Քաղաքական գործիչները հասկանում են ոչ վերբալ հաղորդակցության կարևորությունը։ Նրանք ընտրում են հագուստը, կրկնում են ելույթները, որոշում են՝ պե՞տք է ժպտալ և սեղմել ձեռքեր։ Վստահեցնում եմ, որ սա մշակվել է մեկից ավելի անգամ։ Դա թատրոն է, իսկական թատրոն։ Եվ մենք ձեզ հետ կտեսնենք, թե ինչքան լավ են այդ դերասանները կատարում իրենց աշխատանքը։
Ես Ջոն Ավարն եմ, 25 տարի օգնել եմ ՀԴԲ-ին բռնել գործակալներին։ Ես ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ եմ։ Առջևում քաղաքական սեզոնի հենց պիկն է։ Ինձ հաճախ հարցնում են՝ թեկնածուների, ովքեր մասնակցելու են բանավեճին, մարմնի լեզվի ո՞ր դետալներն է պետք ընդգծել։ Ես պատասխանում եմ, որ պետք է հետևել ամեն ինչին։ Պետք է գնահատել բոլոր ոչ վերբալ ասպեկտները։
1. Հագուկապը
Մենք միշտ նշում ենք՝ հատկապես ինչպես են թեկնածուները դուրս գալիս բեմ։ Նրանք միշտ ձեռքով են անում ինչ-որ մեկին հանդիսատեսից, մատով ցույց են տալիս և այլն։ Երբեմն այդ ժեստերը պարզապես կեղծավոր են։ Նրանք գիտեն, որ իրենց բոլոր արտահայտիչ ժեստերը նկարահանվելու են, ուստի գործում են հաշվի առնելով դա։ Ինչպես դուք կարող էիք նկատել, բանավեճի մասնակիցներին հազվադեպ են կանգնեցնում կամ նստացնում իրար մոտ կամ կողք-կողքի։ Սովորաբար իրենց միջև գոնե 2-3 մետր է։ Բանն այն է, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի դուք նկատեք հասակների միջև տարբերությունը։ Եթե նրանք կանգնած են առանձին-առանձին, այդ տարբերությունը մեզ համար աննկատ է։ Նշեք ձեզ համար այն, որ որպես ֆոնի գույն ակտիվորեն օգտագործվում է կապույտը։ Դա օվկիանոսի ու երկնքի միջև մի երանգ է։ Այն հանգստացնում է մարդու ուղեղը։ Շատերը հագնում են մուգ կապույտ կոստյում, սպիտակ վերնաշապիկներ, կարմիր կամ բորդո փողկապ։ Մենք ենթագիտակցաբար դրան նշանակություն ենք տալիս, քանի որ մենք դրանում տեսնում ենք ամերիկյան դրոշ՝ կապույտ, սպիտակ, կարմիր։ Մեր օրերում գրեթե բոլորը կրում են ամերիկյան դրոշով նշան, ընդ որում, 30 տարի առաջ կամ էլ 20 տարի առաջ դա համարվում էր հազվադեպություն։ Բայց հիմա այն գրեթե պարտադիր ատրիբուտ է։ Մտածեք, արդյո՞ք ամերիկյան դրոշով նշանի բացակայությունը նշանակում է, որ մարդը հայրենասեր չէ։ Իհարկե ոչ։ Դա ճնշում է ձեր ենթագիտակցության վրա, դա ևս թատրոնին բնորոշ դետալ է։ Դրանք բավարարում են ներկա լսարանի պահանջներին։
2. Ժեստեր
Մենք ուսումնասիրում ենք իրենց վարքը և համեմատում այն բանի հետ, ինչը տեսել ենք իրենցից անցյալում։ Չարժե կենտրոնանալ մարմնի լեզվի վրա, որպեսզի հասկանալ ասում են արդյո՞ք նրանք ճշմարտությունը։ Դրանք բեմականացված միջոցառումներ են։ Մարմնի լեզուն դրա համար չի օգտագործվում։ Մարմնի լեզուն լրացնում կամ հաստատում է այն, ինչ տեսնում ենք․ համապատասխանու՞մ են ժեստերը խոսքերին, թե նրանք տարբերվում են իմաստով։ Ահա թե ինչ եմ անձամբ նշում․ վարողը հարց է տալիս, շրթունքներ կծելը, օձիքը ձգելու ձևով՝ լարվածությունը թուլացնելու փորձերը, անհանգստության նշանները, կնճռոտ ճակատը։ Նրանք ամեն ինչ կլուծեն, եթե նա չխանգարի։ Իսկապե՞ս, իսկապե՞ս։ Իրականում ինձ հետաքրքրում են այն բանի նշանները, որ մարդուն դուր չի գալիս հարցը, որը նրան տալիս են։ «Լռի՛ր արդեն»։ Ես նաև նշում եմ տատանումները, թեթև հազը։ «Պատրա՞ստ եք մեր առջև քննարկել սպիտակ շովինիստներին», — «այո, պատրաստ եմ»․ բարձրացված կամ իջեցված ուսը՝ «ցրվե՛ք և հետևե՛ք»։ Այն ինչ համարվում է անորոշության, անվստահության նշան։ Ինձ հետաքրքրում են ձեռքերը։ Ինձ հետաքրքրում են՝ արդյո՞ք բարձրացված են բութ մատերը։ Երբ վստահ ենք մեզ վրա, դա տեղի է ունենում ինքնաբերաբար, եթե ինչ-որ բանում կասկածում, երկմտում ենք՝ նրանք (բութ մատերը) իջնում են։ Ես ուշադիր նայում եմ՝ ծալվա՞ծ են ձեռքերը, կարծես աղոթելու պես։ Դա համարվում է վստահության կարևոր նշան։ Երբեմն մատները միահյուսված են, դա նշանակում է, որ մարդը որոշակի խնդիրներ կամ դժվարություններ է զգում։ Մենք նույնիսկ չենք մտածում որոշ դետալների մասին։ Նույնիսկ եթե անձը լռում է, նա կարող է այդ պահին մատի ծայրով դիպչել աչքին։ Դա և՛ արգելափակման, և՛ հանգստացման ժեստ է։ Դեմքի նյարդերից մեկը կապված է կոպի հետ, և երբ մենք սեղմում ենք նյարդի վրա, նա ազդանշան է ուղարկում ուղեղին, և վերջինս թուլանում է։ Մի խոսքով՝ ասում են՝ ես սխալվել եմ կամ ինձ դուր չի գալիս այս ամենը։
Բանավեճի ընթացքում հաճախ տեղի են ունենում անկանխատեսելի պահեր։ Օրինակ՝ 2016 թվականին բանավեճի ժամանակ Դոնալդ Թրամփը քայլում էր երկրորդ թեկնածու Հիլարի Քլինթոնի հետևից։ Այդ պահին նա կարծես stalker-ի տեսք ուներ։ Չեմ պատկերացնում, թե ինչպես ելույթ կունենայի, եթե իմ հետևում ինչ-որ մեկը կանգնած լիներ։ Նմանը բերում է լիմբուսային ռեակցիայի*։ Ստացվում է, որ որոշ գործողություններ այլ թեկնածուի պահվածքի հետևանք են։
* Ակամա արձագանք հուզական կամ հիշողության վրա հիմնված գրգռիչներին
2016 թվականին նման բան միանշանակ կար։ Որոշ թեկնածուներ հրաժարվում էին սեղմել մրցակցի ձեռքը կամ օգտագործում էին հումոր ոչ լավագույն նպատակների համար։ Այդ պահերին իսկականությունն անցնում է։ Այդ պահերին կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում և սրտում, ինչպիսիք են նրա մտադրությունները և անկեղծ ռեակցիաները։ Ժեստերն ու հաղորդակցությունները փոխկապակցված են, դրանք առանձին երևույթներ չեն, դա մեզ հայտնի է ուսումնասիրությունների շնորհիվ։ Եթե մարդկանց ձեռքերը կապում ես, նրանք ավելի վատ են հիշում խոսակցությունը, նվազ եռանդուն են և հազվադեպ են հաղորդակցվում։
Նախկինում համարվում էր, որ ազդեցիկ մարդու ժեստերը պետք է լինեն լայն, ծավալուն և հնարավորության դեպքում՝ հանգիստ։ Բայց հիմա՝ զումի դարաշրջանում, ժեստերը պետք է ընդգկվեն կադր, որպեսզի լինել տեսանելի։ Մարդիկ ոչ վերբալ հաղորդակցության հանդեպ այնքան զգայուն են, որ եթե ես մատով ցույց տամ հանդիսատեսին և ասեմ «դու՛», բոլորը կզգան ռեֆլեկտորային ռեակցիա։ Սովորաբար այն բացասական է։ Հիշեք, թե քանի անգամ էին ուսուցիչները դպրոցում ասում մեր անունը և անում այսպես։ Բայց եթե փոխենք այս ժեստը բաց ափով՝ հորիզոնական դիրքով, մարդիկ կարձագանքեն այլ ձև։ Նրանք նախընտրում են այս տարբերակը։ Հավանաբար ամենահայտնի ժեստերից մեկը դա բռունցք արած ձեռքն է՝ բութ մատը վեր բարձրացրած։ Թեկնածուն արտահայտում է իր միտքը, և բութ մատը հազիվ դուրս է գալիս։ Երբ մենք ինչ-որ բան բռնում ենք, այդ կերպ իբրև ասում ենք «ես պատմում եմ ձեզ այն բանի մասին, ինչն ինձ համար կարևոր է»։ «Ես բռնվում եմ պատմվածքի թելից»։ Սա պետք է տարբերել ճշգրտություն ցույց տվող ժեստից։ Սա ճշգրտության բռնակն է․ «ես ուզում եմ, որպեսզի դուք մտածեք այդ մասին»։ Այդ ձև մենք կարող ենք հետևել բաց ափերին։ Այս ժեստը ցույց է տալիս բացություն, ընկալունակություն։ Ափերն ուղղված են վեր, մատները՝ լայն բանված։ Դա բավականին գրավիչ է։
Նաև մենք կարող ենք նշել այլ ժեստեր։ Անձը կարող է անել այսպես․


Սովորաբար ափով նման թափահարումը համոզելու ժեստ է։ Այն ընդգծում է․ «ես խնդրում եմ ձեզ այցելել ինձ»։ Բայց եթե անել այսպես ու դանդաղեցնել ժեստը, մենք այդպիսով ասում ենք․ «ես այնքան էլ չեմ աջակցում նրան, ինչի մասին խոսում եմ»։ Մենք բառացիորեն հրում ենք, ոչ թե՝ դրսևորում ընկալունակություն։ Նաև կարող ենք տեսնել կրծքին կամ սրտին հպումը, որը հաճախ ցուցադրվում է որպես ազնվության նշան։

Իրականում սա չեզոք ժեստ է։ Ես տեսել եմ, թե ինչպես են այն կիրառում և՛ ծանր հանցագործները, և՛ անմեղ քաղաքացիները։ Այն ստեղծում է անկեղծության տպավորություն, բայց չի նշանակում, որ մարդն անկեղծ է։
Ինձ հաճախ հարցնում են՝ քաղաքական գործիչները կրկնում են (սերտում) ձեռքերի ժեստերը։ Որոշները այո, որոշները՝ ոչ։ Նրանք լիովին հրաժարվում են ցանկացած ուսուցումից։ Մյուսները լավ մարզված են։ Գլխավոր հարցը՝ ինչքանով են նրանց ժեստերը աուդենտիկ, ինչքանով՝ փոխառված։ Որպես կանոն, մարդիկ, ովքեր երկար ժամանակ պաշտոն են զբաղեցրել կամ երկար ժամանակ զբաղվել են քաղաքականությամբ, չուզելով են փոխում իրենց ոչ բանավոր հաղորդակցությունը։
3. Թեկնածուներ
Եկեք ուսումնասիրենք նախագահ Թրամփի ժեստերը։ Նա ելույթի ժամանակ սիրում է ցուցամատով և բթամատով օղակ սարքել․ «Աստծո կողմից պահպանված հոյակապ ազգ»։ Երբեմն նա թափահարում է արմունկները, որպեսզի ընդգծի իր խոսքերը։ Ես չեմ տեսնում բողոքներ/ընդհարումներ։ Երբեմն նա փակում է աչքերը, երբ լսում է ինչ-որ բան, որ իրեն դուր չի գալիս։ Կարելի է նկատել, որ նա գրգռում է բերանի անկյունը՝ որպես հեգնական ռեակցիա։ Նման կերպ նա ցույց է տալիս արհամարհանքն ու զզվանքը։ Նա սեղմում է շրթունքները, եթե ինչ-որ մեկի հետ համաձայն չէ, կամ էլ եթե հարցը նրա «սրտով չէ»։ Եվ իհարկե նա ձգում է շրթունքները, երբ իրեն ընդհանրապես դուր չի գալիս հարցը։

Դուք նաև կարող էիք նկատել, որ ամեն անգամ, երբ նա նստած է Սպիտակ տանը՝ օտար մարդկանցով շրջապատված, գրկում է իրեն։ Բայց հաղորդման օգնականի (շոու օգնականի) նկարահանումների ժամանակ իրեն շատ ավելի վստահ է պահում, հակադրությունը տեսանելի է։ Պետք է մտածել, թե ինչու՞ հեռուստահաղորդման ժամանակ մենք տեսնում ենք այս պահվածքը, իսկ նախագահական հանդիպումներում՝ բոլորովին այլ։
Եկե՛ք ուսումնասիրենք Ջո Բայդենի ժեստերը։ Նա բազմիցս է դիպչում շրթունքներին։ Սա, այսպես կոչված, «մտածող մարդու» պահվածք է։ Այս ժեստը հաճախ նշանակում է «մտորում»։ Երբ նա արտահայտում է միտք, հաճախ կնճռոտում է ճակատը, աչքերը կծկվում, իսկ ձայնը դառնում է ավելի մեղմ ու ցածր՝ ավելի լավ համոզելու համար․ «գնացե՛ք ու քվեարկե՛ք»։

Երբ ինչ-որ բան իր սրտով չէ, նա, ինչպես շատերը, սեղմում է շրթունքները։ Ինձ ստեպ-ստեպ հարցնում են նշանակու՞մ է այդ ժեստը սուտ։ Ոչ։ Ընդհանրապես կապված չէ ստի հետ։ Մենք օգտագործում ենք ոչ վերբալ հաղորդակցությունը, որպեսզի փոխանցենք մեր ընթացիկ մտքերը։ Մարդիկ դեպքից-դեպք են հիշում խոսքերը։ Բայց մենք շատ անգամներ ենք հիշում ձևերը (ձևուկները)։ Մինչև հիմա դասախոսությունների ժամանակ պատմում ենք Դուկակիս նահանգապետի մասին՝ տանկի վրա՝ տանկի սաղավարտով։ Այդ տարօրինակ տեսքը նրան կործանեց։ Մեկ-մեկ մենք ծիծաղում ենք ոչ բանավոր հաղորդակցության վրա, բայց այս միջադեպը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է տանկի վրա միայն մեկ հայտնվելը խարխլեց նրա դիրքն ու ձևը։
4. Վերջաբան
Ոմանք մարդկանց պահվածքը դիտարկում են որպես ինչ-որ խորհրդանիշ: Ես համաձայն չեմ սրա հետ։ Մարդու վարքագիծը, նրա ժեստերը հաճախ հաղորդակցություն են: Մեր շփումը հիմնականում ոչ բանավոր էր։ Մենք անընդհատ դիմում ենք ժեստերի և այստեղ կա պատճառով․ հանդիսատեսը սովորաբար արձագանքում է դրանց: Մեզ լավ ճանաչող մարդիկ արձագանքում են նրանց, քանի որ մենք դրանք չենք օգտագործում որպես հաղորդակցության միջոց: Նրանք դրա անբաժան մասն են։