«Արդարություն և զարգացում» կուսակցության ստամբուլյան ղեկավարության կողմից կազմակերպվել է «Պաղեստինի Մեծ Հանրահավաքը», որին նաև մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Աթաթյուրքի անվան օդանավակայանում հանրահավաքին մասնակցելու համար քաղաքի չորս կողմերից եկած մեծ թվով քաղաքացիներ անցել են անցակետով և լցվել տարածք։

Երիտասարդ ու ծեր հազարավոր մարդիկ հավաքվել էին հանրահավաքի տարածքում տեղադրված բեմի դիմաց։

Որոշ քաղաքացիներ իրենց երեխաների հետ էին մասնակցել հանրահավաքին, նկատվել էին նաև հաշմանդամներ, որոնք իրենց սայլակներով էին եկել։

Մինչ մասնակիցներից որոշները կրում էին ժապավեններ «Մենք բոլորս պաղեստինցիներ ենք» գրությամբ, մյուս քաղաքացիները կրում էին տարբեր լեզուներով գրված «Թող կոտորածը վերջանա, թող երեխաները չմահանան» և «Թող լսվի պաղեստինցի երեխաների ձայնը» պաստառներ։

Հանրահավաքի տարածքում սպասող շատ քաղաքացիներ այստեղ կատարեցին կեսօրի նամազը։ Տարածքում պատրաստվել էին նաև հատուկ հատվածներ հաշմանդամների համար։

Կարգախոսներ՝ Իսրայելի դեմ

Առավոտից տարածքում հատվածներ գրաված մասնակիցները իրենց կողմից բերված մեծ-փոքր թուրքական և պաղեստինական դրոշները թափահարելով՝ ժամանակ առ ժամանակ հնչեցնում էին կարգախոսներ Իսրայելի դեմ։

Հանրահավաքի ծրագրի մեկնարկի հետ բեմ բարձրացավ նկարիչ Ռեսուլ Այդեմիրը։ Երուսաղեմի ու Մասջիդ ալ-Աքսայի մասին ստեղծագործություններ հնչեցրած Այդեմիրը աղոթեց նա պաղեստինցիների համար։ Մասնակիցներն էլ էին ուղեկցում կատարած ստեղծագործություններին։

Այդեմիրին հաջորդած նկարիչ Մահեր Զաինը բեմ բարձրացավ երեխաների հետ, որոնք պաղեստինյան դրոշի գույներով շարֆեր էին կրում իրենց պարանոցների վրա։

Բեմի երկու կողմերում լեդ էկրանների վրա “#United4Palestin” գրության հետ ցուցադրվել էին նաև թուրքական և պաղեստինական դրոշները։

Աշխարհահռչակ արտիստներ՝ հանրահավաքում

Հանրահավաքի ժամանակ բեմ էին բարձրացել աշխարհահռչակ արտիստներ Յուսուֆ Իսլամը, Մահեր Զաինը և Օմեր Քարաօղլուն։

Հանրահավաքին՝ բացի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, մասնակցում էին նաև MHP-ի նախագահ Դեվլեթ Բահչելին, BBP նախագահ Մուստաֆա Դեստիջին, Վերածնունդ կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, HÜDA-PAR-ի նախագահ Զաքարիա Յափըջըօղլուն և DSP-ի նախագահ Օնդեր Աքսաքալը։

Բացի այդ տեղ էին գտել տարբեր երկրներից պետական մարմիններ, կառավարության ներկայացուցիչների և քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ արտիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիայի, արվեստի, սպորտի, մշակույթի և բիզնեսի աշխարհից անուններ։

Մասնակիցների կարիքների համար 6 տարբեր կետերում ստեղծվել են լոգիստիկ տարածքներ

Հանրահավաքի տարածքում և շրջակայքում աշխատում էր 5 հազար անձնակազմ, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր որ իրենց մեքենաներով էին գալու, տրամադրվել էր 30 հազար տրանսպորտային միջոցի կայանատեղի։

Մասնակիցների մեսջիդի, առաջին բուժօգնության, սանհանգույցի և նման կարիքների համար 6 տարբեր կետերում ստեղծվել էին լոգիստիկ տարածքներ, իսկ 50 տարբեր կետերում՝ ջրի բաշխումների համար։

Հանրահավաքին հետևում էին տեղական և արտասահմանյան մամուլի ներկայացուցիչներ

Հանրահավաքին ազգային և միջազգային մամուլի ներկայացուցիչների կողմից հետևելու համար 60 մետր երկարության վրա երկհարկանի հատուկ մամլո հարթակ էր պատրաստվել։ Հարթակում 60 տարբեր հատվածներ էին ստեղծվել մեդիա կազմակերպությունների համար։

Հանրահավաքը, որը գրավել է տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը, բացի Թուրքիայի, հավատարմագրվել է նաև աշխարհի տարբեր միջազգային լրատվամիջոցների կողմից:

Թարգմանությունը կատարվել է trthaber.com կայքից։