Ի՞նչն է ավելի կարևոր՝ նորաձև ոճը, թե կոստյումի երանգը։ Դիտարկումները ցույց են տալիս, որ գույնը մարդկանց մոտ շատ ավելի մեծ ռեզոնանս է առաջացնում, քան նորաձևության միտումը։ Ջերալդ Կրալիկը՝ Դարմութի համալսարանից, պնդում է, որ գույներն այնքան են ազդում մեզ վրա, «որ նույնիսկ ամենաբարձր մակարդակի մեր գիտելիքներն ու խելքը խեղաթյուրվում են այս ցածր տպավորություններով»։

Գույների հոգեբանությունը հեռու է անձնական նախասիրություններից, դաստիարակությունից, մշակութային ազդեցություններից և փորձի հետ կապերից: Սա լավ գիտեն շուկայագետները, բրենդներ ստեղծող դիզայներները: Իսկ առօրյա կյանքում օրորոցից մենք արդեն վարժվում ենք այն փաստին, որ տղաները հագնված են կապույտ, իսկ աղջիկները՝ վարդագույն։ Թեև, իհարկե, տարիքի հետ ավելի գիտակից վերաբերմունք է ձևավորվում գունային նրբերանգների նկատմամբ։

Այնուամենայնիվ, գործնական կոստյումի գույնն ընտրելիս, պետք է լավ պատկերացնել թիրախային լսարանը և հաշվի առնել այն տպավորությունը, որը ցանկանում եք թողնել իրենց մոտ: Փաստ է, որ նորմալ տղամարդկանց ճնշող մեծամասնությունն, ընկալելով մարդու ամբողջ կերպարը, չի հասկանում նորաձևությունը։ Բայց կին հանդիսատեսը մանրակրկիտ կնշի ձեր «պետքարանի» բոլոր «ոչ նորաձև» դետալները և կվայելի դրանց քննարկումը:

Գույնի հոգեբանություն. ինչպե՞ս է մեզ ընկալում մեր զրուցակիցը:

Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին տպավորությունների 90%-ը հիմնված է միայն գույնի վրա: Ձեր հագուստը կարող է ուրիշներին պատմել ձեր կարգավիճակի և նույնիսկ ձեր ինտելեկտի մակարդակի մասին: Բայց կարևոր է ոչ միայն այն, ինչ մտածում են ուրիշները ձեր մասին, այլև այն, թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ զգում այս կամ այն ​​կոստյումով։ Դիտարկենք հոգեբանական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած են կանանց գործնական զգեստապահարանի ամենատարածված գույները:

Սևը վստահություն ներշնչող գույն է.

Սև կոստյումը շահեկան տարբերակ է, թեև այն չափազանց խիստ և նույնիսկ պահպանողական է թվում: Հոգեբանորեն այն կապված է հեղինակության և ուժի հետ և ենթագիտակցաբար առաջացնում է հարգանքի զգացում՝ հիացմունքի երանգով: Ի թիվս այլ բաների, դա ցույց է տալիս որոշակի անկախություն, և դուք միշտ կարող եք «թաքնվել» դրա հետևում, եթե վստահ չեք կամ պարզապես ձեզ «անտեղի» եք զգում։

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է. Բրիտանիայում հարցվել է 1000 մարդ, որոնցից 56%-ը պատասխանել է, որ սև գույնն առաջացնում է վստահություն զրուցակցի նկատմամբ, իսկ 48%-ը դա կապում է խելքի հետ:

Կարմիրն ուժի և էներգիայի գույնն է.

Կարմիրը միշտ գրավում և գերում է մարդկանց՝ արտացոլելով էներգիան, մղումը և ինքնավստահությունը: Այն խթանում է նյարդային համակարգն՝ առաջացնելով սրտի հաճախության և շնչառության արագացում։ Եթե ​​ձեզ պետք է հենց այս էֆեկտը, հիանալի է: Տղամարդկանց կեսից ավելին, ըստ հարցումների, սիրում է կարմիր կոստյումով կնոջ տեսնել։

Բայց պետք է զգույշ լինել դրա հետ. որոշ իրավիճակներում դա կարող է առաջացնել գրգռվածություն: Մարդկանց գրեթե 30%-ը կարմիր գույնը կապում է մեծամտության, իսկ 10%-ից մի փոքր ավելին՝ խելացիության հետ: Բոլորովին այլ հարց է լինգոն (գույնը), բալը, բորդոն. նրանք մեղմացնում են ագրեսիվ ճնշումը և շատ տպավորիչ տեսք ունեն:

Կապույտ գույնը՝ հանգստության և իրավասության (ձեռնհասության) թրթռում.

Սա ուժեղ գույն է, բայց ի տարբերություն կարմիրի, այն առաջացնում է հանգստության և թուլացման զգացում: Այն պետք չէ օգտագործել հաճախ կամ շատ. դա կարող է առաջացնել միայնության և նույնիսկ դեպրեսիայի զգացում: Ոճաբանները խորհուրդ են տալիս այս գույնը հարցազրույցների և գործնական հանդիպումների համար, այն վստահություն է ներշնչում մարդկանց և խթանում է ստեղծագործությունը:

Կապույտ գույնն ունի բազմաթիվ երանգներ, յուրաքանչյուր կին կարող է գտնել իրեն հարմարը՝ հաշվի առնելով իր գույնի տիպը, միջոցառման բնույթը և տարվա եղանակը: Կապույտ և երկնագույն գույները հեշտացնում են տեսքը, եգիպտացորենի կապույտը դարձնում է այն ավելի խիստ, բայց ընդգծում է որոշակի «նրբություն», մոխրագույն-կապույտը տարբերակ է բոլոր առիթների համար:

Սպիտակը մաքրության և բացության խորհրդանիշ է.

Սպիտակ կոստյումով տղամարդը ենթագիտակցորեն կապված է այնպիսի բնավորության գծերի հետ, ինչպիսիք են կոկիկությունը, զրուցակցի համար բաց լինելը, սուր միտքը և ճարտարությունը: Իհարկե, սա ինչ-որ չափով ասոցիացիա է բժշկի խալաթի հետ. այս կարծրատիպը շատ ամուր նստած է մեր մեջ: Այնուամենայնիվ, եթե իրավիճակը և եղանակը թույլ են տալիս, ապա սա հիանալի տարբերակ է: Դուք վստահ տեսք կունենաք, բայց միևնույն ժամանակ կխուսափեք կապույտի ավելորդ խստությունից կամ կարմիրի ագրեսիվությունից։

Իրականում՝ սպիտակ գույնը կարող է լինել ցանկացած երանգի, օրինակ՝ մոխրագույն, երկնագույն, կանաչավուն, դեղձի կամ յասամանի գույն։ Նրանք բոլորն էլ լավ տեսք ունեն կանացի գործնական կոստյումում. դարձնում են տեսքն ավելի թեթև և թարմ: Ձյան սպիտակ գույնը ոչ բոլորին է համապատասխանում. եթե մաշկը և մազերը տաք ենթատոն ունեն, ապա ավելի լավ է բաց կոստյումի համար ընտրել ավելի մեղմ երանգ՝ կաթնագույն, կրեմ կամ բաց բեժ:

Վարդագույն, նարնջագույն, շագանակագույն — «Հանե՛ք այն հենց հիմա».

Եթե ​​դուք սիրում եք վարդագույն, պահեք այն հատուկ առիթի համար, կամ խնայողաբար օգտագործեք այն (գույնը) աքսեսուարներում՝ կոշիկներ, շարֆ, ձեռքի պայուսակ: Ռոմանտիկ, կանացի, անմեղ գույնը համառորեն ասոցացվում է անլրջության և թեթևամտության հետ։ Սա պարզապես գենդերային կարծրատիպ է, բայց այնքան խորն է արմատացած արևմտյան մշակույթում, որ ավելի լավ է զրուցակցին չփորձարկել բարդույթների առկայության (բացակայության) համար։ Թեև, եթե ցանկանում եք ցնցել հանրությանը, համարձակորեն հագեք վարդագույն կոստյում ֆիզիկայի ոլորտում ձեզ Նոբելյան մրցանակ շնորհելու արարողությանը:

Տարօրինակ կերպով նարնջագույնը՝ կարմիրին մոտ գույնն, ասոցացվում է մարտահրավերների և աննրբանկատության հետ. այդպիսին է նրա «տեսանելի» բնավորությունը: Խորհուրդ չի տրվում այն ​​օգտագործել հարցազրույցի կամ գործնական այցի ժամանակ, հատկապես, եթե մտադիր եք ինչ-որ բան խնդրել ձեր զրուցակցից։

Շագանակագո՞ւյն։ Կան բազմաթիվ ասոցիացիաներ՝ սկսած վարազի կաշվից, որը դրված է եղել անհայտ նախնիի մարմնի վրա և վերջացրած ֆրանսիական մանանեխով։ Ընդհանրապես, ավելի լավ է ռիսկի չդիմեք, բացասական զգացողությունը երաշխավորված է, իսկ տպավորությունը փոխելու համար ստիպված կլինեք ներդնել շատ ներքին հմայք։ Ձեզ դա պե՞տք է։

Թարգմանությունը կատարվել է corzetti.ru կայքից։