Հարցեր՝ 

  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հռոմը Արտաշեսյան արքայատոհմի վերացումից հետո։ Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական իրադրությունը դրածո թագավորների օրոք։ 

Հռոմը ամեն կերպ ձգտում էր տարածաշրջանում ազդեցությունն պահպանել և մեծացնել, ինչի պատճառով շատ անգամներ հետաքրքրությունների պատճառով բախումներ էր ունենում Պարթևստանի հետ։ Հռոմի կողմից դրածո հայկական ծագումով թագավորները թալանում էին երկիրը, կողոպտում գանձարանները և միայն հռոմեական ռազմական ուժի օգնությամբ պահպանում իրենց իշխանությունը։ Ներքաղաքական իրադրության մասին խոսելիս՝ պետք է հիշել, որ այդ ժամանակներում հայկական ավագանու ճնշող մեծամասնությունը պարթևամետ էր, չնայած՝ որ կային այսպես կոչված երեք՝ պարթևամետ, հռոմամետ և պետականամետ ֆրակցիաներ։ Հայկական գանձարաններն ու քաղաքները թալանող դրածո թագավորների հանդեպ ժողովուրդը գրեթե ոչինչ չէր կարողանում անել։ Միայն պարթև թագավոր Վաղարշ Արշակունու և Տրդատի միջոցով է ստացվում գահընկեց անել վրացական արքայազն Հռանդամիստին, ով դիմել էր փախուստի, սակայն իբր կնոջն հայերի ձեռքից փրկելու համար, վերջինիս դաշունահարել էր։ Զենոբիային՝ նրա կնոջը հայերին ի վերջո հաջողվել էր փրկել։

  • Ինչու՞ հայոց ավագանին ընտրեց պարթևամետ քաղաքականություն։ Արդյո՞ք ճիշտ ընտրություն էր դա։ 

Այստեղ կան մի քանի սուր պատճառներ։ Առաջինն այն է, որ Պարթևստանը՝ ի տարբերություն Հռոմի, չէր սպառնում հայկական տարածքային ամբողջականությանը։ Բացի այդ, հայերը իրենց երկրի դիրքով, բարքերով, նիստուկացով, մշակույթով մոտ էին պարթևներին։ Ըստ էության, հայոց ավագանու մեծամասնությունը ևս հավանություն էր տալիս պարթևական թագավորության հետ մերձեցմանը։

Ինքս կարծում եմ, որ հայերն այդ ժամանակ ավելի շատ նախընտրում էին Պարթևստանին, ոչ թե Հռոմին, քանի որ առաջինին համարում էին հուսալի դաշնակից և գործընկեր։ Սակայն դժբախտաբար, վերջին ժամանակաշրջանում (Արտաշեսյաններ) ականատես ենք եղել Հայաստանի կողմից դաշնակցային պայմանավորվածությունների չկատարում, ինչ-որ տեղ նաև պարտավորությունների։ Իսկ արդյո՞ք ճիշտ ընտրություն էր դա, չեմ կարծում, քանի որ միևնույնն է վերջում հայերի որոշակի մասնակցությամբ Պարթևստանը թուլանալու է, նրան փոխարինելու է Սասանյան Պարսկաստանը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Հռոմը Հայաստանում տեղի ունեցած գահակալական փոփոխությանը։  

Հայաստանում հռոմեական ազդեցության նվազումը/վերացումը չէր բավարարում Հռոմին։ Վերջինս Հայաստան էր ուղարկել իր զորավար Կորբուլոնին, ով պատերազմ էր սկսել պարթևա-հայկական դաշինքի դեմ։ Ինչ վերաբերվում է բուն գահակալական փոփոխությանը, այն է՝ Տրդատի, ապա այս պարագայում թագը՝ ըստ ձեռք բերված պայմանագրային պայմանավորվածության պետք է հանձներ Ներոն կայսրը։ Հենց այդպես էլ լինում է, Տրդատը կնոջ, երեխաների և 9000 հայ-պարթևական շքախմբի հետ մեկնում է Հռոմ, որտեղ կենտրոնական հրապարակում քաղաքացիների և բնակչության աչքի առաջ Ներոն կայսրը թագադրում է Տրդատին։ Հատկանշականն այն է, որ թե՛ ուղևորության, թե՛ թագադրման և թե՛ Արտաշատի վերականգնման համար ամբողջ հոգսերը հոգում է Հռոմը։

  • Ներկայացրե՛ք տասնամյա պատերազմի ընթացքը։ Արդարացված էր արդյո՞ք Արտաշատի ավերումը հռոմեացիների կողմից։ 

Այդ տասնամյա պատերազմի ժամանակ, որն եղել է 54-64թթ․ Կորբուլոնին հաջողվել էր մեծ ջանքերի ու կորուստների գնով նվաճել մի քանի բերդեր և Արտաշատը։ Բայց, անսպասելիորեն, նա 59թ․ հիմնահատակ ավերում է Արտաշատը, պատճառաբանելով, թե այդքան զորք չունի նման խոշոր քաղաքում կայազոր թողնելու համար։ Չնայած՝ որ հռոմեացի զորավարի կողմից իբրև թե արդարացված էր երբեմնի մայրաքաղաք Արտաշատի ավերումը, ես միևնույնն է կարծում եմ, որ Կորբուլոնը գնացել էր այդ քայլի, քանի որ գիտակցում էր, որ Արտաշատը շատ կարևոր ռազմական և ռազմավարական օբյեկտ է, և քանի որ նա լիովին չէր տիրապետում նրա տեղեկությանն ու իրադրությանը, կարծեց, որ ավերումը կլինի լավագույն լուծումը։