Նախորդ քննարկման շրջանակներում ամփոփեցինք Սասնա ծռեր էպոսի «Սանասար և Բաղդասար» ճյուղը։ Առաջին ճյուղի համեմատ երկրորդ ճյուղն ավելի ինքնամփոփ է, սահուն, այսինքն՝ գործողություններն ու իրադարձությունները, կարծես, հաջորդաբար են ընթանում, այլ ոչ թե առաջին ճյուղի պես՝ «որտեղ և ոնց պատահի»։ Ես մի հետաքրքիր ժամանակագրություն եմ գտել այս էպոսում․ այն որ էպոսը, իմ կարծիքով, ժամանակին զուգընթաց չի զարգանում, այլ դոփում է տեղում, իրողությունները, մարդկային ընկալումներն ու գործողությունների հաջորդականությունը, թվում է, թե կրկնվում է, ասես՝ բան չի փոխվել։ Եվ սա ինչ-որ տեղ օրինակելի ու գովելի է, քանի որ այս պատմական «հեղաշրջումների» ու «իշխանափոխության» ֆոնին՝ պետք է ինչ-որ բան փոխվեր, սակայն չփոխվեց, գոնե՝ մենք դրա ականատեսը չեղանք։

Մեծ Մհեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Երկրորդ ճյուղը Սանասարի որդու՝ Մեծ Մհերի մասին է, ով սկզբից որս է անում, հետո, թե պատահմամբ, թե բախտի բերումով, դառնում է Սասնա տան թագավոր, հաջորդելով իր մորը՝ Դեղձուն-Ծամին։ Ինչպես նախորդում, այնպես էլ այստեղ, չեմ խորանալու սյուժեի մեջ, քանի որ յուր մարդ տարբեր մտքեր հասկանում է, հիմնականում, տարբեր, ուստի ես մնում եմ այն կարծիքին, որ հայկական էպոսը այն եզակի ստեղծագործություններից է, որը հայը պետք է իմանա, թե ցանկանում է բացահայտել իր արմատների խորությունը։ Ես առանձնացրել եմ կետեր, որոնց շուրջ կցանկանամ խոսել․ դիտենք ըստ ժամանակագրության և հերթականության։

  • Մինչև թափ չես տալիս կամ ծանոթ չես խառնում հարց չի լուծվում, բարև չեն տալիս։

Հիշու՞մ եք, որ ազգականի խորհրդով Մեծ Մհերը ուղևորվեց Բիթլիս՝ ձի փնտրելու։ Այդ ժամանակ, երբ նա մուտք գործեց քաղաք, սկսեց փնտրել Գորգիկ իշխանի տունը, և առաջ ընկնելով ասեմ, որ նա գտավ այն։ Երբ Մեծ Մհերը մուտք գործեց տուն, տեսավ մարդկանց՝ Գորգիկ իշխանի գլխավորությամբ սեղանի շուրջ բազմած։ Նա ողջունեց մարդկանց, սակայն պատասխան արձագանք չստացավ։ Մի քանի անգամ ապարդյուն փորձերից հետո, նա վերցրեց Գորգիկ իշխանին և սկսեց թափ տալ։ Գորգիկ իշխանը, չսպասելով նման իրադարձությունների զարգացումներին, փորձեց մեղմել իրավիճակը։ Հարցրեց, թե ու՞մ տղեն է Մեծ Մհերը, որտեղի՞ց է և համատեքստին համապատասխան այլ հարցեր տվեց։ Որ իմացավ, թե Սանասարի տղան է, ավելի ապշեց։ Վերջ ի վերջո նա ընկալեց, որ Մեծ Մհերը քաղաքի ամենավերջին մարդը չէ։ Եվ այստեղ ի հայտ է գալիս ոչ միայն հայի, այլ իրեն հարգող, սակայն դիմացինին անարգող մարդու կերպարը՝ նախանձով ու չարությամբ լի։ Գորգիկ իշխանը այդժամ սկսեց իրեն պահել, կարծես թե ոչինչ էլ չի պատահել։ Կարճ ասած՝ մեր խոսքով «ձևեր էր թափում»։ Ըստ երևույթի՝ մեր իրականությունն էլ է այդպես դասավորված, այդպես ձևավորված։ Մինչև որևէ մեկին չես խառնում թեմայի մեջ, չեն պատկերացնում, թե դու իրականում քեզնից ինչ ես ներկայացնում։

Stream Մեծ Մհեր | Էպոս | Մաս 2 by Hatuk-Krtutyun | Listen online for free  on SoundCloud

  • Ծուռ լինելը․ աղվեսին կարելի էր ուրիշ ձև բռնել, որպեսզի էներգիա չծախսվեր իզուր։

Մյուս կարևոր և արդիական կետերից առանձնացրել եմ հայ ազգի որոշ մասի «ծուռ» լինելը։ Անշուշտ, էպոսն ինքն իր անվամբ էլ է փաստում, որ շատ ենք հանդիպելու ծռերին։ Ինչու՞ հենց ծուռ, ինչու՞ ոչ անմիտ կամ այլ խոսք։ Կարծում եմ ծուռը այստեղ համապատասխան բառ է, քանի որ այն ասում է, որ մենք ծուռ ենք մտածում՝ հարթի, այսինքն՝ ճշմարիտի փոխարեն, և սա, ցավոք, թե բարեբախտաբար, ապացուցված է։ Ծուռը խորհրդանշում է մեր ալարկոտությունը, չուզողությունը, այն, որ մենք կարող ենք որոշ դեպքերում մեր ուղեղը աշխատացնել և փորձել տվյալ գործը կատարել ավելի հեշտ և էֆեկտիվ ճանապարհներով։ Եվ հենց աղվեսի որսը դա է վկայում։ Նա ամբողջ օր ընկավ նրա հետևից, սակայն չկարողացավ վերջը բռնել այդ խորամանկ, բայց միևնույն ժամանակ՝ Մեծ Մհերից վախեցող կենդանուն։ Ասածս ի՞նչ է․ այն, որ կարելի էր ինքնաշեն որևէ գործիք սարքել, որպեսզի ավելի հեշտ լիներ որսալը, կարելի էր քար նետել, որպեսզի կենդանին վնաս կրի և այլ տարատեսակ լուծումներ։ Սա է տվյալ կետի բացատրությունը․ որ մենք շատ դեպքերում, կարծես, գիտենք, թե ինչ պետք է անել նպատակին հասնելու համար, սակայն ենթագիտակցաբար անում ենք այն, ինչ համարում ենք ճիշտ և հասարակությանը համապատասխան։ Այո՛, ցավոք, մենք շատ ենք առաջնորդվում հասարակության կողմից որդեգրված կարծրատիպերով, իմանալով, որ դրանք ոչ միշտ են ճիշտ։

  • Շալակել էր քուռակին, և բոլորը ծաղրում էին։ Սա ցույց է տալիս, որ ամեն հատկություն արժանանում է ծաղրանքի, պիտակավորման։

Սա հաջորդ կետն է՝ մեր պիտակավորելու յուրահատուկ առանձնահատկությունը, բնորոշիչը, սովորությունը։ Մեծ Մհերը քառասուն ձիու մեջ չգտավ իրեն ու իր հասակին համապատասխան մի ձի և, որպեսզի ձեռնունայն չվերադառնար տուն, որոշեց քուռակ վերցնել։ Նա շալակել էր խեղճ քուռակին և ամբողջ ճանապարհը ուսերի վրա դրած տանում էր իր հայրենի տուն՝ Սասուն։ Բիթլիսի փողոցներով անցնելիս՝ երեխաները /նաև մեծերը վստահաբար/ նրան ծաղրում էին, ծիծաղում, պիտակավորում և նույնիսկ ինչ-որ տեղ այդպես վիրավորում։ Այստեղ ի հայտ է գալիս դիմացինին չգնահատելու և տգիտության կամ ավելի ճիշտ՝ անկրթության պատճառով նրան վիրավորելու մեր սովորույթը։ Այսինքն՝ այնտեղ մարդ չգտնվեց, որ ասի՝ «գիտեք, ժողովուրդ, այս մարդը այնքան ուժեղ է, որ կարողանում է քուռակ շալակած տանել, բա դուք ի՞նչ եք կարողանում անել»։ Իրոք չգտնվեց․ համենայն դեպս դրա մասին լռում է էպոսը։ Սա ցույց է տալիս, որ այն ինչ մեզ թվում է ծիծաղելի, ոչ միշտ է, իրականում, ծիծաղելի։ Մենք սիրում ենք սովորող մարդուն պիտակավորել, անվանելով՝ «դոդ», ակնոց կրող մարդուն՝ «աչկարիկ» և այլն։ Դժբախտաբար, այս սովորույթը մեր մեջ դաջվել է հնուց, երբ մենք իսկապես չենք հասկացել, որ մեր դիմացինը մի այլ ձևի կամքի ուժ կամ այլ հատկություն ունեցող մարդ է, կամ էլ պարզապես չենք ցանկացել հասկանալ՝ հասարակության մեծամասնության կարծիքից ելնելով։

Հետաքրքիր փաստեր և վարկածներ «Սասնա ծռեր» էպոսի — Հարությունյան Քնար

  • Մարդիկ փոխանակ պայքարեն թանկացումների դեմ, իրենց մեղքերն բարդում են Մհերի վրա, ով յոթ տարի նրանց պահում, որս էր անում ու կերակրում էր։ Սա նման է ներկայիս իրավիճակին։

Գիտեք, հասարակությունը, որպես այդպիսին, որ ներկայացված է էպոսում, թվում է՝ մեր այսօրվա հասարակության «նախնին» է։ Խեղճ Մհերը յոթ տարի աշխատել է, որս արել, որպեսզի ժողովուրդը ապրի, և մի օր, երբ նա դարձել է թագավոր, նրա վրա թափվել է ժողովրդի այն բողոքի ալիքը, իբր թե նրանք աղքատ են, նյութական ոչինչ չունեն, սոված են և ծարավ։ Եվ այստեղ մի հետաքրքիր ու շատ տրամաբանական մի հարց է ծագում․ «ի՞նչ անի Մեծ Մհերը»։ Մեծ Մհերը ինչ պետք էր արդեն արել էր և սեղմ ասած՝ հերթը ժողովրդինն էր, բայց ոչ, ժողովուրդը փոխանակ աշխատի, իր ապագայի համար հիմքեր դնի, դուրս է գալիս «ցույցի», այն էլ այնպիսի, որ լսելով, կամա, թե ակամա, ծիծաղդ գալիս է։ Ինչու՞, որովհետև սա շատ տրամաբանական է, արդիական։ Մենք միշտ փորձում ենք մեղավոր հանել ղեկավարին, ինչ-որ ժողովրդի ինչ-որ գլխին, ով նոր է «նստել» ղեկավարի աթոռին և նույնիսկ մինչև վերջ ծանոթ չէ անցուդարձին։ Կամ էլ սովոր ենք ծաղրել ու նախանձել այն մարդուն, ով հասել է հաջողության։ Չենք մտածում, որ նա իր սեփական ուժերով է հասել, այլ մտածում ենք, թե նրան օգնել են, ֆինանսավորել, երաշխավորել և այլն։ Չունենք դիմացինին ըստ արժանվույնս գնահատելու մշակույթը։ Սա, իրոք, մեր ամենահատկանշական սովորություններից մեկն է։

  • Ցուցադրված հետաքրքրասիրություն, երբ մարդ արկածներ է փնտրում և հասնում է դրանց /առյուծի որսը/։ Նաև թերհավատություն․ երբ չէին հավատում, որ Մհերը կարող է առյուծ մորթել։

Այստեղ առանձնացրել եմ երկու փոխկապակցված կետեր։ Նրանցից առաջինն այն է, որ մեզ անընդհատ փորձում են հեռու պահել մի բանից, որը շատերի /հասարակության եծամասնության/ կարծիքով վտանգավոր է․ նրանից պետք է հեռու մնալ։ Բայց եթե կա սովի ու կործանման վտանգ, ապա ո՞վ պետք է նայի վտանգավոր է, սպառնացող, թե ոչ։ Այս դեպքում բոլորը հեռու էին պահում Մհերին առյուծից, կարծելով, թե այդ «բոյով և բուսաթով» անձնավորությունը չի կարող խեղդելով սպանել վախվորած կենդանուն։ Սա մեր թերհավատությունն է ապացուցում։ Մենք չենք փորձում, հետո էլ ուրիշներին ենք հեռու պահում։ Եվ այստեղ մի խորհուրդ․ եթե ճիշտ է քո կարծիքով, ապա արա, մի՛ հետևի ուրիշների կարծիքին, ավելի ճիշտ՝ վարկածին։

Եվ երկրորդ, հայտնվում է հետաքրքրասիրության մեր մակարդակը։ Մեծ Մհերը ինչ արեց, վերջը սպանեց առյուծին՝ ինչ-որ տեղ հետաքրքրասիրությունից դրդված։ Այսինքն՝ մեզ փորձում են հեռու պահել ամեն ինչից, սակայն մենք՝ հետաքրքրասիրությունից ելնելով, մոտենում ենք այդ «արգելվածին»։ Դիտարկենք օրինակ մանկությունից․ երբ մայրիկը տուփի, դարակի կամ սառնարանի մեջ որևէ համեղ ուտելիք էր դնում, և ասում էր որ հանկարծ չբացենք, իսկ մենք՝ անճարներս, բացում էինք ու զարմանում, անշուշտ, մեր հետաքրքրասիրության ճնշող հատկությունից։ Նաև որպես հավելում նշեմ․ երբ Մհերը սպանեց առյուծին, բոլորը զարմացան, ավելի շուտ՝ ապշեցին, որովհետև այդպիսի փորձ չէին ունեցել նախկինում։ Այսինքն՝ մինչև հասարակությունը սեփական աչքով չի համոզվում, ուրիշներին չի հավատում, իսկ երբ այդ կարծրատիպերը աչքի դիմաց փշրվում են, դա ևս ավելացնում է որոշակի հակասական կարծիքներ։

  • Մոր խրատներն ու խորհուրդները։

Իհարկե, անմոռանալի են մոր խրատներն ու խորհուրդները, որոնք յուրաքանչյուր գլխում, կարծես, ուրույն կերպով են դրսևորվում։ Ես միշտ հավատացել եմ և հիմա էլ շարունակում եմ հավատալ, որ մոր խրատները նույնիսկ ամենաբարդ ու անելանելի վիճակից կարող են մեզ անվնաս դուրս հանել։ Էպոսն էլ ցույց տվեց, թե ինչքան են տղաներն ու մայրիկը միմյանց հետ կապված, թե արտաքնապես, թե հոգեպես, թե ներքին աշխարհով։ Սրա վրա կարծում եմ շատ պետք չէ կենտրոնանալ, քանզի բոլորս էլ դա լավ տեսնում ու պատկերացնում ենք։

  • Այն ինչ արգելված է, միևնույնն է, հասանելի է։ Սիպտակ Դևի աղբյուրը, որից արգելված էր ջուր խմել առանց դևի համաձայնության, ի վերջո Մհերի շնորհիվ դարձավ թույլատրելի։

Այստեղ ևս գործում է հասարակության մեծամասնության կարծիքի, պնդման դերը։ Բոլորը վախեցած ասում էին, թե՝ «ինչպես կարելի է խմել այն աղբյուրից, որը պատկանում է Սիպտակ Դևին»։ Իհարկե, կներեք, բայց Սիպտակ Դևի՞ անունով էր նշված․ լրիվ պաշտանմունք։ Սա հերթական խաբեությունն է, մեր ժողովրդի, այսպես կոչված, սնահավատությունը, թե՝ «այն ինչ վերևներից արգելված է, ուրեմն արգելված է բոլորի համար»։ Սա անտրամաբանական և անմարդկային քայլ է, նախ այն առումով, որ աղբյուրը հսկում էին սովորական մարդիկ, որոնք անապատում, այդ շոգին, ծարավում էին ու չէին կարողանում ըմպել, և հետո այն առումով, որ այդ աղբյուրից եթե նույնիսկ մի կաթիլ ջուր պակասեր, Սիպտակ Դևը չէր էլ իմանալու։ Ինչ վերաբերվում է Մեծ Մհերին, ապա նա նպատակ դրեց իր առջև և հասավ դրան․ ջախջախեց աղբյուրի պաշտպաններին և փորը կուշտ լցրեց ջրով։ Սա ապացուցում է այն, որ հասարակության ամենաստորին ու անհայտ խավն էլ կարող է այնպիսի հարված տալ վերևներին, որ նույնիսկ նրանք էլ չէին սպասի դրան։ Առաջ ընկնելով պիտի ասեմ, որ Սիպտակ Դևն էլ է ջախջախվում՝ Մեծ Մհերի կողմից։ Մեծ Մհերը իր գործով ցույց է տալիս նաև այն, որ եթե կա նպատակ, (այս դեպքում աղջկա սիրո) ապա ոչ մեկ երբեք չի կարող կանգնել կամքի ուժով և համառությամբ լցված «Մեծ Մհերների» ճանապարհին։