Շատերի համար անսպասելի նորություն չի լինի, որ մարդու դեմքի արտահայտությունները, ժեստերը և մարմնի դիրքը հաճախ շատ ավելին են ասում, քան բառերը։ Հոգեբանությունն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է վարքագծի այս տեսակի բոլոր գործոնները և կարող է շատ բան պատմել ձեր զրուցակցի մասին: Թվում է, թե ձեռքերի դիրքը չի կարող առանձնանալ որպես անսովոր բան, այնպես չէ՞: Փաստորեն, հակառակն է: Ժեստերի լեզվով սա մարդու վիճակի, ձեր հանդեպ վերաբերմունքի և կատարվածի նկատմամբ հետաքրքրության գրեթե հիմնական ցուցանիշն է: Այսպիսով՝ եկեք դիտենք մի քանի օրինակներ:

1. Սեղմված (շղթայված) ձեռքերի ժեստ։ Երբ մարդու ձեռքերը միահյուսվում են երեսի դիմաց, սա հստակ ազդանշան է, որ մարդը փորձում է թաքցնել իր բացասական վերաբերմունքը, զզվանքն, ագրեսիան կամ հիասթափվել է չարդարացված սպասումների պատճառով։

2. Սեղանի կամ ծնկների վրա պառկած սեղմված (շղթայված) ձեռքերի ժեստ: Եթե ​​մարդը ձեզ հետ խոսելիս շարունակում է ժպտալ և բարյացակամ վարվել, իմացեք, որ դա կեղծ է: Ժեստը մատնում է հիասթափությունն ու գրգռվածությունը թաքցնելու փորձը:

3. «Բուրգի» ժեստը. երբ մատների ծայրերը հպվում են միմյանց։ Մարդը, ով օգտագործում է այս ժեստը, ոչ բանավոր «հայտարարում» է գերիշխանության մասին. նա բառացիորեն բղավում է, որ գիտի այն ամենն, ինչ իրեն են բարձրաձայնում:

4. Կզակի շոյում։ Որպես կանոն, դա ցույց է տալիս, որ մարդը խորը մտքերի մեջ է և պատրաստվում է ինչ-որ որոշում կայացնել։

5. Մատները սեղմում են քթի վերին մասը։ Սեփական մտքերի, զգացմունքների, փորձառությունների խորը կլանման ժեստ է: Սովորաբար, դա խոսում է լարվածության մասին։

6. Մատները թույլ միահյուսված են միմյանց, և մարդու գլուխը նրանց վրա է։ Առավել հանգիստ և ընկերական կեցվածք է: Մարդը բաց է, անկեղծ և պատրաստ է լսել ձեզ։

7. Մարմինն ու գլուխը թեքված են կողքի, ձեռքը պահում է այտը։ Հաճախ այս իրավիճակը կարող է վկայել սիրահարվածության կամ զրուցակցի խաղային տրամադրության մասին։ Նա նաև հիացմունք և լսելու պատրաստակամություն է հայտնում։

8. Խոսելիս ափերը վեր են, մատները՝ ծալված։ Նմանատիպ ժեստը կարող է ցույց տալ, որ մարդը ցանկանում է ազդել և տիրել խոսակցությանը՝ լիովին վերահսկելով իրավիճակը։

9. Բթամատը և ցուցամատը հպվում են: Նման ժեստերը բնորոշ են չափազանց տրամաբանող, կենտրոնացած և մանկամիտ անհատներին. այս մարդն իրեն դասում է որպես դաստիարակ:

10. Ափերը շրջված են դեպի ձեզ։ Այս դիրքը խոսում է ձեր հանդեպ անկեղծության և լսելու տրամադրվածության մասին։ Բառերը սրտից են գալիս, դուք հաճելի եք մարդուն։

Թարգմանությունը կատարվել է dzen.ru կայքից։