Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
Վերլուծություն։ Եթե անկեղծ, ապա ամբողջ միտքը թաքնված էր այս տողերում։ Այս մեջբերման էությունը ազգ ու պետություն լինելու մեջ է։ Այո՛, մենք ունեցել ենք բազմադարյա դաժան պատմություն, որի ընթացքում և՛ կողոպտվել ենք և կոտորվել, սակայն պահպանել ենք մեր ինքնությունը։ Լեռ Կամսարը շատ ճիշտ է ասում՝ այսպիսի ժամանակներում ազգը ծնում է հերոսներ, որոնք թշնամու, կողոպտողի ու կոտորողի հախից գալիս են։ Նման հերոսներ են Սասունցի Դավիթը, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայդուկները, նույն ինքը՝ ֆիդայինները, 21-րդ դարի քաջարի զինվորները, իսկական սպարապետներն ու զորավարները և այլն։ Իրոք որ խնդիրը միայն իրենց տեղավորելու մեջ է, քանի որ ազգը այնպես է բաժանված, որի դավաճանի ու հերոսի հարաբերակցությունը, կարծես, հավասար է։ Մեջբերման մեջ օգտագործված «տեղավորել» բառը, իմ կարծիքով, տեղի կամ վայրի մեծության մասին չէ, այլ մարդկային ռեսուրսի ու ազգի տեղավորման։ Այսինքն՝ կապ չունի ինչքան փոքր է երկիրը, նրա տարածքը, կապ ունի այն, թե ազգի մտածելակերպն ինչպիսին է, ազգն ինչպիսի զավակներ է ծնում։ Սրա մեջ է ամբողջ էությունը։
Որևէ երկրի հզորության չափանիշը իր ֆինանսներն են, որոնք սերտ կապված են ժողովուրդի հաջող կերպով տուրքադրելու հետ: Ինչպես կովին չի կարելի մեկ պտուկեն կթել, մնացյալը թողնել, այնպես ալ չի կարելի տուրքադրման որևէ օբյեկտ անտեսել՝ այդ այտուցներ ու խանգարումներ առաջ կբերե ժողովրդական ստինքին մեջ:
Քաշել, ծծել ժողովրդական բոլոր ռեսուրսները. ահա այս է եղած մեզ ղեկավարող սկզբունքը, որն անհողդողդ կիրառել է մեր կառավարությունը:
Վերլուծություն։ Իսկապես համաձայն եմ մտքի հետ։ Այն օրերի, ինչու ոչ նաև ժամանակակից աշխարհի կառավարությունները ամեն կերպ փորձում են «կթել» իրենց ազգերին։ Կան պետություններ, որոնք ավելի շատ գումար նվիրում, քան թե «հափշտակում» են իրենց ժողովրդից։ Բայց կան և պետություններ, որոնք ավելի շատ գողանում են, թալանում, վերցնում, քան թե նվիրում ազգին, այն է՝ աղքատ ու դարերով պատերազմ տեսած ու ապրած ազգին։ Կարծում եմ՝ սա մարգարեական մտքի վառ նմուշ է, քանի որ թե՛ այն, թե՛ այս դարվա իրավիճակը քիչ է փոփոխվել, գրեթե նույն սկզբունքները եղել են և այսօր էլ պահպանվել։
Կսիրեք եղեր հայերը։ Երնեկ մեզի, ալ ինչ դարդ ունի՞նք… “Սեր” մը, որ մեր դարավոր թշվառության պատճառն է դարձեր։ Հրեաներուն` “մեծ ազգ” ընելու հույսով` աստվածն օրորեց, իսկ հայերը դիվանագետներն օրորեցին ու վերջն ալ օրրոցը… շուռ տվին։ Դուք մեզի կսիրեք, բայց մենք ձեզ չենք սիրեր։ Իսկ սերը փոխադարձ ըլլալու է, ապա թե ոչ` բռնաբարության կերպարանք կառնե։ Քանի դեռ շատ չեք խորացեր “սիրո” մեջ, անմիջապես մոռացեք մեզի ու սիրեցեք ուրիշին։ Չկա՞ն մեզ նման ազգեր, մեզմե ավելի մանր, ավելի գեղեցիկ:
Վերլուծություն։ Ինչ վերաբերվում է «սիրուն», ապա ես համաձայն եմ, քանի որ մեր դարավոր պատմության ընթացքում շատ ազգերի ու երկրների ենք վստահել՝ համոզված լինելու, որ մեզ չեն դավաճանի, դժվար պահին մեզ չենք «գցի», թուրքական բանակի դեմ իրենք կկռվեն և հայերի համար ամեն ինչի պատրաստ կլինեն։ Իրոք, արդեն հիմարի կամ բթի տեղ ենք մեզ դրել։ Ինչքան կարելի է համախմբման կոչեր անել, մյուս ազգերի վստահել։ Մեր փրկությունը մեր միասնականության մեջ է, որը, ցավոք, չկա։ Եվ դա բոլորը գիտես, սակայն չգիտեն ինչու թաքցնում են։ Հրեաները, որ կարողացան համախմբվել, ստեղծեցին իրենցը, ուրիշների վաճառեցին իրենցը, կարողացան պայքարել, հաղթել և այսօրվա պատերազմում էլ (չնայած արևմուտքի օգնությանը) կարողանում է պայքարել հողերի համար՝ սպանելով եթե ոչ հազարավոր, ապա տասհազարավոր երեխաներ, ծերունիների, տղամարդկանց և կանանց։ Իսկ մե՞նք։ Մենք ի՞նչ արեցինք։ Հույսներդ դրեցինք մեր ոխերիմ բարեկամի վրա, ով նույնիսկ մատը մատին չի տալիս՝ տեսնելով որ դաշնակցի վտանգի մեջ է։ Սա է այսօրվա դառը իրականությունը։ Մենք ևս մեծ ազգ ենք, աշխարհում մեր ուրույն տեղն ու դերն ունենք, սակայն այն չենք գնահատում։ Ինչ-որ հերոսի անունով փողոց կամ օբյեկտ կոչելու դեռ նրան հարգելու և պատվելու նշան չէ։ Մենք պետք է իսկապես կարողանանք նրանց ճանաչե,ժլ, մեր ազգին ճանաչել, հասկանալ, որ եթե այն այսպես շարունակի «գոյատևել», ապա գնալով տարիները կպակասեն։ Մնացածը՝ կարծում եմ հասկանալի է։
Մեջբերումներն արվել են Anunner.com կայքից։