«Իմ հերոսը» նախագիծ

Ներկա իրավիճակում շատ ենք սկսել փնտրել հերոսներ։ Մերօրյա իրավիճակում հերոսները զինվորներն են, որոնք կանգնած են ամուր մեր սահմանին և պաշտպանում են մեզ դարավոր ու դավադիր թշնամուց։ Խոսելով հերոսների ու հերոսության մասին՝ մենք միշտ հաշվի ենք առնում նրանց թողած հետքը պատմության մեջ, ինչով են նրանք աչքի ընկել իրենց գործունեության մեջ։ Ընդհանրապես՝ զինվորի՝ որպես հերոսի մասին խոսելը առօրեական գործառույթ է, որը մենք իրականացնում ենք ամեն ուր՝ գովելով, փառաբանելով ու հպարտանալով նրանցով՝ որպես մեր այսօրվա պաշտպանության երաշխավորներ։ Եվ այո, մենք չենք սխալվի, եթե խոսենք նրանց մասին, սակայն, ըստ էության, զինվորի թեման մեր դարավոր պատմության մեջ ուրույն և ինքնամփոփ իր տեղն ու էջն ունի։

Քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. մոտ հազար զոհ ենք  ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, դա խաղաղություն չէ. ՀՀ ...

Ես փորձել եմ կենտրոնանալ մեր այսօրվա հաճախ քննարկվող թեմաներից դուրս ինչ-որ հերոսական գործունեություն ծավալած նախ և առաջ մեծանուն հայ մարդու, հետո արդեն՝ պետական-քաղաքական գործչի վրա, ով Հայաստանը ոտքի է կանգնեցրել իր ղեկավարման տարիներին, և ում մասին այսօր հիշում են ծերերը, սակայն գաղափար չունեն երիտասարդները։

«Իմ հերոս» նախագծի հերոսն է Կարեն Սերոբի Դեմիրճյանը․

Բովանդակություն՝ /նշեմ, որ հիմնական գաղափարական մասը վերցված է լինելու Ռիմմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքից՝ սեփական խմբագրմամբ/։

  • Մանկություն
  • Ուսման տարիներ
  • Աշխատանքի տարիներ
  • Ղեկավարման տարիներ
  • Թողած հետք

Գլուխ Ա․ Մանկություն

Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ՝ առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային՝ որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը Կարեն Դեմիրճյանն էր, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը։

Լեգենդար քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ բացառիկ  մանրամասներ նրա մասին

Կարեն Դեմիրճյանը մեծացել է ծառայողի ընտանիքում։ Ընտանիքի անդամները եղել են կրթված և իրենց ուրույն դաստիարակությունն են փոխանցել Կարենին, որն և ապագայում ազդել է նրա մասնագիտական որոշ բնորոշիչներին։ Կարեն Դեմիրճյանը մանկության տարիներին ևս առանձնացել է յուրահատուկ իր տարիքին խելամտությամբ, խաղերի և տարբեր միջոցառումների ժամանակ, հիմնականում, եղել է առաջնորդի կամ ղեկավարի դերում։

Գլուխ Բ․ Ուսման տարիներ

Կարենը միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ Դպրոցի մասին մենք շատ տեղեկություններ չունենք, միայն գիտենք այն, որ Ռիմմայի և Կարենի հարաբերությունները սկսվել են հենց այստեղից՝ միմյանց անթաքույց ժպիտներ փոխանցելուց՝ մինչև հանդիպումներ ունենալը և շրջանակային տարբեր թեմաների քննարկումներ կազմակերպելը։ Կարենը դպրոցում աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, խելամտությամբ և առաջնորդական հատկանիշներով։ Առաջ ընկնելով կցանկանամ ասել, որ նա տարիներ անց ընդունվելու է Հատուկ դպրոց, որում ընդգրկվում էին տարվա 10-12 լավագույն ուսանողները և որն ուներ քաղաքագիտական և կառավարական թեքվածություն/ուղղվածություն։

Կարեն Դեմիրճյան. «Երջանիկ է այն մարդը, ով աշխատանքից հետո շտապում է տուն,  քանի որ վստահ է՝ իրեն սիրում և սպասում են» (լուսանկարներ)

Համալսարանական տարիներն ընթացել են ավելի դժվար, ավելի կոնկրետ՝ ընտանիքից հեռու։ Կարենի եղբայրը՝ Կամոն ևս պետք է մեկներ Լենինգրադ սովորելու, սակայն նրանց հայրը՝ Սերոբը՝ ընտանյոք հանդերձ որոշում էր կայացրել, որ եղբայրներից միայն մեկը կարող է մեկնել արտասահման սովորելու։ Եվ այդ հաջողակը դառնում է Կամոն՝ Կարենի համաձայնությամբ և առաջարկությամբ։ Սակայն բախտը շողում է նաև Կարենին և նա տարիներ հետո ընդունվում է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ Սովորում է և ստանում է ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ Համալսարանական տարիները հիշելով՝ Ռիմման պատմում է, որ նրանց շատ չէր հաջողվում հանդիպել, միմիայն հայացք ու ժպիտ փոխանցելն էլ լինում էր գագաթնակետը։ Ուսման այդ տարիներին Կարենը ստեղծել էր մի խումբ, որը զբաղվում էր ներքին գործերով, և որում հետո ընդգրկվելու էր նաև Ռիմման։

Ես ցանկանում եմ նշել, որ Կարենը՝ որպես ղեկավար, մասնագետ, եղել է միշտ իր դերում և նույնիսկ աշխատանքի տարիներին նա առանձնացել է խստությամբ։ Նրա կինը հիշում էր, թե ինչպես էին գործարանի աշխատակիցները սարսափում, երբ ծխելու ժամանակ հանկարծակի տեսնում էին մոտիկացող Կարենին։ Սակայն մեծանուն հայը եղել է կատակասեր, ուսման տարիներին կազմակերպել է ծաղրական միջոցառումներ և ընկերների հետ մի լավ ծիծաղալու և հրճվալու համար կազմակերպել է ներկայացումներ։ Ռիմման հիշում էր, թե ինչպես էր Կարենը աթոռին կանգնում և նմանակում այդ ժամանակվա «չստացված» քաղաքական գործիչներին։ Կարենի նմանատիպ վարքը, չնայած, փոփոխական էր։ Նրան կարելի է բնութագրել «պահից և իրավիճակից ելնելով» արտահայտությամբ, այսինքն՝ երբ պահն է ծիծաղալու, ապա թույլատրվում է ծիծաղալ, իսկ եթե պահն է լրջանալու, ապա պետք է լրջանալ։ Ուսման տարիները ևս ցույց են տվել Կարենին՝ որպես նպատակասլաց մարդու, ով հաստատ ապագայում դառնալու էր մեծ մարդ։ Նույնիսկ Լյուսին էր ժամանակին ասում, որ Կամոն՝ մեծ եղբայրը, դառնալու է գիտնական, իսկ Կարենը՝ փոքրը, դառնալու է Հայաստանի թագավոր։ Միթե՞ զուգադիպություն էր, թե պարզապես հաջող պատմություն։

Դեմիրճյանը, Ալիեւը եւ Շեւարդնաձեն՝ Սարդարապատում - Mediamax.am

Գլուխ Գ․ Աշխատանքային տարիներ

«1954-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964-1972 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991-1999 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։» — նման կերպով են ազատ հանրագիտարանները ներկայացնում Կարենին՝ իր գործում վարպետին, սակայն ես կցանկանամ ավելի շատ խորանալ այնպիսի հատկանիշների վրա, որոնք նրան եղել են ամենաշատը բնորոշ։

Կարենը այնպիսի մի կերպար էր, ում կարելի էր առաջին հայացքից պարզ դատել, սակայն հետո, երբ արդեն ծանոթ էիր լինում Կարենին նախ որպես մարդ, ապա՝ որպես վարպետ, առաջանում էր լիովին ուրիշ տպավորություն։ Կարենը այդ գործում մասնագետ էր, ունակ էր մարդկանց մոտ առաջացնել դրական և պոզիտիվ տպավորություններ իր կերպարի և անհատի վերաբերյալ։ Աշխատանքի տարիներին նա առաջին իսկ փորձից չի դարձել ղեկավար, այլ ժամանակի ընթացքում կարիերային աստիճանով բարձրաձել է վեր։ Նա սկզբից աշխատել է որպես մասնագետ, այնուհետև ավագ մասնագետ և այդպես՝ աստիճանով վեր։ Նրա հետ աշխատած մարդիկ հիշում են, թե ինչպես էր Կարենը բարկանում նրանց վրա, երբ նրանք չէին աշխատում, և ինչպես էր ուրախանում, երբ նրանք առանց ավելորդ հարցերի կատարում էին աշխատանքը։

Կարենը այնպիսի մարդ էր, ով գնահատում էր նույնիսկ ամենաչնչին հաղթանակները։ Բայց և ամենափոքր ու չերևացող հաղթանակները ևս հաղթանակներ են, պարտություն չեն, այլ միմիայն օգուտ և փորձ։ Կարենը ունակ էր գնահատելու մարդկանց, ոչ միայն քննադատելու կամ մասսայական վիրավորելու։ Նա ժամանակ էր հատկացնում բոլորի հետ խոսելու, ընտանեկան խնդիրները քննարկելու, վերլուծելու։ Նրա ամեն կայացրած որոշմանը հաջորդել են հաղթանակներ, իհարկե, եղել են նաև թերություններ և բացթողումներ։ Հիշում եմ, թե ինչպես էր Ռիմման կիսվում հիշողություններով, երբ նա պատրաստվում էր հանձնելու քննությունները, սակայն նրա մասնագիտությունը /քիմիկոս/ պահանջում էր այնպիսի գիտելիքներ, որ ոչ մեկ, ըստ երևույթի, չէր կարող օգնել նրան այդ հարցում։ Քննությունն հանձնելու կարևոր կետերից մեկը սխեմայի գծումն էր, որը պահանջում էր մանրակրկիտ ուսումնասիրում և համապատասխան վայրերում կետերի նշում։ Ռիմման միշտ ասում էր, թե ժամանակ չի ունենում դա անելու՝ համատեղելու մյուս ոչ պակաս կարևոր աշխատանքների հետ։ Այս հարցում նրան օգնության է գալիս Կարենը և ամենաճիշտ համաչափությամբ և պրոֆեսիոնալիզմով գծում է այդ «սխեման»։ Այնպես լավ ու ճշգրիտ է գծում, որ նույնիսկ հանձնաժողովն է զարմացած մնում և որակում է այն՝ իբրև մասնագիտական պրոֆեսիոնալ չափորոշիչ /ի դեպ քննության հանձնման օրը նրանց ավագ որդին՝ Սամվելը արդեն 6 ամսեկան էր/։ Հետո արդեն Կարենը այս գործը խաղարկելու առիթ էր դարձնելու՝ Ռիմմայի հետ մի լավ խնդալու և հին ու նոր օրերը վերհիշելու համար։

Քաղաքական ճոճանակ. Կարեն Դեմիրճյան (տեսանյութ) - Լուրեր Հայաստանից

Գլուխ Դ․ Ղեկավարման տարիներ

Կարենը իր գործում այնպիսի աշխատող էր, որ յուրաքանչյուր անզգույշ գործողություն չէր կարող խաթարել Կարենի նվիրվածությունը գործին և մասնագիտությանը, և նրա միակ լուծման ճանապարհը լինելու էր ջանասիրաբար աշխատելը՝ հանուն մասսայական բարգավաճման և բարեկեցության։ Ես հիշում եմ, թե ինչպես էր նրա կինը ներկայացնում այն ուրախությունն ու երջանկությունը, մեկ տեղ նաև՝ տխրությունն ու ցավը, երբ Կարենին ղեկավարության կողմից հետզհետե շնորհվում էին խրախուսական նորանոր պաշտոններ՝ իր լավագույն կերպով կատարած և ամփոփած գործերի համար։ Սկզբից նա դարձավ տնօրեն՝ վերահսկելու գործարանի բնականոն գործունեությունը, հետո դարձավ Գոռկոմի քարտուղար /Գոռկոմը երևի թե կարելի է դասել որպես քաղաքապետարան/։ Իսկ հետո դարձավ հայաստանյան ԽՄԿԿ-ի երկրորդ քարտուղար։ Դա, բոլորը կարծում էին, թե լինելու է նրա վերջին բարձրացումը, սակայն, ժողովուրդն ու ազգը պատրաստվում էր շուտով տեսնելու նոր պետության գլխի։

Ռիմմա Դեմիրճյանը, կիսվելով իր յուրահատուկ ու բազմաբնույթ տպավորություններով, հիշում էր․ «Ահա և Կարենը դարձավ առաջին քարտուղար»։ Իհարկե, դժվար չէ պատկերացնել, թե նրա կնոջ և թե բոլոր ծանոթների ու բարեկամների հուզմունքի հետ մեկտեղած լարվածությունն ու պատասխանատվության զգացումը։ Գիտեք, Կարենի մասին խոսելիս պարզապես չի կարելի չշեշտել կամ չհիշեցնել նրա՝ գործին առանձնահատուկ մոտեցումը։ Անշուշտ, վերոնշյալում այն ավելի բաց և մանրամասնորեն ներկայացված է, սակայն ցանկանում եմ հստակ նշել, որ ընթերցելով գիրքը և ուսումնասիրելով նրա գործունեությունը, միանգամայն համարում եմ այն հայրենասիրական, հայրենանվեր և հայանպաստ։ Ցավոք, այդպիսի մարդիկ քիչ են եղել հայոց պատմության գրքի էջերում․․․

Կարեն Դեմիրճյանին անվանել են շինարար, կառուցող, և հաստատ անիմաստ չեն անվանել։ Նրան տրված այդ մականունները լիովին ու ամբողջովին համապատասխանում են նրա կարգավիճակին և սեղմ ասած՝ նրան։ Նրա ղեկավարման օրոք կառուցվել և կառուցման ավարտին են հասցվել Հրազդանի ստադիոնի, Զվարթնոց օդանավակայանի, Ծիծեռնակաբերդի և չորսից ավել մայրուղիների կառուցումները /ինչպես նաև Մեծամորի ատոմակայանը, ՀԷԿ-ները և այլն/։ Կառուցման գործընթացը ինքն իրենով հոգնեցուցիչ է, բայց նրա ծավալումն ու աշխատանքային ժամանակագրությունը՝ հետաքրքիր։ Ռիմման պատմում էր, որ տարբեր դելեգացիաներ և պատվիրակություններ ընդունելուց և հյուրանոցներում տեղավորելուց հետո, Կարենը շտապում էր կառուցապատման հրապարակ՝ տեսնելու և ուսումնասիրելու նորանոր հաջողությունները այդ գործերում։ Եվ ընդհանրապես հոգ չէր, որ ժամը կարող էր լինել ժամը 12 կամ ուշ գիշերվա 1-ը։ Եվ այս ամբողջ հայրենանպաստ գործընթացից տուժում էր նրա ընտանիքը, քանի որ ավելի ու ավելի էին քչանում միմյանց հետ հարաբերվելու առիթները։

Այսօր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Մի այլ քննարկման թեմաներ են կառուցված օբյեկտների բացման արարողությունները։ Կարենը սիրում էր մեծ շուքով նշելու դրանք։ Օրինակ՝ Հրազդանի ստադիոնի բացումը, ըստ տրամաբանության, տեղի ունեցավ ֆուտբոլային առաջին հանդիպումով։ Կողմերից մեկը Արարատն էր, մյուսը՝ Ղազախական թիմ։

Պլենումների, ելույթների և տարբեր հանդիպում-քննարկումների ժամանակ, Կարենը սիրում էր նշել, որ իրավիճակը այնքան էլ բարենպաստ չէ, պետք է աշխատել և զարգացնել՝ հանուն բարեկեցիկ ապագայի։ Կարենը եզակի քաղաքական գործիչներից էր, ով չէր ուռճացնում ու չափազանցնում իրավիճակը, նա ասում էր այն ինչ կար՝ չափի մեջ՝ նպաստելով բնակչության շրջանում հայրենիքն ու պետությունը զարգացնելու մոտիվացիայի բարձրացմանը։ Նա միշտ անոնսում ու պատմում էր, թե ինչեր են սպասվում պետությանը։ Նա ամեն տեղ խոսում էր ու գովում էր պետությանը, հայրենիքին, հաշվի չառնելով բնակչության պետականակերտման գործում անտարբերությունը։ Նա ոգեշնչել և հիմա էլ շատերին ոգեշնչում է և որպես պրոֆեսիոնալ հռետոր՝ նա կարողանում էր այնպես դասավորել իր բառերը, մտքերն ու նախադասությունները, որ կամա, թե ակամա, մարդիկ հասկանում էին իրադրության ողջ լրջությունը և հայրենիքը զարգացնելու, սահմանները անառիկ ու անսասան պահելու նրանց սրբազան պարտքը։

Ես ճիշտ եմ համարում այն, որ Կարենը մեծ ուշադրություն էր դարձնում սահմանամերձ բնակավայրերի բարգավաճմանը։ Նա միշտ ասում ու պնդում էր, որ գյուղում, թե քաղաքում պետք է լինեն կրթական, բժշկական, մշակութային հաստատություններ։ Այսինքն՝ մի խոսքով, նա տարբերություն չէր դնում քաղաքի և գյուղի միջև։ Կարենի մասին գրքում մասնավորապես նշվում է Մեղրիի, Ագարակի բնակավայրերի մասին։ Եվ գիտեք, այո՛, երկիրը ամրապնդվում է բնակչությամբ, և Կարենի կողմից դրսևորված նման քաղաքականությունը ուղղված էր սահմանները ամրապնդելուն։ Նա, իհարկե, միաժամանակ բանակցություններ էր տանում ադրբեջանական կողմի հետ, որոշ հարցերում՝ հասնում կոմպրոմիսի, որոշ հարցերում՝ հասնում կռվի, բայց ամեն տեղ նա պատրաստակամ էր ու հաստատապես պնդում ու ապացուցում էր իր կարծիքի ճշմարտացիությունն ու անհրաժեշտությունը, և սրանով էր նա բանակցողների ֆոնին տարբերվում։ Նա տարբերվում էր նաև իր խոսելով, արդեն նշել եմ նրա կողմից իրավիճակի մասին բնութագրելու արվեստը։ Ճիշտ եմ համարում, որ քաղաքական գործիչը, այն էլ բարձրաստիճան պաշտոնյան, պետք է իրավիճակը ներկայացնի, ինչպես որ այն կա, չչափազանցնի, չուրճացնի, չլավացնի, այլ ասի այն, ինչ կա՝ բնակչությանը չխաբելու ու անորոշության մեջ չգցելու համար։ Եվ սրանով էլ էր նա բանակցողների ու իր կոլեգաների շարքերում առանձնանում։

Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց

Գլուխ Ե․ Թողած հետք

Անշուշտ, մեր պատմության մեջ մեծեր եղել են։ Նրանցից մեկը Կարենն էր՝ շինարար, կառուցող, խելամիտ ու խելացի մի անձնավորություն, ով ապրում էր միմիայն իր պետության շահերով։ Այսօրվա իրավիճակը ուսումնասիրելով ու վերլուծելով՝ ակամայից ուզում ես հարց տալ ինքդ քեզ․ «ինչու՞ այսպես դարձան մեր ներկան և ապագայի հանդեպ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, չէ՞ որ ունեցել ենք Դեմիրճյան, մի անձնվեր հայ»։ Եվ այո, այս հարցը դեռևս մնում է անպատասխան, չնայած պատասխանը փնտրելու ու մեղավորներ հանելու համար պետք են միմիայն ցանկություն ու հայեցողություն։ Կարենին՝ Ազգային ժողովի նախագահին, դժբախտաբար, սպանեցին 1999թ․-ին հոկտեմբերի 27-ին՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի և 6 այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։ Եվ գիտեք ցավոտ հատվածը որն է․ այն, որ այս մարդկանց սպանել են հայերը, այն էլ՝ դավադրաբար։

Սեղմ ասած՝ այդ ոճրագործության մեղավորը մենք ենք, որ չգնահատեցինք մեր մեծերին, որոնք իրենց բաղադրիչն ունեն հայրենիքի և պետության կայացման, անկախության գործում։ Ցավով արձանագրում ենք, որ մեր օրերում էլ չեն պակասում հայրենիքը վաճառելու, բնակչությանը իրար դեմ հանելու իրենց համար պարտք համարող հայերը։ Սակայն, թերթելով պատմության գիրքը, մեր մեջ արթնանում է գոնե այն հույսի վերջին նշույլը, որ կարող ենք դրա շնորհիվ դուրս գալ այսպիսի իրավիճակից։ Բայց, ցանկանում եմ հիշեցնել մեր մյուս հերոսներից մեկի՝ սպարապետ Գարեգին Նժդեհի վեհ խոսքերը, թե «հոգ չէ, վատ չէ, որ թուրքերն են մեր հարևանները, վատն այն է, որ Հայաստանում կան թուրքանման հայեր»։

Կարեն Դեմիրճյանի կենսագրության անհայտ էջերը - Հրապարակ

Ես լիահույս եմ, որ մարդիկ, ընթերցելով մեր մեծերի գործունեության ու կենսագրության պատմությունները, կարող են հաստատակամ պատրաստակամություն հայտնել՝ հայրենիքը զարգացնելուն և Կարեն Դեմիրճյանի և այլոց պես՝ երկրի շահերով շնչելուն։ Կցանկանամ, որ մարդիկ մեր օրերում ավելի մեծ ուշադրություն դարձնեն ոչ միայն Կարեն Դեմիրճյանի, այլև Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի և այլոց թողած հետքերի վրա։ Կառաջարկեմ դիտել նրանց ելույթները՝ հասկանալու, թե ինչպիսի մարգարեություն են նրանք տասնամյակներ, նույնիսկ՝ դարեր առաջ կանխատեսել, և ինչպիսի իրավիճակ է ներկայում տիրում Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն ուշադրության համար․․․

Աշխատանքի կայացմանը նպաստել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմմա Դեմիրճյանի ռուսալեզու «Հիշատակ» գիրքը՝ իր մեջբերումներով։

Հատուկ պրեզենտացիա նախագծի համար՝

Թողնել մեկնաբանություն