2009-ին թողարկվեց «Lie to Me» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսը՝ դոկտոր Քալ Լայթմանը, հանցագործներին ճանաչում է դեմքի արտահայտություններով և մարմնի լեզվով։ Իսկ 2012-ին «ոչ բանավոր հաղորդակցության փորձագետները» սկսեցին ավելի ու ավելի հաճախ հրավիրվել հեռուստատեսություն՝ բանավեճերում ԱՄՆ նախագահի թեկնածուներին գնահատելու համար: Գիտնականները նշում են, որ մարմնի լեզուն կարող է հուշել, թե ինչ էմոցիոնալ վիճակում է գտնվում մարդը և ինչպիսին է նրա սոցիալ-ֆինանսական վիճակը։ Homo Sedens-ը որոշել է պարզել, թե ինչպես են փորձագետները գնահատում մարդուն՝ ելնելով այն կեցվածքից, որում նա նստած է, և արդյո՞ք կարելի է վստահել այդ գնահատականներին։

1. Ոտքերի խաչաձև դիրքը կարող է ոչ միայն փչացնել ձեր առողջությունը, այն նաև օգնում է մարդուն պաշտպանվել արտաքին ինչ-որ գործոնից։ Սա, սովորաբար, տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում:

2. «Թուրքական» դիրքը, սովորաբար, ընդունում են մեդիտացիայի կամ յոգայի ժամանակ։ «Այս դիրքը հուշում է, որ դուք շատ ազատ, անկաշկանդ և հանգիստ մարդ եք», — ասում է Լիլիան Գլասը՝ մարմնի լեզվի մասին տասնյակ գրքերի հեղինակը:

3. Նստած ժամանակ ձեռքերը խաչելը վկայում է մարդու և նրան շրջապատող մարդկանց միջև պատնեշի մասին: Որոշ հոգեբաններ պնդում են, որ մեկը, ով անընդհատ նստում է այս դիրքով, ենթագիտակցական մակարդակում զգում է վտանգ, ամաչում է կամ անվստահ է:

4. Լիլիան Գլասը պնդում է, որ դաստակները խաչած նստած մարդիկ ոչ միայն իրենց անապահով են զգում, այլև՝ անհանգստություն և վախ են ապրում։

5. Աթոռի վրա ուղիղ նստելը ոչ միայն լավ է ձեր կեցվածքի համար, այլ բարձրացնում է ձեր ինքնավստահությունը․ պարզել են Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները: Պոտենցիալ աշխատակիցները, ովքեր հարցազրույցների ժամանակ մեջքն ուղիղ են պահում, իրենց բավական կոմպետենտ են համարում նոր պաշտոնի համար:

6. Հոգեբան Սվետլանա Ֆիլատովան պնդում է, որ լայն բացած ոտքեր ունեցող մարդն իրեն հարմարավետ է զգում, պատրաստ է երկխոսության և վստահ է իր գերազանցության մեջ՝ հակառակորդի հետ վեճի ժամանակ։

Հանրային ելույթներ

Դեմքի արտահայտությունները, ժեստերը և մարմնի դիրքը կարող են ազդել զրուցակիցների վրա: Օրինակ՝ որքան շատ են ուսուցիչները օգտագործում ոչ բանավոր հաղորդակցությունը, այնքան բարձր է ուսանողների ուսուցման արդյունավետությունը, կատարողականությունը և տրամադրությունը՝ ըստ որոշ գիտական ​​հրապարակումների: Իսկ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի սոցիալական հոգեբանության բաժնի հետազոտողները պնդում են, որ մարմնի դիրքն ազդում է այն բանի վրա, թե ինչպես կընկալեն ձեր զրուցակիցները և ինչ կսպասեն ձեզանից:

Մասնագետները, սովորաբար, խորհուրդ են տալիս լսարանի հետ խոսել կանգնած վիճակում, այլ ոչ թե նստել աթոռին. այս դիրքում մարդն ավելի երկար է կենտրոնանում քննարկվող թեմայի վրա: Բայց պատահում է, որ իրավիճակը ստիպում է քեզ նստած դասախոսություն կարդալ կամ ներկայացնել նախագիծը։

Այս դեպքում կարող եք նաև պահպանել ինքնավստահությունը և հնարավորինս հետաքրքրել ձեր զրուցակիցներին։ Սթենֆորդի համալսարանի Բիզնեսի ավագ ​​դպրոցի ռազմավարական հաղորդակցության պրոֆեսոր Մեթ Աբրահամսը կիսվում է մի քանի խորհուրդներով.

1. Ուղղե՛ք ձեր մեջքը, ձեր ոտքերն ուղիղ դրեք և մի՛ շարժեք դրանք:

2. Ձեր առջև տարածք ազատեք, սեղանից հեռացրեք ավելորդ առարկաները:

3. Եթե ​​ձեր առջև նոութբուք ունեք, մի կողմ դրեք այն. սա հանդիսատեսին ցույց կտա, որ բաց եք:

4. Ձեռքերը դրեք ձեր առջև, որտեղ հարմար է ձեզ համար և աշխատեք չդիպչել ձեր դեմքին:

5. Մի փոքր թեքվեք առաջ: Հետ թեքվելը հեռացնում է ձեզ հանդիսատեսից։

Ինքնավստահություն

Որոշ գիտնականներ վիճում են այն մասին, թե կոնկրետ ինչպես կեցվածքը կարող է ազդել մարդու վրա: 2010թ.-ին սոցիալական հոգեբան Էմի Քադդին մի փորձ կատարեց, որը պարզեց, որ մարդիկ, ովքեր ընդունում են բաց, վստահ և հեղինակավոր կեցվածք (օրինակ՝ ոտքերը սեղանի վրա), բարձրացնում են տեստոստերոնի և նվազեցնում կորտիզոլի մակարդակը՝ սթրեսի հիմնական հորմոնը: Նա նաև պնդեց, որ նման դիրքերում մարդիկ իրենց ավելի հզոր, ազդեցիկ են զգում և կարող են ավելի մեծ հաջողություններ սպասել աշխատանքային հարցազրույցների ժամանակ։ Քադդիի հետազոտությունները հրապարակվել են հեղինակավոր գիտական ​​ամսագրերում և լրատվամիջոցներում, իսկ 2012 թվականին նա ելույթ է ունեցել TED կոնֆերանսում։ Նրա դասախոսության տեսագրությունը հավաքեց ավելի քան 51 միլիոն դիտում, և նա երկրորդ տեղում հայտնվեց ռեսուրսի հայտնիությամբ: Քադդին դարձավ քննարկվող ու հրապարակային մարդ։

Սակայն, երբ 2015 թվականին գործընկեր հոգեբանները փորձեցին կրկնել փորձը, արդյունքները տարբեր էին։ Քադդին սկսեց ակտիվորեն քննադատվել, իսկ գործընկեր գիտնականները նույնիսկ վախենում էին պաշտպանել նրան, քանի որ չէին ցանկանում դառնալ քննադատ գործընկերների թիրախը, ովքեր նրա աշխատանքը «կեղծ գիտություն» էին անվանում:

Երեք տարի անց Քադդին պատասխանեց բոլոր չարակամներին. այլ գիտնականների հետ միասին նա անցկացրեց լայնածավալ հետազոտություն, իր մեջ ներառելով հիսունհինգ աշխատանքների վերլուծությունը և ապացուցեց, որ իսկապես կապ կա ուժի կեցվածքի և դրա զգացողության միջև: Այնուամենայնիվ, Քադդիի սկզբնական պնդումը, որ կեցվածքն ազդում է մեր հորմոնների վրա, դեռևս հարցեր է առաջացնում:

Գիտնականները դեռ շատ փորձեր և հետազոտություններ պետք է անեն՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ կամ չունենալ մյուսների վրա մեր նստած կամ կանգնած դիրքերը: Այժմ իդեալական դիրքը բաց դիրքն է՝ ուղիղ մեջքով. այն ոչ միայն ձեզ վստահություն կհաղորդի, այլ նաև կօգնի չփչացնել ձեր կեցվածքը։

Թարգմանությունը կատարվել է homosedens.detralex.ru կայքից։