Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված «Մետաքսե Ճանապարհ»-ի չորրորդ միջազգային համաժողովին։ Փաշինյանը տարածաշրջանում հաղորդակցման գծերի և Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին հայտարարություններ է արել։

Նշելով, որ Հայաստանն ընդունել է տարածաշրջանում տրանսպորտային ճանապարհների դուրսբերումը, Փաշինյանն ասել է․ «Որովհետև խաղաղության ճանապարհը անցնում է խաղաղության աշխատանքներին առնչվող օրակարգով։ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և հաղորդակցման գծերի բացմամբ։ Բանն այն է, որ տրանսպորտային և հաղորդակցման ուղիների կառուցումը պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության շրջանակներում և խաղաղ միջավայրում։ Նախ և առաջ, յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի տրանսպորտային և մարդկանց անվտանգությունը մաքսակետերում և սահմաններում՝ սեփական պետական ​​կառույցների միջոցով։ Նման ինստիտուտ կստեղծվի Հայաստանում, կստեղծվեն կյանքի ու ունեցվածքի անվտանգության պայմաններ։ Բոլոր երկրները կօգտագործեն միմյանց ենթակառուցվածքները՝ փոխադարձ հավասարության սկզբունքի հիման վրա»։

Փաշինյանն, անդրադառնալով նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացին, ասել է․ «Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին պայմանագիր կստորագրենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին։ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքները։ Հայաստանը պաշտոնապես հայտարարեց դրա մասին։ Ես դա ասում եմ 1991 թվականին Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այն ժամանակ երկու երկրներն էլ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու վարչական ամբողջականությունը և ստորագրեցին փաստաթուղթը»։ Փաշինյանն, հայտարարելով, որ մտածում է ապագայում Թուրքիայի հետ սահմանների բացման մասին, ասաց. «Ես նույնիսկ հույս ունեմ, որ մենք կապահովենք դիվանագետների ազատ անցումը»։

Թարգմանությունը կատարվել է hurriyet.com.tr կայքից։