Այն եռանկյունը, որի բոլոր կողմերը, հետևաբար՝ նաև անկյունները հավասար են, կոչվում է հավասարակողմ եռանկյուն։ Կանոնավոր եռանկյան կառուցումը դիտեք ստորև․

AB=BC=AC; ∠BAC=∠CBA=∠BCA

Հավասարակողմ եռանկյան կողմին տարված կիսորդը, բարձրությունն ու միջնագիծը համընկնում են։

Հավասարակողմ եռանկյան մակերեսը․ S=√3/4*a2

Հավասարակողմ եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը հաշվվում է հետևյալ բանաձևով. r=a*√3/6

Հավասարակողմ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը հաշվվում է հետևյալ բանաձևով. R=a*√3/3

Ծանոթագրություններ։
Նախագծի կայացմանը նպաստել են մի շարք կայքեր․ 1, 2, 3
Եռանկյուն, նրա բնութագիրը և հատկությունները դիտեք այստեղ