Կետադրել ինքնուրույն։

Երիտասարդը, անհամբերությունից զգուշությունը մոռացած, լարեց հայացքը՝ մի մարդ, մի ստվեր տեսնելու կամ նկատելու և ոչինչ չնշմարելով՝ կրկին գոցեց աչքերը՝ արագ քայլերով շարունակելով մոտենալ ամրոցին։

Աչքը՝ քաղաքի պարսպին քայլում էր Զաքարեն, և սիրտը հուզմունքից տրոփում էր՝ ասես ցանկանալով դուրս թռչել իրեն կաշկանդող վանդակից։

Լսելով այդ ամենը՝ Հրահատը, անհամբերությունից ինքն իրեն ուտելով, համակ հետաքրքրություն դարձած՝ շարունակում էր հարցեր տալ՝ ցանկանալով տեղեկություն ստանալ Նազենիի մասին։

Տեսնելով, որ քաղաքը հանդարտ է, Դվին եկավ դավաճանը՝ Մերուժան Արծրունին՝ նստած ճերմակ նժույգի վրա և շրջապատված բազմաթիվ թիկնապահներով։ Նա որոշեց բարձրանալ միջնաբերդ՝ այնտեղ ապաստանելու և փոքր-ինչ հանգստանալու, ապա՝ հավաքել զորապետներին՝ որոշելու հետագա անելիքը։

Մի օր լսեցին, որ Մերուժանը Հայր Մարդպետին ուղարկել է Արտագերս՝ թագուհուն համոզելու, որ անձնատուր լինի։ Թագուհին վռնդել էր նշանավոր պալատականին՝ նախընտրելով մեռնել, քան հանձնվել։

Ավելի համարձակները, հետաքրքրությունից ու անհամբերությունից մղված, խումբ-խումբ գնում էին դեպի քաղաքադուռը տեսնելու՝ մի բան չի՞ երևում, եկողներ չկա՞ն արդյոք։

Հասնելով քաղաքի դռներին՝ երիտասարդներն ու ճկուն պատանիները բարձրացան պարիսպներն ու բուրգերը՝ եկողներին ավելի լավ տեսնելու։ Նկատելով եկող ձիավորներից մեկի նիզակի ծայրին ծածանվող դրոշը՝ նրանք անսանձ ուրախությամբ ճչացին՝ ձեռքերով ցույց տալով փոշոտ ճանապարհը։

Նստած պատշգամբում՝ Սմբատը զրուցում էր Զարգարյանի հետ, մեղմ ձայնով բացատրությունները տալով, և երբեմն-երբեմն ակամա նայում էր վեր՝ թաքուն դիտելու օրիորդին։

Տեսնելով դիմացի հարևանուհու անհոգ կյանքը՝ Անուշը նախանձում էր՝ իր անհրապույր կենցաղը համեմատելով նրա հետաքրքիր առօրյային։

Նավի սուր դունչը հսկայական թրի պես ճեղքում էր ջուրը՝ կռվելով կուտակվող ալիքների դեմ, և ջրի շիթերը, կատաղի ուժով բարձրանալով վեր, փշրված բյուրեղների պես կրկին վար էին թափվում՝ խառնվելով ծովի ջրերին։

Դավոյենց Առաքելը մի առավոտ աչքի տակով նայեց ձորակին՝ որոշելով այնտեղ տուն կառուցել։ Նա դավեր էր նյութում, իսկ Մանասը, անտեղյակ այդ ամենին, բարձրացնում էր տան պատերը։