• Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում:

Գիտական տեսանկյունից՝ վախը մարդկային բնազդ է, որն առաջանում է, երբ մարդն ընկալում է կամ կանխատեսում, որ նրա ապահովությանն ու անվտանգությանը որևէ վտանգ է սպառնում։ Այն առաջանում է տարբեր տեղերից՝ շան հաչոցից մինչև բարձրություն։ Որոշ հետազոտողներ վախի հույզի զարգացումը/պատճառը դիտարկում են որպես երեխայի՝ մոր հետ կապվածության որակի գործառույթ։ 

Fobia social: cuando se sufre tanto por ser tímido que la única salida es  esconderse del mundo - BBC News Mundo

  • Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ:

Ըստ էության՝ մարդու վարքագիծը նորմալ իրավիճակից վերափոխվում է լարվածության, տագնապի, խուճապի, անհանգստության, շփոթվածության՝ վախի ժամանակ։ Վախից մարդ կարող է կատարել անգիտակից շարժումներ, ցուցաբերել տագնապի, շտապողականության ու շփոթվածության նշաններ։

  • Ի՞նչեր են ֆոբիաները:

Գիտական տեսանկյունից՝ ֆոբիան որևէ երևույթից (առարկայից, իրավիճակից) ամենից շատ կամ առավել շատ վախենալու սարսափելու, հեռու մնալու ձգտում է։ Ֆոբիան, կարճ ասած, վախի ավելի կատարելագործված տեսակն է։ Այսինքն՝ ֆոբիան ավելի մեծ՝ չափազանց բարձր մակարդակի վախ է, որն արտահայտվում է ևս սովորական վախի արտահայտման ձևերով, սակայն հետագա հետևանքները լինում են տարբեր։ Ֆոբիան դասվում է նաև որպես հիվանդություն։

Heuning :: fobies

  • Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ:

— Կլաուստրաֆոբիա /վախ փոքր տարածություններից/

— Արախնոֆոբիա /վախ սարդերից/

— Աերոֆոբիա /վախ ինքնաթիռից/

— Ալգոֆոբիա /վախ ցավից/

— Ակրոֆոբիա /վախ բարձրությունից/