Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Երևանի՝ երրորդ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Հայաստան-Թուրքիա սահմանային Ալիջան անցակետը միակողմանի բացելու պատրաստակամության մասին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիայի ղեկավարության վերաբերյալ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Երևանի՝ երրորդ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Հայաստան-Թուրքիա սահմանային Ալիջան անցակետը միակողմանի բացելու պատրաստակամության մասին։
«Հույս ունեմ, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն։ Դա երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացմանն է վերաբերվում։ Հայաստանը շատ մեծ աշխատանք է կատարել Մարգարայի (Ալիջանի) սահմանային դարպասի վերանորոգման ուղղությամբ և արդեն իսկ պատրաստ է սահմանի բացմանը», — ասել է նա։
Խաղաղության պայմանագիր՝ Ադրբեջանի հետ
Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, եթե կողմերը հարգեն համաձայնեցված սկզբունքները։
«Խաղաղության և հարաբերությունների կարգավորման համար համաձայնագրի երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը հավատարիմ մնան համաձայնեցված սկզբունքների, ապա իրատեսական կդառնա համաձայնագրի ստորագրումը», — ասել է նա։
Թարգմանությունը կատարվել է cumhuriyet.com.tr կայքից։