Էկոլոգիայի դասընթացի շրջանակներում մենք դիտում ենք ֆիլմեր և վերլուծություն-եզրակացություններ անում այնտեղից։ Նախորդ դասերին դիտել ենք և վերլուծել, եզրակացություններ արել «Տուն» ֆիլմից, այս անգամ մեր «ճամփորդությունը» ավելի նեղ էր, այսինքն՝ համամոլորակային չէր, այլ տեղական մասշտաբով։ Մենք դիտեցինք «Հայաստանի կոտրվող ողնաշարը», «Բնության հաշվեհարդար» ֆիլմերը, և ես հիմա պատրաստվում եմ որոշակի կարևոր կետեր առանձնացնել, որպեսզի դրանց շուրջ վերլուծություններ և եզրակացություններ անեմ։ Հավելեմ, որ վերլուծության մեջ կհանդիպեք նաև այնպիսի կետերի, որոնք վերցված են «Հանքարդյունաբերությունից առաջացած հիվանդություններ» տեսաֆիլմից։ Մինչև սկսելը կցանկանամ հիշեցնել, որ ֆիլմ(եր)ը նկարահանվել և խմբագրվել է 9 տարի առաջ՝ 2013 թվականին, և հիմա, ըստ երևույթի, կան որոշակի առաջխաղացումներ հանրապետության բնապահպանական ոլորտում։

Առաջին կետ․ Ամենասկզբից հնչեց մի հատկանշական խոսք, որը ցանկանում եմ մեջբերել․ «Մեր մեծերը մեզ հուշում են, որ չպետք է վախենալ։ Տղամարդու պես մի օր անկոտրում կանգնեք, թող փորձեն ծալեն, փորձեն էլ չեն կարողանա»։ Այս խոսքերը պատկանում են մեծանուն գործիչ Հրանտ Մաթևոսյանին, և այո, մենք պետք է կանգնենք ամուր՝ պատի պես, որպեսզի ոչ մեկ չկարողանա ծալել մեզ, եթե, իհարկե, մենք ինքներս մեզ չենք ցանկանում ծալել։

Երկրորդ կետ․ Ագարակը՝ արդյունաբերական քաղաք։ Ագարակը ԽՍՀՄ-յան և Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներ սկսել էր արագորեն վերածվել արդյունաբերական քաղաքի, բայց անկախությունից հետո Ագարակի պղնձամոլիբդենային համալիրը 600.000$ արժողությամբ վաճառվել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ 100% սեփականությամբ և բաժնետիրությամբ։ Եվ սա, ցավոք, իրականություն է։ Տարիներ առաջ նկարված և խմբագրված այս ֆիլմը, կարծես, մեր օրերի մասին լինի։ Մենք նաև մեր պատմության մեջ ունեցել ենք «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ են անցել Հրազդան-Սևան կասկադը, Մերգելյանի անվան համալսարանը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ, չնայած որ՝ այդ բոլոր օբյեկտները մեծ գումարներ էին բերում պետական բյուջեին և իրենցից շատ բան էր կախված իրականում։ Այս ծրագրի շրջանակներում նաև ՌԴ-ին են հանձնվել շատ գործարաններ, որոնք նախկին պաշտոնյաների խոսքերով չէին աշխատում։

Ավարտին են մոտենում Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերի ամբողջական  գազաֆիկացման աշխատանքները » Civic

Երրորդ կետ․ Պոչամբարների հիմնախնդիրը։ Պոչամբարները ամենամեծ բնապահպանական խնդիրներից մեկն են։ Հայաստանի Հանրապետության տարածքում կան տասնյակ պոչամբարներ, որոնց մեջ շարունակում է պոչանքը թափվել հանքարդյունաբերության և հանքերի շահագործման պատճառով։ Ամենամեծ պոչամբարներից է Արծվանիկի պոչամբարը, որի կադրերը մեզ ևս ցույց տվեցին։ Եվ գիտեք, հետաքրքիրն այն է, որ ըստ օրենքի՝ ոչ մի կազմակերպություն որևէ հարկ կամ տուժ չի վճարում այն բանի համար, որ էկոլոգիական գերխնդրի հանցակից կամ հովանավոր է դառնում։ «Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե, իշխանություն չկա», — պնդում են հարող տարածքներում ապրող բնակիչները․ «800 տարվա եկեղեցուն պատրաստ են օգնել, սակայն մերձակայքում ապրող բնակչությանը՝ ոչ»։ ԽՍՀՄ-յան դարաշրջանին հաջորդած անկախության տարիներին Ագարակի պոչամբարի պոչանքը հաշվարկվում էր 100.000 տոննա։ Դա պետք է միայն պատկերացնել, թե՛ էկոլոգիական և թե՛ ֆինանսական տեսանկյունից․ սակայն՝ ապարդյուն, պատկերացնել հասցված վնասը պարզապես հնարավոր չէ։

Չորրորդ կետ․ Ամայի տարածքներ՝ այգիների և փարթամ անտառների փոխարեն։ Հանքարդյունաբերության և հանքաշահագործման պատճառով տուժում են մոտակա հարող տարածքներում աճող բույսերն ու ծառերը, ինչպես նաև բնակվող կենդանիները։ Գետերին և լճերին մենք դեռևս կանդրադառնանք։

Հինգերորդ կետ․ Առաջացած հիվանդություններ։ Մեղրու բնակիչը պնդում էր, թե բնակչության 90%-ը բողոքում էր հանքարդյունաբերությունից առաջացած հիվանդություններից։ Եթե անկեղծ՝ ապա նա ճիշտ էր անում, քանզի հանքաշահագործումից, հիմա էլ, առաջանում են շատ ու շատ լուրջ հիվանդություններ, քանի որ մարդը անդադար շփման մեջ է գտնվում թունավոր նյութերի ու քիմիկատների հետ։ Եթե նույնիսկ արտաքինում չի երևում, ներքինում այն (հիվանդությունը) հաստատ հասունանում է։ Եվ սրանից, կարող է, չեն տուժում աշխատակիցները, բայց հաստատապես տուժում են նրանց երեխաները, նորանոր գալիք սերունդները, որոնք ծնվում են հաշմանդամ՝ իրենց ծնողների աշխատանքի բերումով։ Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում ապրում էր խեղճ ընտանիք, որոնց երեխան ուներ հիվանդություն, ախտ։ Երեխայի հիվանդության պատճառից ոչ մեկ տեղյակ չէր։ Մեծ գումարներ էին հարկավոր հետազոտությունների և դեղորայքների համար։ Որպես արձանագրված փաստ՝ ամենատարածված հիվանդությունը քաղցկեղն է։ Իբրև կետի ամփոփում նշեմ, որ գործարաններում բացի անդադար շփումից կա նաև մատչելի ու հարմար աշխատանքային պայմաններ ստեղծելու խնդիրը, որը ևս շատ տարածված է, քանի որ շատ գործարարներ մտածում են ոչ թե աշխատակիցների առողջության, այլ գումարի մասին, ցավոք․․․

Влияние добычи полезных ископаемых на окружающую среду

Վեցերորդ կետ․ Լճեր, գետեր։ Ֆիլմում ցուցադրվեցին կադրեր, որոնցում հստակ երևում էին, թե Գեղի (նաև՝ Որոտան) զուլալ ու մաքուր գետը ինչի էր վերածվել։ Գեղեցիկ ու փարթամ անտառների մեջտեղում հոսում էր պոչանքը, որոնք մարդիկ շփոթում էին սարերից հոսող մաքուր գետերի հետ, թափվում էր մեծ պոչամբար՝ առաջացնելով լուրջ բնապահպանական խնդիրներ։ Բնակիչները փորձում էին ինքնաշեն պատնեշներով պաշտպանել բնությանը՝ ճղճիմ խողովակաշարով անցնող պոչանքից։ Ի դեպ, այդ խողովակաշարերը ևս որակյալ չէին, նրանք պլաստմասսից ու հեշտ ճկվող նյութից էին պատրաստված, և նրանցով մեծ ճնշման տակ հնարավոր չէր ջրի անցումը։ Վերևում հիշատակված Գեղի գետի հունը փոխվել էր, գալիս և միանում էր պոչանքից առաջացած հոսքին, այսինքն՝ կարճ ասած՝ մաքուր և պղտոր ջրերը միանում էին իրար, միանշանակ՝ առաջացնելով շատ լուրջ բնապահպանական խնդիրներ, ասել է թե՝ խմելու ջրի խնդիր։ Բնակիչները ահազանգում էին, որ այն ժամանակվա պետական իշխանությունը պնդում էր, որ պոչանքի հոսքով անցնող ջուրը լրիվ նորմալ խմելու ջուր է։ Մենք պետք է հիշենք, որ խմելու ջուրը նաև մեզ հասնում է այն գետերից ու լճերից, որոնք շարունակվում են պղտորվել։

Հայաստանի Լճերը և Գետերը - Armland.am

Յոթերորդ կետ․ Ֆաբրիկաներն ու գործարանները, պղնձի իրական արժեքը։ Նախկինում պղնձի մեկ տոննան վաճառվում էր 2200$-ով, մինչ դեռ շուկայական միջին գինը 7500$ էր։ Պարզապես պետք է պատկերացնել այն բոլոր ֆինանսական կորուստները, որոնք մենք կրել ենք և այն էկոլոգիական խնդիրները, որոնք ստացել ենք։

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր 6.8 տոկոսի  կառավարումը ևս հանձնում է ԱՆԻՖ-ին

Ութերորդ կետ․ Մարդիկ տեղյակ չեն։ Հանքերի պաշարները վաղ, թե՝ ուշ սպառվում են, սակայն ինչ է մնում նրանց տեղում։ Մարդիկ հիմա էլ գերդաստաններով ու տոհմերով մշակում են այնպիսի հողեր, որտեղ տարիներ կամ տասնամյակներ առաջ պոչամբարներ են եղել։ Նույնիսկ զարմանում են, լսելով, որ հողի տակ տասնամյակներ առաջ եղել է պոչամբար։ Աճեցնում են միրգ-բանջարեղեն, թունավորելով իրենց, հարազատներին, երեխաներին։ Սահմռկեցուցիչն այն է, որ բնակչությունը նորմալ է դիտարկում այդպիսի պայմաններում ապրելը։

Իններորդ կետ․ Արտագաղթ։ Դաստակերտի բնակիչներից մեկը պատմեց, որ պղնձամոլիբդենային ֆաբրիկայի փակման պատճառով 600-700 բնակչություն ունեցող Դաստակերտում մնացել է 360 մարդ։ Ստացվում է, որ ֆաբրիկայի փակմամբ ու աշխատատեղերի քչացմամբ, արտագաղթել և տուժել է անմեղ ժողովուրդը։

Դաստակերտ

Տասերորդ կետ․ Հարող տարածքներ։ Ցուցադրվեցին կադրեր Լիճքից, որտեղ կան գեղատեսիլ ու հրաշք լճեր։ Լիճքում ֆաբրիկաների գործունեության պատճառով տուժել է բնությունը, ինչպես նաև բնական ջուրը, որն այնպես էլ դրանից առաջ հիմնախնդիր էր համարվում։ Լիճքի բնակիչը պատմեց, որ պետք է գոնե մեկ տեղ ունենալ գեղեցիկ վայր, թե՛ զբոսաշրջության համար և թե՛ այլ նպատակներով, բայց մարդիկ որոնում են հայտնի ֆաբրիկաներում աշխատատեղեր, սակայն հրաժարվում են մեկնել Քաջարան կամ Ագարակ՝ այնտեղի ֆաբրիկաներում աշխատելու համար։

Տասնմեկերորդ կետ․ Նորանոր ֆաբրիկաներ։ Տաշտունում, ըստ երևույթի, կառուցվում էր նոր ֆաբրիկա՝ հանքարդյունաբերական նկատառումներով։ Ցուցադրվեցին կադրեր, որտեղ երևում են սարերն ու անտառները, իսկ մյուս կողմում՝ մեքենաների օգնությամբ փորվող նոր տարածքները։ Վատն այն է, որ օրենքով պոչանքների արտանետումը չունի սահմանափակում։ Այսինքն՝ ինչքան ցանկանում, այնքան՝ արտանետում են պոչանքները շրջակա միջավայր։ Հետևանքների մասին, կարծում եմ, լռենք։

Գյուղ Տաշտուն » VISITKAPAN.AM - ԱՅՑԵԼԻՐ ԿԱՊԱՆ

Այլ հավելումներ ֆիլմից․ Հայաստանը վերածվել է, այսպես կոչված, երրորդ աշխարհի երկրի, ով գերտերությունների արդյունաբերական կցորդ է դարձել։ Այսինքն՝ իր գործընկերական պարտավորությունները կատարում է միակողմանի։ Ճիշտ եմ համարում այն, որ պետք է լինեն հատուկ հանձնախմբեր, որոնք կզբաղվեն այս գործերով, կսահմանեն դրույթներ և չափորոշիչներ, որոնցով և ռազմավարություն կմշակվի և օրենքի տառին համապատասխան կամ կշարունակեն շահագործվել կամ էլ՝ ընդհանրապես կփակվեն իրենցից էկոլոգիական վտանգ ներկայացնող ֆաբրիկաները։ Ըստ հին սահմանադրության՝ Հայաստանի ընդերքը պատկանել էր ժողովրդին և միմիայն ժողովրդին, այլ ոչ թե գերտերությունների առաջադեմ ընկերություններին կամ կազմակերպություններին, իսկ հիմա՝ 2005 թվականի խմբագրումից հետո, Հայաստանի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է համարվում, ինչը բոլոր փակագծերը բացում է։ Սակայն առաջանում է մի հետաքրքիր հարց՝ «ո՞ր պետության»։

Մեջբերումներ մյուս («Բնության հաշվեհարդար») ֆիլմից՝

  • Առողջ մարդկանց թիվը, ցավոք, նվազել է։
  • Երկգլխանի կենդանիներ /հորթեր, եղնիկներ/՝ ագրարային համալսարանի անոմալ կենդանիների թանգարանում։ Թունավորման պատճառով ձեռք բերված հիվանդությունների վառ օրինակներ են նրանք։ Այսպիսի ախտերը այլ ձև անվանում են անոմալ երևույթներ՝ բիոլոգիական, էկոլոգիական, քիմիական թունավորումներից ստեղծված։
  • Մեր հանրապետության ամենաակնհայտ խնդիրներից է նաև միակենտրոն ուրբանիզացիան։
  • Բնակիչները ներկայացրին սեռական օրգանների քաղցկեղից մահացած իրենց հարևանների, ինչպես նաև աշխատանքային անհարմար պայմանների օրինակները։
  • Ըստ այն տարիների բնապահպանության նախարարության զեկույցի՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը եղել է երկրորդը՝ Ղրղզստանից հետո՝ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակով/հաշվի են առնվել բոլոր զեկույցները/։
  • Պոչամբարի մոտակայքում ապրող մարդիկ նույնիսկ պատկերացում չունեին և չունեն, թե ինչպիսի հիվանդություններ կարող են ունենալ իրենք, իրենց երեխաներն ու սերունդները։
  • Ցուցադրվեց նաև Նահատակ պոչամբարը, որն ունի խաբուսիկ կապուտակ ջուր, սակայն, իրականում, թունավոր է։

Այսպիսով՝ ֆիլմեր դիտելը, եզրակացություններ անելը, վերլուծություններ կազմելը, այս ամենը օգնում են թե՛ սովորողին, թե՛ հետաքրքրվողին ավելի մոտիկից ճանաչել իր պետությունը, իր երկիրն ու շրջակա միջավայրը։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է իրապես մտածելու Երկիր մոլորակի ապագայի մասին, որը առաջնահերթ և օրակարգային հարց է։ Դիտեցինք, վերլուծեցինք, մնացածը՝ Դուք եզրակացրեք, հարգելի ընթերցողներ։ Շնորհակալություն ուշադրության համար․․․