Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ի՞նչ է փողը և ինչպե՞ս է ծագել։

Փողն ինչ-որ բան ձեռք բերելու (ծառայություն, ապրանք) դրա դիմաց տրվող/հատուցվող համապատասխան (էկվիվալենտ) արժեքն է։ Փողն արժեք է, որի դիմաց կարելի է ձեռք բերել համապատասխան ապրանք, ծառայություն։ Եթե փորձենք բացատրել հեշտ բառերով, ապա փողը փոխանակման միջոց է։

💶 Փող տպելը

Ներկայացրե՛ք փաստարկներ փողի ստեղծման անհրաժեշտության մասին։

Առաջին և կարևորագույն փաստարկը փողի կարևորության մասին տնտեսության «ապրումն» է։ Եթե չլինի փող կլինի դեֆիցիտ, բոլոր երկրների տնտեսությունները կտուժեն և անկում կապրեն, բյուջեները կսննկանան, մարդիկ կաղքատանան։ Մեր դարում փողը ապրելու կարևորագույն միջոցն է, քանի որ ինչպես արդեն նշեցի վերևում, մարդ ինչ-որ ծառայություն ստանալու համար վճարում է դրա դիմաց ծառայության ծավալին, գնին, դժվարությանը համապատասխան գումար, արժեք։ Նրա պատմական նախադրյալներից են ապրանքային արտադրությունը և զարգացած ապրանքային շրջանառությունը՝ առևտուրը։

Փորձենք բացատրել հեշտ բառերով։ Ենթադրենք ունենք 3 անկախ վաճառողներ, որոնք ստեղծում են բարիք, ապրանք, ծառայություն։ Փողը տվյալ դեպքում (խոսում ենք հին ժամանակներից) անհրաժեշտ չէ, եթե վաճառողների միջև կա կոմպրոմիս, այսինքն՝ առաջինը վաճառում է իր բարիքը երկրորդին, երկրորդը՝ երրորդին, երրորդը՝ առաջինին։ Բայց եթե առաջանում է դժվարություն (օրինակ՝ առաջինը ցանկանում է գնել երրորդից, ոչ թե երկրորդից), ապա այստեղ լինում է հետևյալը․ առաջինը պետք է գնի երրորդից, հետո փոխանակի երկրորդով և այլն և այդպես շարունակ։ Առաջանում է խառնաշփոթ և հեշտ գործընթացը վերածվում է մի բարդ համակարգի։ Առաջանում է տարբեր բարիքների համադրման միասնական չափման միավորի ձևավորման անհրաժեշտություն։ Իսկ այդ միասնական չափման միավորը/էտալոնը փողն է։ Ի դեպ ոսկին ևս փող է՝ որպես համընդհանուր չափման միավոր։

Ի՞նչ է գիտը և ինչպե՞ս է սահմանվում։

Կարծում եմ, գիտը այն գիտությունն է, որը նվիրված է մարդու վարքի ուսումնասիրությանը նրա սոցիալական միջավայրում։

Փողի պահանջարկ – Enlight Studies

Ի՞նչ է պահանջարկը։

Պահանջարկը դա բարիքների անհրաժեշտությունն է տվյալ գնագոյացման պայմաններում։ Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը ցանկանում են և ի վիճակի են գնելու սպառողներն առկա գների պայմաններում։ Պահանջարկի օրենքի բովանդակությունը հետևյալն է․ բարիքի գնի նվազման արդյունքում մեծանում է պահանջարկը, և հակառակը։

Ի՞նչ է առաջարկը։

Առանց առաջարկ չկա պահանջարկ․ տնտեսագիտության հիմնական օրենքներից մեկն է։ Առաջարկը ստեղծվող բարիքն է, որն ունի իրեն համապատասխան արժեքով ապրանքն է, որը ներկայացվում է հասարակությանը։ Առաջարկը այն քանակությունն է, որն արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել ու ներկայացնել վաճառքի՝ առկա գների պայմաններում։