Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջանին կից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն միայն Ադրբեջանի և Թուրքիայի համար չէր, այլ որպես ամբողջ թուրքական աշխարհի համար պատմական և աշխարհագրական առանձնահատկություններով՝ առաջին պլան բերված հայրենիք։

Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ ունի 17.7 կմ երկարությամբ ցամաքային սահման, ավելին, հանդիսանում է Թուրքիայից թուրքական աշխարհ բացվող դուռ։
Պատմության ընթացքում Նախիջևանի աշխարհագրական դիրքը մնացել է կարևոր անցումային կետ արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև՝ Սելջուկների, Աթաբեյ Իլդենիզների, Հարզեմշահերի, Իլհանլիների, Թիմուրների, Աքքոյունլուների, Քարաքոյունլուների, Օսմանյան, Սեֆյանների և Քաչարների տիրապետության ներքո։ Տասնութերորդ դարում տեղական խաների կողմից ղեկավարված Նախիջևանը տասնիներորդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի կողմից բռնագրավվել է։
Բնակչության մեծամասնությամբ ադրբեջանական թուրքերից կազմված Նախիջևանը, Ռուսաստանի 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից անմիջապես հետո մնացել է 1918թ․ 28-ին անկախությունը վերականգնած Ադրբեջանի սահմաններից ներս։ 1918-ից մինչև 1921 անցած ժամանակաշրջանում հայերի հարձակումների պատճառով մեծ ցավ ապրած Նախիջևանը՝ հայկական վտանգը զսպելու համար, սակավաթիվ թուրք սպաների ու զինվորների օգնությամբ հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրքական բանակի թողած զինատեսակներով, երբ նրանք նահանջեցին։
Թուրքիան Նախիջևանի երաշխավորն է եղել․
Ադրբեջանում 1920 թվականին Սովետական ղեկավարություն ստեղծվեց, սակայն սովետները Ադրբեջանի մայր սահմանի հետ Նախիջևան միջև հողատարածք եղած Զանգեզուրի մարզը անցել է Հայաստանին։ Այսպիսով, Նախիջևանի ցամաքային կապը Ադրբեջանի այլ շրջանների հետ դադարեցվեց։
Նախիջևանը Թուրքիայի և Սովետական միության միջև 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոկսվայի պայմանագրով ձեռք բերեց ինքնավար կառույցին և թողնվեց Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չի հանձնվի այլ պետության:
Նույն թեման Թուրքիայի, Սովետական միության, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված Կարսի պայմանագրով էլ հաստատվեց, և Թուրքիան Նախջիջևանը՝ որպես Ադրբեջանին միացված ինքնավար հանրապետություն մնալու երաշխավոր դարձավ։ Առաջադիմության տարիներին Հայաստանը Նախիջևանն էլ՝ Զանգեզուրի պես անեքսիա անելու համար ջանք գործադրեց, սակայն Մոսկվայի և Կարսի պայմանագրերում տեղ գտած դրույթների համաձայն՝ Նախիջևանը շարունակեց լինել “ինքնավար հանրապետություն”՝ Ադրբեջանի հովանու ներքո։
Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք․ “Նախիջևանը թուրքական դուռն է”․
Պատմության գրքերում Յուսուֆ Քեմալ բեյը, որը մինչև Մոսկվայի պայմանագրի բանակցությունների համար մեկնած պատվիրակության անդամ էր, Անկարայից մեկնելուց մեկ օր առաջ հանդիպել է Մուստաֆա Քեմալ փաշայի հետ և ասել. «Փաշա, ի՞նչ պետք է անենք, եթե Ռուսները պնդում են Նախիջևանի մասին», որին Աթաթյուրքը պատասխանել է. «Նախիջևանը թուրքական դուռն է։ «Հաշվի առեք այս հարցը և արեք հնարավորը», — հաղորդվում է, որ նա պատասխանել է:
Նախիջևանը Ադրբեջանի 1991-ի անկախությունը հայտարարելով, պահպանել է «ինքնավար հանրապետություն» ստատուսը՝ որպես երկրի անբաժան մաս։
Այն ղեկավարվում է Ադրբեջանի նապագահի լիազոր ներկայացուցչի կողմից․
Մոտավորապես 500 հազար բնակչություն ունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ղեկավարվում է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի կողմից։
Իսկ օրենսդրական պարտականությունն իրականացվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ալի Մեջլիսի /Պառլամենտի/ կողմից։
Ավելին՝ Նախիջևանում գործում է Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված նախարարների խորհուրդ։ Իսկ հետախուզության ու մաքսային ծառայության պատասխանատու կազմակերպություններն ուղղակիորեն աշխատում են Բաքվի կենտրոնական իշխանության հետ միասին։
Թուրքական պետությունների կազմակերպությունը Նախիջևանում ստորագրված պայմանագրերով ստացավ պաշտոնական կարգավիճակ․
Թուրքալեզու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը, որի հիմքերը 1992-ին Անկարայում դրվել են պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից հյուրընկալված Թուրքիայի, Ղազախստայի ու Ղրղզստանի ղեկավարների կողմից, որոնք մասնակցել էին հանդիպմանը, ստորագրած պայմանագրով ստանձնել է պաշտոնական կարգավիճակ, և ստեղծվել է մշտական կառույցը՝ Թյուրքական խորհուրդը։ Թյուրքական խորհուրդը 2021-ի նոյեմբերի 12-ին կազմակերպած Առաջնորդների ութերորդ գագաթնաժողովում ստացել է Թուրքական պետությունների կազմակերպություն անունը։
Իգդիր-Նախիջևան բնական գազ խողովակաշարով Նախիջևանի բոլոր կարիքները կբավարարվեն։
Սպասվում է նախագահ Էրդողանի՝ Նախիջևանի գագաթնաժովողում Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարի գծի հիմքը դնելը։
Նախիջևանի բնական գազի կարիքը ներկա պահին սպասարկվում է Իրանից։ Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանի՝ Իրանից բնական գազի կախվածությունը նվազեցնելու համար 2020-ի դեկտեմբերի 15-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում բնական գազի մատակարարման վերաբերյալ»։
Համաձայն պայմանավորվածության՝ մինչև Նախիջևան 85 կմ երկարությամբ նոր խողովակաշար կկառուցվի՝ որպես Իգդիր բնական գազատարի շարունակություն, որը դուրս է գալիս Արևելյան Անատոլիայի բնական գազի հիմնական գծով։ Խողովակաշարը, որը կունենա տարեկան 500 միլիոն խորանարդ մետր փոխադրման հզորություն, շահագործման հանձնելուց հետո կբավարարի Նախիջևանի բնական գազի բոլոր կարիքները:
Զանգեզուրի միջանցքը կավելացնի Նախիջևանի նշանակությունը․
Ադրբեջանի արևմտյան նահանգների հետ ցամաքային կապի բացակայությունը ցուցադրվում է որպես Նախիջևանի զարգացման ամենամեծ խոչընդոտը։ Ադրբեջանցիները Նախիջևան են հասնում կամ օդային ճանապարհով կամ էլ Իրանով։
Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո երկու երկրների և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հռչակագրում, որում հաստատվել է Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում և Հայաստանը ընդունել է իր պարտությունը, նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով հոդված է ներառվել մայրացամաքային Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային գծերի բացման վերաբերյալ։
Թեև Ադրբեջանը մեծ մասամբ ավարտել է երկաթուղային և ճանապարհային աշխատանքները իր տարածքում, որն անվանում է Զանգեզուրի միջանցք, Հայաստանը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Երբ Զանգեզուրի միջանցքը գործարկվի, այն Հայաստանի տարածքով կմիացնի Ադրբեջանի արևմտյան նահանգներն ու Նախիջևանը, ինչպես նաև կլինի Կենտրոնական միջանցքի երթուղիներից մեկը, որը տարածվում է Չինաստանից՝ Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Կովկաս և Թուրքիա։ Այսպիսով, Նախիջևանի նշանակությունն էլ ավելի կմեծանա։
Հեյդար Ալիևի և Էբուլֆազ Էլչիբեյի հայրենիքը․
Պատմության ընթացքում Նախիջևանը մեծացրել է պետական այրեր, գիտնականներ, արվեստագետներ, ճարտարապետներ, բանաստեղծներ և գրականագետներ: Նրանց մեջ առաջինը, որը գալիս է մտքին 1923 թվականի մայիսի 10-ին ծնված, հանգուցյալ Ադրբեջանի ազգային հերոս Հեյդար Ալիևն է։
Ադրբեջանի երկրորդ հանգուցյալ նախագահ Էբուլֆազ Էլչիբեյն էլ էր Նախիջևանցի։
Թարգմանությունն արվել է trthaber.com կայքից․