Ըստ ձեզ առօրյայում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ: Պատասխանը հիմնավորե՛ք: Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:

Ես կարծում եմ, որ առօրյայում հանդիպող գեղեցկությունը կարևոր է։ Ինչու՞ է կարևոր։ Հիմնականում` մարդիկ ուշադրություն են դարձնում այնպիսի իրերին կամ մարդկանց, ովքեր իրենց հաճելի ու գայթակղիչ են թվում, համարում են նրանց գեղեցիկ։ Ընդհանրապես, խոսելով գեղեցիկից, կարծիքները շատ դեպքերում լինում են տարբեր։ Ինչպես նախորդ դասին, այնպես էլ հիմա, ես կարծում եմ, որ գեղեցիկի բնութագրիչները լինում են ներքին և արտաքին։ Սակայն, վերադառնանք հարցերին։

Առօրյայում հանդիպում ենք շատ գեղեցիկ երևույթների, լինի դա ծաղիկով ու հողով լի ամանը, թե արևածագը։ Իմ կարծիքով, գեղեցկությունը առօրյայում ամենակարևոր տեղերից մեկն է զբաղեցնում, քանի որ գեղեցիկը տեսնելով ու գնահատելով, մենք կամա, թե ակամա մեր օրը դարձնում ենք գեղեցիկ, հաճելի։ Առօրյայում գեղեցիկ կարող ենք համարել նաև ոչ նյութական երևույթները, օրինակ, մարդկային փոխհարաբերությունները։ Այսինքն, փոխհարաբերությունները ևս կարող են լինել գեղեցիկ, կախված` խոսելու բուն թեմայից։

Կարճ ասած` եզրակացությունն այն է, որ առօրյա գեղեցկությունը դա այն երևույթներն են, որոնցից կախված մեր տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում

Ինձ համար առօրյայում գեղագիտորեն հաճելի է համաչափությունը, ելնելով իմ` պերֆեկցիոնիստ լինելու բնորոշչից։ Ես ինչ֊որ տեղ էական նշանակության ու ուշադրության եմ արժանացնում այն “խոսքը”, թե սխալ ոտքից ես արթնացել։ Այո, այս խոսքն ունի արժեք ու արդիականություն։ Փորձեմ թվարկել առօրեական հիմնական գեղագիտորեն հաճելի “գեղեցկությունները”։

1. Մայրամուտ/արևածագ
2. Մարդկային փոխհարաբերություններ
3. Համաչափություն, սինխրոնություն
4. Օրվա լավ դասավորվածություն (փաստացի` եղանակ)
5. Տրամադրությանս տատանումների նվազումը
6. Տեսարաններ

Ես վերևում արդեն նշել եմ, որ պերֆեկցիոնիստ եմ, և դա ինչ֊որ տեղ խանգարում է։ Այո, խանգարում է, քանի որ դու չես կարողանում նորմալ դասակարգել կամ գնահատել իրերը կամ երևույթները` իրենց թերություններով հանդերձ։ Պերֆեկցիոնիզմը մի կողմից լավ բան է (գեղեցկության տեսանկյունից), մյուս կողմից էլ` խանգարող (գեղեցկությունն գնահատելու տեսանկյունից)։ Դրա համար ես կարծում եմ, որ առօրյա գեղագիտորեն հաճելի երևույթները գրեթե ամբողջությամբ կախված են տրամադրությունից, նաև միջավայրից, ճիշտ ոտքից արթնանալու “կանոնից”։