Ձեր զրուցակիցը պատմում է, թե որքան է հարգում ձեզ, բայց միևնույն ժամանակ քորու՞մ է կոպերը կամ երկարացնում է իր ափը ձեր ուղղությամբ: Այն, ինչ նա իսկապես ուզում է ասել, կօգնի ձեզ հասկանալ մարմնի լեզուն: Այս բարդ գիտությունը սովորեցնում են, մասնավորապես, վաճառքի գործակալներին, սակայն օգտակար կլինի, որ ցանկացած մարդ ծանոթ լինի դրան։

Հոկտեմբերի 8, 2011. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության ակտիվիստների հետ հանդիպմանը։

Երկրորդ դիրքն օգտագործվում է, երբ մարդը չի խոսում, բայց լսում է։ Հոգեբանները նկատել են, որ կանայք ավելի հաճախ օգտագործում են իրենց ձեռքերի այն դիրքը, որտեղ ձևավորված «սուր ծայրը» ներքև է ուղղված, ոչ թե վեր:

Շղթայված մատներ: Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես վստահության ժեստ, քանի որ երբ մարդիկ օգտագործում են այն, նրանք ժպտում են և իրենց երջանիկ են զգում: Հոգեբանների կողմից սեղմված (շղթայված) մատների ժեստերի վերաբերյալ հետազոտությունները թույլ են տվել եզրակացնել, որ այս ժեստը նշանակում/արտացոլում է հիասթափությունը և մարդու ցանկությունը թաքցնելու իր բացասական վերաբերմունքը:

Ժեստն ունի երեք տարբերակ. խաչած մատներ՝ բարձրացված դեմքի մակարդակին, ձեռքերը սեղանին՝ «պառկած» վիճակում, ծնկների վրա՝ «նստած» վիճակում կամ կանգնած մարդու առջև՝ ներքև ուղղված։

«Կապ կա ձեռքերի դիրքի և մարդու ապրած բացասական զգացողության ուժի միջև, այսինքն՝ ավելի դժվար կլինի մարդու հետ բանակցել, եթե նրա ձեռքերը վեր բարձրացվեն», — ասվում է վաճառքի գործակալների ձեռնարկում։

«Կզակ շոյելու» ժեստը նշանակում է, որ մարդը փորձում է որոշում կայացնել։

«Ուսերը թոթվելու» շարժման իմաստն այն է, որ մարդը չգիտի կամ չի հասկանում, թե ինչ է ասվում: Սա բարդ ժեստ է, որը բաղկացած է երեք բաղադրիչներից. բաց ափեր, բարձրացված ուսեր, բարձրացված հոնքեր։

«OK» ժեստի իմաստը քաջ հայտնի է բոլոր անգլախոս երկրներում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում, սակայն որոշ երկրներում այս ժեստը բոլորովին այլ ծագում և նշանակություն ունի։ Օրինակ՝ Ֆրանսիայում նշանակում է «զրո» կամ «ոչինչ», Ճապոնիայում՝ «փող»։

13 հոկտեմբերի, 2011. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Լաոսի նախագահ Թումալի Սաինյասոնը (աջից ձախ) մասնակցում են Կրեմլում ռուս-լաոսական բանակցություններից հետո համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությանը։

«Ձեռնոցի» ժեստը, սովորաբար, օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից: Այս ժեստի հեղինակը փորձում է ընդգծել, որ ինքն ազնիվ է և կարելի է վստահել, բայց եթե այս ժեստն օգտագործվի որևէ մեկի հետ հանդիպելիս, կարող է հակառակ արդյունքն ունենալ՝ այս դեպքում նրա հետ կվերաբերվեն կասկածամտությամբ և զգուշությամբ։ «Ձեռնոցի» ժեստը պետք է օգտագործել միայն այն մարդկանց նկատմամբ, ում լավ ճանաչում եք:

Բթամատը վեր ժեստը օգտագործվում է այլ ժեստերի հետ համատեղ՝ որպես իշխանության և գերազանցության խորհրդանիշ:

Գոյություն ունեն ափի երեք հիմնական ժեստեր. ափի վերև դիրք, ափի ներքև և մատնացույց անելու դիրք:

Երբ ափը շրջվում է ցած, այդ ժեստն անմիջապես հեղինակություն (ուժ) է ստանում:

Հոկտեմբերի 18, 2011. Ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Կոնստանտինովսկի պալատում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Մատնանշման ժեստ։ Ձեռքի մատները սեղմվում են բռունցքի մեջ, և երկարացված ցուցամատի հետ միասին ամբողջ կոնֆիգուրացիան նմանվում է մի տեսակ մահակի, որի օգնությամբ մարդուն ստիպում են ենթարկվել։ «Մատնացույց» ժեստը խոսքի ընթացքում մարդու կողմից օգտագործվող ամենից նյարդայնացնող ժեստերից է, հատկապես, եթե այն իմաստով համընկնում է ասված բառերի հետ: Եթե մատնացույց անելու սովորություն ունեք, փորձեք փոխարինել այս ժեստը՝ փոխելով ձեր ափի դիրքը վերև կամ վար, և դուք կտեսնեք, որ ավելի մեծ հաջողություն կունենաք ուրիշների հետ ձեր հարաբերություններում։

Դեկտեմբերի 3, 2010. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Սոչիում միջպետական խորհրդակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ձեռքի պատնեշ։ Մարդը հաճախ օգտագործում է ձեռքի պատնեշը, երբ գտնվում է անծանոթ մարդկանց շրջապատում, կամ երբ չունի ինքնավստահություն: Թերի պատնեշի տարածված տարբերակն այն ժեստն է, որով մարդը բռնում է իր ձեռքերը, ինչպես Կարլա Բրունին այս լուսանկարում: Այս ժեստը, սովորաբար, օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր կանգնած են մեծ հանդիսատեսի առաջ՝ մրցանակ ստանալիս կամ ելույթ ունենալիս։

«Ձեռքերը գոտկատեղին» կեցվածքն ամենաբնորոշ ժեստերից է, որն օգտագործվում է մարդու կողմից ագրեսիվ վերաբերմունք արտահայտելու համար։ Որոշ հետազոտողներ այս ժեստը համարում են «պատրաստակամության» ժեստ/ազդակ, ինչը որոշ առումներով ճիշտ է, բայց այս ժեստի հիմնական իմաստն ագրեսիվությունն է:

Ագրեսիվ պատրաստակամության ժեստերն օգտագործվում են պրոֆեսիոնալ մոդելների կողմից՝ ցույց տալու, որ իրենց հագուստը նախատեսված է ժամանակակից, ագրեսիվ, արկածախնդիր կնոջ համար։
Թարգմանությունը կատարվել է ria.ru կայքից։