Ստորև ներկայացվում են «Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» տեսաֆիլմից առանձնացված արձանագրված փաստերը, որոնք ցույց են տալիս, թե հանքարդյունաբերությունը ինչպիսի աղետալի հետևանքների է հանգեցնում
Սոթքի հանքավայր։ Սոթքի հանքավայրը Հայաստանի Հանրապետության ամենամեծ ոսկու հանքն է։ Բնակիչները շուտ-շուտ են ականատես լինում շագանակագույն ամպի, որը դուրս է գալիս այնտեղից և տարածվում դեպի Սոթք գյուղ, Վարդենիս համայնք և քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշար ունեցող «ջրամբար»՝ Սևան։ Բնակիչներից մեկը պատմեց, թե շատերի ատամներն են թափվում, մյուսները շուտ են ծերանում, հիվանդանում, բայց մյուս կողմից՝ աշխատատեղի խնդիր գրեթե չկա։ Հանքավայրի նախկին աշխատակիցներին մեկն ասաց, որ ամոնալի, սիլիտրիայի և դիզվառելիքի պայթեցման հետևանքով է թույնը (ջուրը) լցվում Սևան։ Խորհրդային ժամանակներում կառուցված այդ խորամանկ մեծանիզմների օգնությամբ գործարանի թափոնները (այս դեպքում՝ թունավոր ջուրը) խողովակներով անցնում են Սևան։ Հատկանշական է, որ միայն գործարանի աշխատակիցները գիտեն, թե այդ խողովակով ինչ է հոսում։ Ըստ աշխատակցի՝ գործարանի համար կարևոր է հանքաքարի արդյունահանումը, ոչ թե աշխատակիցների և գործընթացի անվտանգ պայմանները։ Նաև եթե պլանը չի կատարվում, աշխատողները զրկվում են հավելավճարներից։ Ռուբեն Գրիգորյանը՝ հանքավայրի նախկին աշխատակիցը, նաև պատմեց, որ հանքավայրից ամսեկան արդյունահանվում էր 350 կգ ոսկի։
Հանքը շահագործվում էր GeoProMining Gold ՍՊԸ-ի կողմից։ Վերջինս Սոթք վարչական տարածքից վարձակալել է 1037 հա հող, որից միայն 51-ի վրա է հանքարդյունահանում իրականացնում։ GeoProMining Gold ՍՊԸ-ն հայաստանյան միակ ընկերությունն է, որը դորե համաձուլվածք է արտադրում և արտահանում։
Արձանագրություն Ա։ 2017 թվականին Հայաստանից (Սոթք) Շվեյցարիա է արտահանվել 147 մլն ԱՄՆ դոլարի ոսկու և արծաթի դորե համաձուլվածք (մոտ չորսը տոննա)։
Արձանագրություն Բ։ Հայաստանի Հանրապետության տարածքում 28 մետաղական հանքավայրի համար շահագործման թույլտվություն է տրամադրվել, որից 16-ը՝ ոսկու և ոսկի բազմամետաղների։ 2019 թվականի դրությամբ շահագործվում է միայն 4-ը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է։ Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով։ Հայաստանի ընդերքը կորզվում է և միլիոնավոր դոլարներ պարգևում հանքարդյունահանողներին։

Հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանքարդյունաբերողների շարքերում են նախկին և ներկա պաշտոնյաները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորային ընկերություններ, որոնց մի մասը կապված է ռուս գործարարների կամ Ռուսաստանի կառավարության հետ։
Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին օրենքը
GeoProMining Gold ՍՊԸ-ում որոշակի փոփոխություններից հետո նոր բաժնետեր (Ռոման Տրոցենկո) է հայտնվել գրեթե 49% (48.2) բաժնետիրությամբ։ Նրա կեսնագրությունը ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ նա 2012 թվականից եղել է պետական ռուսական նավթային Rosneft ընկերության տնօրեն Իգոր Սեչինչ խորհրդականը, այնուհետև՝ ղեկավարել է Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ։ Իսկ մինչև Rosneft գալը ղեկավարել է ռուսական պետական նավաշինական ընկերությունը։ 2019 թվականին Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը։
GeoProMining Gold ՍՊԸ-ի մյուս 51%-անոց բաժնեմասը պատկանում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերությունների, որոնց ինքնությունը, ցավոք, չստացվեց բացահայտել։
Հաջորդը Հայաստանի հարավային մարզի՝ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մոտակայքում գտնվող Շահումյանի ոսկի բազմամետաղների ստորգետնյա հանքավայրն է։ Այն շահագործում է Կապանի Լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ն։ Իրավահաջորդ ԼՀԿ-ից առաջ, ընկերությունն որոշել էր զբաղվել բաց հանքարդյունաբերությամբ, որի արդյունքում այդ տեղ ապրող բնակիչները վերցրել էին իրենց գույքը և հեռացել։ Իսկ կոնկրետ ԼՀԿ-ի՝ փակ, այսինքն՝ ստորգետնյա հանքարդյունաբերության որոշմանը հետևեց բնակիչների այգիների մասսայական ոչնչացումը։
Արձանագրություն Գ։ 2016 թվականին Կապանի ԼՀԿ-ից 570 հզ․ ԱՄՆ դոլարի ոսկու խտանյութ է արտահանվել (մոտ հարյուր տոննա)։
Արձանագրություն Դ։ 2019 թվականին Կապանի ԼՀԿ-ն նոր սեփականատեր ունեցավ, որը նույնպես օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություն էր։ Ի դեպ, իրավահաջորդը գնեց ընկերությունը 55 մլն ԱՄՆ դոլարով։

Արձանագրություն Ե։ Եթե CHAARAT կայքի ներկայացրած ցուցանիշները ի գիտություն ընդունենք, ապա 34.78% բաժնեմասը պատկանում էր Մարտին Անդերսսոնին, իսկ մյուս բաժնեմասերից մեկը՝ չինական կառավարության հետ անմիջական կապ ունեցող ընկերությանը։ Հետաքրքիրն այն է, որ CHAARAt-ի տեղեկություններով 35.33% բաժնեմասերի ու բաժնետերերի մասին ոչինչ չի հաղորդվում։
Չնայած սրան՝ հանքարդյունաբերությունը տնտեսությունում աճ է գրանցել, ինչպես հաղորդում է hetq.am-ը։ Հանքարդյունաբերական արտադրանքի ծավալն 2020 թվականի հունվար-նոյեմբերին, ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ), կազմել է մոտ 323.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23.9 %-ով։ Առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել 4.5 %-ով, բայց երկրորդ եռամսյակից այն սկսել է աճել, ու կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 6.8 %: Երրորդ եռամսյակում, ինչպես երևում է, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները էականորեն ավելացել են, ինչի արդյունքում ինն ամիսների կտրվածքով հանքարդյունաբերությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդեն 19.5 %-ով է աճել։
Վիճկոմիտեի այլ տվյալներից հստակ երևում է պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալների աճը։ Մասնավորապես, պղնձի ծավալները 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել են 361.7 հազար տոննա, որը 24 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Իսկ մոլիբդենի խտանյութի ծավալները կազմել են 13 հազար տոննա՝ աճելով 27.8 %-ով։
Կցանկանամ արտահայտել դիրքորոշումս Աշոտ Մարդոյանի «Հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» հետազոտության ստորև ներկայացված կետի հանդեպ։
Սովորաբար էկոլոգիական քաղաքականության իրականացման մեխանիզմների մասին խոսելիս առանձնացնում են 3 տեսակի մոտեցումներ.
1) ուղղակի կարգավորում (պետության միջամտություն)նորմատիվային, օրենսդրական, վարչական-վերահսկողական միջոցներ, ուղղակի հրահանգավորում;
2) տնտեսական խթանում շուկայական մեխանիզմների զարգացում;
3) խառը մեխանիզմներ` առաջիկա երկու մոտեցումների սինթեզ:
Ես, ուսումնասիրելով հանքարդյունաբերության թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը, նախընտրում եմ վերոնշյալ տարբերակներից երրորդը՝ խառը մեխանիզմները։ Հենց Հայաստանի օրինակով հասկացել ենք, որ շատ ազատ շուկան այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ այդ ժամանակ չկա պարզապես վերահսկողություն արդյունաբերության և արդյունահանման մեխանիզմների և ուղիների վրա։ Այսինքն՝ պետությունը չունի շահ, ունեն շահ օֆշորային ընկերությունները, մասնավոր սեփականությունները, որոնք ընդերքից իրենց համար օգուտ են հանում, վնասում են բնությանը, դրա դեմ գումար կամ տուժ չեն վճարում։ Իսկ մյուս կողմից շատ կոմպրեսացված մեխանիզմը, նույն ինքը պետության գերակա ներկայությունը ևս օգտակար և շահավետ չէ, քանի որ կորում է պետության և նրա օգտակար հանածոների հանդեպ ուրիշ պետությունների, դե ֆակտո գնորդների և արդյունահանողների հետաքրքրությունը։ Ուստի ես և՛ պնդում և՛ առաջարկում եմ երրորդ տարբերակը, քանի որ նա միակն է երեքից, որը ներկայացնում է արդյունահանումը որպես շահի միջոց (երկու տեսանկյունից)։ Սակայն պետք է հիշել, որ երկու կողմն էլ այս ուղղությամբ պետք է աշխատեն համագործակցել, որպեսզի վերջնական արդյունքը լինի նպաստավոր երկու կողմերի համար։ Ինչ վերաբերվում է ընկերությունների, ապա նրանք պետք է լինեն օրինապահ և հաշվի առնեն, որ յուրաքանչյուր վնաս բնությանը, վնաս է նաև իրենց։ Ինչ վերաբերվում է պետությանը, նույն ինքը ղեկավար մարմիններին, ապա վերջիններս պետք է վերջին հաշվով լինեն գոնե հայրենասեր, որպեսզի պետական շահ հետապնդելու, սակայն բնությանը չվնասելու կամքով առաջնորդվեն։
Կայքեր և նյութեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը։
Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ (ԵՐԿՐՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանքարդյունաբերությունը Հայաստանում երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը