Արտաքին գործերի նախարար Ֆիդանը Թեհրանում կազմակերպված Հարավային Կովկաս Տարածաշրջանային Գործընկերության հարթակում ընդգծել է, որ Թուրքիան կայուն խաղաղություն ապահովելու համար կողմ է, որպեսզի տարածաշրջանային հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով։

Արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ հայտնել է, որ Ֆիդանը մասնակցել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված Հարավային Կովկաս Տարածաշրջանային Գործընկերության հարթակի հանդիպմանը։

Գրառման մեջ նշված է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու համար ստեղծված հարթակի հանդիպմանը ԱԳ նախարարների մակարդակով մասնակցել են հյուրընկալող Իրանը, նաև Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը։

Հանդիպմանը Ֆիդանի ուշադրությունը գրաված հարցերի վերաբերյալ գրառման մեջ տեղ են գտել հետևյալ հայտարարությունները։

«Մեր նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է․ Թուրքիան կայուն խաղաղության պահպանման համար կողմ է, որպեսզի տարածաշրջանային հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով, կառույցը կարևոր է միջազգային հանրությանը ցույց տալու, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, ուրախալի է, որ տարածաշրջանում համագործակցության և բարեկամության խոչընդոտները վերացել են, տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհը անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության համաձայնագրով, տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացումը կարագացնի կարգավորման և խաղաղության գործընթացները»։

Թարգմանությունը կատարված է cumhuriyet.com.tr կայքից։