Ինծի մնա, չարժե մեռնիլ ոչ մեկ գաղափարի համար։ Վասնզի ամենեն մեծ գաղափարը բուն կյանքն ինքն է։ Ու կյանքեն մեծ գաղափար մը տիեզերքը չի ծնած տակավին։
Վերլուծություն։ Անկեղծորեն համաձայն եմ մտքի հետ։ Կյանքն ամենամեծ գաղափարն է, ամենամեծ նպատակը։ Կյանքից ավելի մեծ գաղափար տիեզերքը դեռ չի ծնել։ Գիտեք, միտքը կարող է թվալ պարզունակ, ռոմանտիկ, սակայն այն ավելի լայն հասկացություն է պարունակում իր մեջ։ Բուն կյանքը մոտիվացիան է, նպատակը, ժամանակը և այս ամենի արդյունքում ստեղծվում է մարդը, ով անցնում է որոշակի ուղի, հասնում կամ չի հասնում նպատակին՝ կախված է մարդուց և նրա պայքարելու և հաղթահարելու ունակությունից։ Կյանքը մեզ տալիս է ժամանակ և ասում «դու պետք է հասցնես որոշակի բաներ անել այս աշխարհում», և կոպիտ ասած, հենց այդ իսկ վայրկյանից ժամաչափի հետհաշվարկը սկսվում է։ Մեր նպատակն է՝ հասկանալ կյանքը, իմանալ կյանքը, հաղթահարել կյանքի դժվարությունները։
Թուրքական կոտորածները իրենց բնույթով տարբեր են բոլշևիկյան կոտորածներից:
Առաջինները կոտորելիս ստից մեղադրանք են ներկայացնում իրենց զոհերին, իսկ բոլշևիկների կոտորածների մեջ ոչ մի տենդենց չկա, նրանք կոտորում են մարդկանց «արվեստը արվեստի համար» նշանաբանով…
Վերլուծություն։ Այս մեկն արդեն ունի շատ սուր քաղաքական և պատմական համատեքստ։ Թուրքերը միշտ էլ ինչ-որ գործողություն (լինի դա պատերազմ, թե՝ ցեղասպանություն) սկսելուց առաջ մեղադրում են, ասում՝ իբրև իրենց ազգի և պետության նկատմամբ ոտնձգություն է եղել և այլն։ Եվ այդ ժամանակ սկսում են իրենց իսկ կողմից հորինված պատճառներով հարձակվել, այն էլ ոչ պակաս կոտորված Հայաստանին մի հատ էլ կոտորել, վերջնականապես սպանել։ Ինչ վերաբերվում է բոլշևիկներին, ապա իրենց դեպքում ամեն ինչ մի քիչ այլ է։ Եթե փորձենք երկու քաղաքականությունները բնութագրել, ապա կլինի մոտավորապես սա․ թուրքերը հարձակվում են դեմքին հայտարարելով, թե ինչ է եղել, իսկ բոլշևիկները՝ մեջքից են հարվածում (ոչ միայն բոլշևիկները)։ Ցավոք, դեռևս ականատես չենք որևէ ազգի կամ պետության, ով կկանգնի Հայաստանի կողքին։ Իսկ ով այդպես անցյալում արել է ամենավատ հարվածն է հասցրել։
Ինչպե՜ս իսկույն կփոխեն մեզ մոտ մարդիկ իրենց սկզբունքները։
Երեկո դաշնակ կպառկեն` առտու բոլշևիկ կզարթեն։
… Տխմա՜ր պետություն, եկեր Երևանի թա՜ց, ջուրի չափ խոնավ տունե՞ր կապահովագրես հրդեհին դեմ։ Տուներ, որոց վառելու համար պետք է քանի մը ամիս փուռը չորցնել։
Մարդոց սկզբունքները ապահովագրե, որ գեթ մեկը երկու օր միևնույն սկզբունքին ծառայե…
Վերլուծություն։ Ի դեպ այո, հայաստանյան իրականությունում մարդիկ շատ հաճախ են սկզբունքներ փոխում, և դա, անշուշտ, խանգարում է, կյանքի ուղղուն խոչընդոտում։ Հասարակության մի մասը դեռևս չի էլ կողմնորոշվել, սեփական կարծիքը դեռ չի էլ հայտնել։ Հիմնականում՝ սկզբունքներ են փոխում այն մարդիկ, ովքեր թե՛ նվաստացման, և թե՛ կյանքի կողմից պայքարում չդիմակայելու պատճառով ուրիշ ճար չեն ունենում, հասարակությանը դեմ գնալ չեն կարողանում, ուստի իրենց համար սկզբունքներ փոխելը լինում է համեմատաբար հեղինակությանը քիչ վնասող քայլ։ Հեղինակի կողմից արտահայտված օրինակը միգուցեև համատեքստի հետ կապ ունի, սակայն հենց այստեղ կարևոր է հասկանալ բուն միտքը՝ սկզբունքներ փոխելն ու դրանց դրդապատճառները։ Օրինակներ կարող են շատ բերվել, այն էլ՝ Հայաստանում։ Մտքի հետ համաձայն եմ, մարդկանց պետք է ապահովագրել, որ գոնե երկու-երեք օր պահպանեն իրենց իսկ սկզբունքները։ Իմիջիայլոց, սկզբունքները այնպիսի գործոններ են, որոնք թույլ են տալիս մարդուն սահման գծել ուրիշների հետ խոսակցությունների ժամանակ։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր անձ ունի իր սեփական սկզբունքները կյանքում, ուսման մեջ, ընկերության մեջ և այլն, և դրանք պետք է լինել իր սեփականը, նա պետք է լինի դրանց պատասխանատուն և հովանավորը, այսինքն՝ սկզբունք կա, կա և տեր։
Մեջբերումներն արվել են Anunner.com կայքից։