Չի կարելի հերքել, որ փողկապն ամենահզոր աքսեսուարներից է, որը տղամարդը կարող է ունենալ իր զգեստապահարանում։ Կան շատ մեծ ազդեցիկ մարդիկ, բիզնես փորձագետներ և հոգեբաններ, որոնք ձեզ կասեն, որ լավ ընտրված փողկապը կարող է ամենալավ առաջին տպավորությունը թողնել՝ կախված տրամադրությունից, որը դուք փորձում եք փոխանցել և այն մթնոլորտը, որը փորձում եք ստեղծել:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են նշանակում փողկապի տարբեր գույները: Հաջորդ հոդվածում մենք կդիտարկենք փողկապի տարբեր գույները և կքննարկենք, թե դրանք ինչ են նշանակում և ինչպիսի տպավորություն են թողնում: Մի բան, որը դուք (կարծում ենք) կցանկանաք հաշվի առնել ձեր հարսանիքի փողկապի գույնն ընտրելիս:
Սև փողկապներ
Սև փողկապները հոմանիշ են պաշտոնական միջոցառումներին և շքեղ ընթրիքի երեկույթներին: Սև փողկապները լավագույնս պահպանվում են նման միջոցառումների համար: Սև փողկապները հիանալի տեսք ունեն սև վերնաշապիկի և սև կամ ածուխի մոխրագույն կոստյումի հետ:

Շագանակագույն փողկապներ
Որպես փողկապի գույն՝ շագանակագույնը պատկերում է մարդու կերպարը, ով շատ գործնական է, բայց գետնի վրա։ Գիտելիքը, գործնականությունը և հուսալիությունը խորհրդանշված են այս խելացի գույնով:
Դա կարող է հանգստացնել հարսնացուին և նրանց ընտանիքին, որ դուք այնպիսին եք, ում վրա նրանք միշտ կարող են հույս դնել:

Նարնջագույն փողկապներ
Նարնջագույն փողկապներն ամենահայտնի տարբերակը չեն, իսկ ուզու՞մ եք իմանալ, թե ինչու: Նրանք համարվում են ինչ-որ վայրի քարտ: Վառ նարնջագույն փողկապ կրելը, սակայն, տպավորություն է թողնում, որ դուք արկածախնդիր եք, լայնախոհ և խանդավառ: Այն նաև գույն է, որն ընդգծում է ձեր վստահությունն ու հուզմունքը: Երկու հատկանիշ, որոնք դուք կցանկանաք ընդգծել ձեր հարսանիքի օրը։

Մանուշակագույն փողկապներ
Մանուշակագույն փողկապները տղամարդկանց մեծամասնության մոտ հաճախ չեն հանդիպում: Այնուամենայնիվ, երբ կան, նրանք ասոցացվում են հարստության, թագավորական ընտանիք, շքեղության ու վստահության գաղափարների հետ:
Երբ ճիշտ համադրվում է հագուստի այլ կտորների հետ, այն կարող է ձեզ շատ էլեգանտ և պաշտոնական տեսք հաղորդել, ինչպես նաև տպավորություն ստեղծել, որ դուք վստահ և հանգիստ եք ձեր մաշկի և ընտրության մեջ: Զգուշացնենք՝ եթե փողկապի գույն եք փնտրում, որպեսզի ընդգծեք այն փաստը, որ դուք պարզ մարդ եք, ապա մանուշակագույնը լավագույն տարբերակը չէ: Փոխարենը՝ հակառակ ազդեցություն կարող է ունենալ։

Կանաչ փողկապներ
Կանաչ գույնը, հատկապես փողկապների մեջ, խորհրդանշում է «գետնի տակ» լինելու, ինչպես նաև աճի, հարստության, իմաստության, գիտելիքի, հուսալիության և գործնականության գաղափարները: Եթե ցանկանում եք այդ տպավորությունը թողնել, ինչպես նաև ցույց տալ ձեր դինամիկ էներգիան, թարմությունը և հավասարակշռվածությունն, ապա ավելի վառ կանաչ երանգները լավագույնն են:
Մինչդեռ եթե ցանկանում եք ցույց տալ ձեր լուրջ և կայուն կողմն, ապա գույնի մուգ երանգները հրաշքներ կգործեն:
Կանաչ փողկապը կարող է օգնել ցույց տալ ձեր ապագա կնոջը, որ դուք պատրաստ եք վերցնել թիկնոցը և վայելել հարուստ ու հագեցած կյանքը միասին, որտեղ նա կարող է վստահել ձեզ: Սա նաև կօգնի նրա ընտանիքին վստահ զգալ իրենց դստերը հոգալու ձեր կարողության մեջ:

Կապույտ փողկապներ
Կապույտը գույն է, որը սերտորեն կապված է վստահության, խաղաղության, հանգստության, կայունության և հավատարմության հետ, ինչը նշանակում է, որ կապույտ փողկապները միշտ հիանալի տարբերակ են հարսանիքների համար, որտեղ այս բոլոր հատկությունները կարևոր են: Կապույտ փողկապները նույնպես աներևակայելի նրբագեղ են և լավ համադրվում են ավելի բաց գույնի վերնաշապիկների հետ:

Դեղին և ոսկե փողկապներ
Դեղին փողկապներն ուժային (իշխանության) փողկապներ են: Համենայն դեպս, ի տարբերություն կարմիրի (մեկ այլ վառ գույնի), դեղինը շատ ավելի նուրբ է: Դուք կարող եք պատկերացնել այն որպես կարմիրի ավելի մատչելի «բարեկամ»: Սա լավ փողկապ է, եթե ցանկանում եք ցույց տալ ներկա հյուրերին, հատկապես հարսնացուի հորը և մորը, որ պատրաստ եք ամուսնության մարտահրավերին:

Կարմիր փողկապներ
Ինչպես հակիրճ նշվեց վերևում՝ կարմիր փողկապները նույնպես ուժային (իշխանության) փողկապներ են: Նրանք ցույց են տալիս, որ դուք բիզնեսով (գործով) եք տրամադրված և խորհրդանշում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կիրքը, գերակայությունն, իշխանությունը, հեղինակությունը և հարստությունը: Եթե ցանկանում եք «աչք ծակող» տեսք ունենալ ձեր կարևոր օրը, ընտրեք վառ գույնի փողկապ, օրինակ՝ միատոն կարմիր կամ կարմիր մետաքսե փողկապ: Եթե ցանկանում եք թուլացնել ագրեսիվությունը, քանի որ չեք կամենում փեսացուի պես շատ իշխող կամ ճնշող երևալ, ընտրեք բորդոյի փափուկ երանգի նման մի բան:

Թարգմանությունը կատարվել է knightsbridgeneckwear.com կայքից: