցների, մանկապարտեզների և մշակութային կենտրոնների կառուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր»։
Տեքստը ստորագրել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը։ Այն ներառում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ադրբեջանի էներգետիկայի նախարարության միջև էլեկտրաէներգիայի ոլորտում առկա համագործակցության շարունակումը։
Ալիև․ Հայկական բանակը հանձնվել է։
Ստորագրման արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Առաջինը ելույթ ունեցած Իլհամ Ալիևը ասաց. «Պաշտպանելով Ադրբեջանի շահերը ՄԱԿ-ի ամբիոնում՝ դուք միջազգային իրավունքի հիման վրա արդար հայտարարություններ արեցիք։ Դա եղբայրության հաջորդ քայլն է, որը ցուցադրվում է Թուրքիայի կողմից»։
Հայտարարելով, որ հայկական բանակը հանձնվել է Ղարաբաղում գործողությունից հետո, Ալիևն ասել է. «Հայաստանն ընդունել է մեր պայմանները»։
Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրային հարաբերություններին՝ Ալիևն ասել է. «Մեր առևտրի ծավալը կազմում է ավելի քան 6 միլիարդ դոլար։ Այս տարի այն աճել է 40%-ով։ Մեր թիրախը (նպատակը) 15 միլիարդ դոլարն է։ Առաջիկայում մենք դրան կհասնենք»։
Էրդողան․ Հայաստանից ակնկալում ենք անկեղծ քայլեր։
Ալիևից հետո ելույթ է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշելով, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օպերացիայի հաջող ավարտը հպարտություն է, նախագահ Էրդողանն ասել է. «Ես շնորհավորում եմ հաղթանակած ադրբեջանական բանակին՝ պատմական հաջողությունների և խաղաղ բնակչության հանդեպ մարդասիրական վերաբերմունքի համար»։
Դիմելով Երևանի ղեկավարությանը՝ Էրդողանն ասել է․ «Համապարփակ կարգավորման համար հնարավորությունների նոր պատուհաններ են բացվել տարածաշրջանում։ Կարծում եմ, որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի»։

Արարողություն՝ օդանավակայանում
Նախիջևանի օդանավակայանում նախագահ Էրդողանին՝ Ալիևից բացի, ուղեկցում էին Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆուադ Նեջեֆլին, Նախիջևանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Անար Իբրահիմովը, Նախիջևանի նահանգապետ Միրսենանի Սեիդովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն և Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիպ Քայային։
Նախագահ Էրդողանի հետ Նախիջևան են եկել շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օզհասեքին, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Ազգային հետախուզության գործակալության նախագահ Իբրահիմ Քալընը, նախագահի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական-դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը և այլ պաշտոնյաներ։
Պաշտոնական արարողություն՝ ժողովում․
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողով ժամանելուն պես՝ Էրդողանին դիմավորել են պաշտոնական արարողությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով՝ Նախիջևան եկած նախագահ Էրդողանը՝ աշխատանքային այցի շրջանակներում օդանավակայանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողով է գնացել՝ Ալիևի հետ նույն փոխադրամիջոցով։
Ալիևի հետ արարողության եկած Էրդողանը այնտեղ ողջունել է զինվորներին։
Այն բանից հետո, երբ Էրդողանն ու Ալիևը զբաղեցրին արարողության տարածքում իրենց հատկացված տեղերը, հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը։

Նախագահ Էրդողանը լքել է Նախիջևանը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել է Նախիջևանը, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով։
Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով մեկնած մեկօրյա աշխատանքային այցից հետո՝ Նախիջևանից «TUR» ինքնաթիռով տուն է վերադարձել ժամը 19:40։
Նախագահ Էրդողանին Էսենբողա օդանավակայանում դիմավորել են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը և այլ պաշտոնյաներ։
Ծավալուն թարգմանությունը իրականացվել է ntv.com.tr կայքից: