Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) տասնվեցերորդ գագաթնաժողովը մեկնարկել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի կողմից կազմակերպված գագաթնաժողովից առաջ՝ առաջնորդները հանդիպել են ընտանեկան լուսանկարի համար։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Միրզիյոևը դիմավորել է Տաշքենտի միջազգային բիզնես-կոնգրես կենտրոնում, որտեղ և անցկացվել էր գագաթնաժողովը։

Այստեղ արված լուսանկարում բացի Էրդողանից և Միրզիյոևից տեղ են գտել նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Պակիստանի ժամանակավոր կառավարության վարչապետ Անվարուլ Հաք Կակարը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի վարչապետ Ալիհան Իսմայիլովը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։
Լուսանկարում Էրդողանի աջ կողմում գտնվում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, իսկ ձախ կողմում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իսկ մյուս կողմից, մամլո ներկայացուցիչները հետևում են գագաթնաժողովին Սեմփոզյումլար պալատում ստեղծված մեդիա կենտրոնից։
Թարգմանությունը կատարվել է trthaber.com կայքից։