Ու մինչ իշխան իշխան Կամսարականը դիմացի լեռնաստորոտների՝ ալպյան բուսականությամբ ծածկված փեշերին կռվում էր պարսիկների՝ վայրկյան առ վայրկյան նոսրացող զորագնդերի դեմ, Բագրատունու՝ ոտքից գլուխ զինավառ մարտիկները աշխատում էին կտրել նահանջող թշնամու ճանապարհը։

Դավադիր հույնի ձեռքով կատարված նենգ սպանությունը ցնցեց հայոց աշխարհը՝ բոլորին համակելով վիրավորանքի ու զայրույթի՝ սիրտ ցավեցնող զգացմամբ։

Ցավում էին ոչ միայն նրանք, ովքեր սիրում էին Պապ թագավորին, այլև նույնիսկ այն նախարարները, որոնք հակառակ էին նրա արքունի մշտական բանակին՝ զինվոր ու ձի տալու պահանջին։