Հռոմն աչքի է ընկնում իր հարուստ մշակույթով և պատմությամբ։ Մի ժամանակ այն աշխարհի բոլոր քաղաքակրթությունների մեջ ամենահզոր կայսրությունն էր: Տարածքը զբաղեցնում էր ավելի քան 6,5 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը երբեմն հասնում էր ռեկորդային 6,5 միլիոնի: Բնականաբար, նրանց մեջ կային անձնավորություններ, ովքեր հսկայական հետք են թողել պատմության մեջ։

Ցիցերոն (Կիկերոն) — մեծագույն հռոմեացի փիլիսոփա, ով ծնվել էր դեռ մ․թ․ա․ 106 թվականին։ Նա նշանավոր գրող և բանախոս էր, հունարենից՝ լատիներեն թարգմանիչ։ Նա հայտնի էր իր ընդդիմադիր հայացքներով, ինչի պատճառով էլ մի անգամ վտարվեց, ապա սպանվեց։ Ցիցերոնի ստեղծագործությունները մինչ օրս ուսումնասիրվում են։

Հուլիոս Կեսարը թերևս ամենահայտնի հռոմեական պետական գործիչն ու հրամանատարն է: Նա ականավոր զորավար էր, հաղթել էր բազմաթիվ պատերազմներում և կարողացել էր դառնալ ողջ Հռոմեական կայսրության միանձնյա կառավարիչը։ Հուլիոս Կեսարին հաջողվեց ներխուժել Բրիտանիա, ամբողջությամբ նվաճել Գալիան և զբաղվել գերմանական ցեղերի մշտական հարձակումներով։

Մարկուս Բրուտուսը հռոմեացի սենատոր և մի անձնավորություն էր, ում պատմությունն ուղղակիորեն կապված էր Հուլիոս Կեսարի կյանքի և մահվան հետ: Հենց նա է համարվում հետամուտ սպանության կազմակերպիչը։ Հաջող մահափորձից հետո իշխանությունն անցել էր Սենատին, և այն Մարկոս Բրուտուսին նշանակել էր Հռոմեական կայսրության արևելյան շրջանի կառավարիչ։ Հետագայում նրան պարտության էին մատնել Օկտավիանոս Օգոստոսն ու Մարկոս Անտոնիոսը։

Օկտավիանոս Օգոստոսը Հուլիոս Կեսարի հեռավոր ազգականն էր։ Հուլիոսը Օկտավիանոսի մեծ հորեղբայրն էր, ով հետո որդեգրել էր նրան և նշանակել ժառանգորդ։ Օկտավիանոս Օգոստոսը մշտական պայքար էր մղում Մարկոս Անտոնիոսի դեմ, ով իշխանությունը զավթել էր Կեսարի մահից հետո։ Ժամանակի ընթացքում նրանք վերջ ի վերջո կիսեցին իշխանությունը Հռոմեական Հանրապետությունում և կարողացան գտնել նախկին տիրակալի մարդասպաններին: Այնուամենայնիվ, դաշինքը փլուզվեց, երբ Օկտավիանոսը իմացավ Մարկոս Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հարաբերությունների մասին։ Նա սա համարեց սպառնալիք պետության համար։ Մարկոս Անտոնիոսի մահից հետո Օկտավիանոս Օգոստոսը պաշտոնապես դարձավ Հռոմի առաջին կայսրը։ Իր օրոք նա գրավեց Պիրենեյան թերակղզին, ընդլայնեց իր սահմանները դեպի հյուսիս՝ մինչև Դանուբ, և մեծ ներդրումներ կատարեց հին տների և ճանապարհների վերականգնման համար։

Ներոնը հռոմեացի երիտասարդ կայսր էր, ով գահ էր բարձրացել ընդամենը 17 տարեկանում՝ մ․թ․ա․ 54 թվականին։ Արդյունքում նա պատմության մեջ մտավ որպես սեփական մոր մարդասպան և ամենակոպիտ կառավարիչ։ Ներոնը ակտիվորեն զբաղվում էր առևտրի և մշակույթի հարցերով, սակայն ժամանակի ընթացքում նրա գործողությունները դառնում էին ինքնաբուխ և անկանխատեսելի։ Օրինակ, ենթադրվում է, որ հենց նա է կազմակերպել հռոմեական հրդեհը, որն ավերել է քաղաքի կեսը և դրա համար մեղադրել քրիստոնյա հետևորդներին։ Ընդամենը 14 տարի անց Ներոնը վերջնականապես կորցնում է իր կողմնակիցներին և ինքնակամ մահանում։

Վերգիլիոսը հռոմեացի մեծագույն բանաստեղծ էր, ով ծնվել էր 70 թ.-ին։ Հենց Հռոմում էր սկսվել նրա ստեղծագործական ուղին։ Ամենահայտնի ստեղծագործությունը Հոմերոսի Ոդիսականի և Իլիականի վրա հիմնված անավարտ «Էնեիդա» էպոսն է։ Վերգիլիոսը միշտ հիանում էր Հռոմով, նրա կյանքով, բնակիչներով ու տիրակալներով, և դա արտացոլվում էր նրա ստեղծագործության մեջ: Վերգիլիոսը դեռևս հիշատակվում է գրողների, գիտնականների և պատմաբանների կողմից:

Հադրիանոս կայսրը գահ բարձրացավ 117 թվականին և հայտնի դարձավ քաղաքի կառուցման գործում իր հսկայական ներդրումով։ Նա ավարտեց Հռոմի պանթեոնը, քարե պարիսպը բերեց Բրիտանիա և հսկայական ներդրում ունեցավ մշակույթի մեջ: Հադրիանոսը համարվում է Հին Հռոմի ամենախաղաղասեր կառավարիչներից մեկը։ Նա շատ էր ճանապարհորդում, սիրում էր հունական ավանդույթները և նույնիսկ ցանկանում էր Աթենքը դարձնել կայսրության մշակութային մայրաքաղաքը։
Թարգմանությունը կատարվել է romegid.com կայքից։