
Երբ Հոնկոնգի Քենեդու դպրոցի փոխտնօրեն Ջոշուա Բլուն ուսանողների ընդհանուր ժողով է անցկացնում, նա կրում է անկողնային փափուկ մանուշակագույն երանգի փողկապ: Գույնը, որը «վառ է և միևնույն ժամանակ զսպված», թույլ է տալիս նրան չթողնել, որ ուսանողները ձանձրանան մինչ լսում են ելույթը, ասում է նա։ Մյուս կողմից՝ ուսանողների մոտ դուրս գալով խուսափում է մանուշակագույնի ու վարդագույնի վառ երանգներից։
«Հարկավոր է խուսափել չափազանց վառ գույներից, որպեսզի երեխաները չշեղվեն», — ասում է 35-ամյա Ջոշուան:
Դա կարող է թվալ որպես հրաշագործի հնարք, սակայն մասնագետներն պնդում են, որ անկախ լսարանին, ում դիմում եք՝ լինեն հաճախորդներ, աշխատակիցներ կամ նույնիսկ երեխաներ, փողկապի ճիշտ գույն ընտրելը կօգնի ձեզ փոխանցել այն, ինչ ցանկանում եք:
Սպիտակ փողկապը՝ նարցիսիզմի, մանկականության նշան։

Սպիտակ փողկապն ընտրում է այն մարդը, ով ամենայն հավանականությամբ եսասեր է կամ ինքնասիրահարված: Տղամարդը հաճախ իրեն ներկայացնում է որպես անհասանելի, չափազանց լավ, մաքուր, կոկիկ: Նրա որակը ամեն ինչում պեդանտությունն (մանկականություն) է, բայց ոչ միշտ։ Սակայն, միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ սպիտակը անմեղության և մաքրության գույնն է։

«Կապույտ փողկապները լավ ներդրում են, քանի որ գույնը հիշեցնում է մարդկանց երկինքն ու օվկիանոսը, որոնք հանգստացնող ազդեցություն ունեն», — ասում է պատկերի և գույների խորհրդատու Էվ Ռոթ Լինդսին, — «կապույտը ամենահուսալի գույնն է»:

Նախշով կապույտ փողկապները մասնագիտական պատկանելիության դասական նշան են: Դրանք կարելի է կրել գործնական միջավայրի ցանկացած վայրում՝ առանց ուրիշներին սխալ հաղորդագրություն ուղարկելու ռիսկի:
«Կապույտի մուգ երանգները հիշեցնում են օդաչուների բարձր հարգված համազգեստի գույները: «Ռազմածովային» կապույտը գույն է, որը վստահություն է ներշնչում և մեզ համոզվածություն (ինքնավստահություն) հաղորդում», — ասում է Լինդսին:

Դեղին փողկապն ընտրում են տղամարդիկ, որպես կանոն, կառավարման ավտորիտար ոճով։ Դեղինը խոսում է նաև ուրիշների հանդեպ բաց լինելու, երեխաների հանդեպ սիրո և կյանքի նկատմամբ շատ դրական վերաբերմունքի մասին։ Ահա լավատես և հումորի զգացում ունեցող մարդ, այնպես որ դուք չեք ձանձրանա նրա հետ:

Դեղինի հանդեպ կիրքը ցույց է տալիս մանրուքների հանդեպ սերը. այն մարդը, ով սիրում է դեղին գույնը, սովորաբար բաց է: Դեղինը լույսի գույնն է, ուստի դեղին փողկապ կրողը սովորաբար ենթագիտակցորեն ցանկանում է արտահայտել իր լավատեսական աշխարհայացքն ու դրական վերաբերմունքն ու տրամադրվածությունը: Նա սիրով պատրաստ է մարդկանց հետ կիսվել արևային էներգիայով, որը տալիս է դեղին գույնը։

Ընտրված նարնջագույն փողկապը խոսում է ակտիվության մասին։ Նման փողկապների տերերը ակտիվ են, եռանդուն և ոչ զուրկ հումորի զգացումից։ Նրանք բաց են և սիրում են ծիծաղել։ Նարնջագույն գույնը հաճելի զրույցների հիանալի ուղեկից է։ Այդպիսի տղամարդիկ լավ աշխատողներ են, քանի որ այս մարդկանց մեջ, կարծես, եռում է նոր և ստեղծագործ գաղափարների հոսքը։

Նարնջագույն փողկապ կրող տղամարդիկ հույս ունեն, որ այս գույնն իրենց կաջակցի իր վառ էներգիայով: Նարնջագույն փողկապների տերերը լի են ոգևորությամբ, միշտ պատրաստ են պաշտպանել իրենց տեսակետը, ապացուցել, որ զբաղվում են օգտակար և ճիշտ գործով։

«Կարմիր փողկապը իշխանության խորհրդանիշն է», — ասում է հագուստի միտումների ամերիկացի վերլուծաբան Մարկ Վուդմանը, — «կարմիրի մեջ ինչ-որ բան կա, որն հղում է անում ուժի և կրքի հասկացություններին»:
Կարմիր փողկապն ընտրում են էներգիայով, էնտուզիազմով և իշխանության (ուժի) տենչով լցված տղամարդիկ, ինչը բնութագրում է նրա ուժեղ հատկությունները՝ վճռականություն, հաստատակամություն, համառություն: Նման տղամարդիկ ամեն ինչում կարգուկանոն են սիրում։ Տղամարդու գործնական խելամտությունը «ամենալավերը ինձ, և ես ավելի խելացի եմ, քան բոլորը» նրա մասին է: Այնուամենայնիվ, կարմիրը կարող է նաև ցույց տալ անխիղճ իշխանության (ուժի) և համառության ցանկություն և ձգտում:

Սովորաբար կարմիր փողկապները սիրում են այն մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են գալ օգնության, աջակցել ինչ-որ մեկին։ Եթե դուք կարմիր փողկապի տերն եք, դա կարող է նշանակել, որ դուք բնածին առաջնորդ եք, ցանկանում եք արտահայտել ձեր կիրքը կամ կրքոտ վերաբերմունքը գործի կամ հոբբիի նկատմամբ: Սովորաբար այն տղամարդիկ, ովքեր սիրում են գործողությունները և ատում են իրենց սխալներն ընդունելը, կարմիր փողկապներ են կրում: Կարմիր գույնը վկայում է նաև բարձր սեքսուալության մասին։ Վառ կարմիր փողկապների տերերը հաճախ լցվում են էմոցիաներով, որոնք խանգարում են գործին: Բայց նրանք, ովքեր ընտրում են կարմիրի բոլոր երանգներից ամենամուգը, սովորաբար ունենում են բարդ բնավորություն, սիրում են կարգուկանոն ամեն ինչում և չեն հանդուրժում առարկությունները։

Բորդո նախընտրում են նրբանկատ, լուրջ մարդիկ։ Կարմիր գինու գույնը կամ հենց բորդոն օգնում է վստահելի հարաբերություններ հաստատել:

Կանաչ փողկապի տերը բարյացակամ մարդ է և միշտ պատրաստ է շտապել օգնության, ճիշտ խորհուրդներ տալ կամ գովել լավ աշխատանքի համար: Սիրում է լռությունն և հանգստությունը: Բնությունը և հանգստյան օրերը իր սիրելիի հետ անցկացնելը լավագույն արձակուրդն են նրա համար: Կանաչ փողկապի տերը կարող է արագորեն ստեղծել իր շուրջ հյուրընկալ մթնոլորտ և բաց է շփման համար: Նա լի է ներդաշնակությամբ, ինքնավստահ է, բայց և միևնույն ժամանակ շատ պահանջկոտ է իր նկատմամբ։ Կանաչ փողկապներ նախընտրող տղամարդիկ սովորաբար շատ պահպանողական են և հարգում են ավանդույթները: Նրանք ագրեսիվ չեն, բարյացակամ են, գնահատում են ընկերներին ու գործընկերներին։ Ամենից հաճախ բարձր գնահատում և պաշտպանում են բնությունն ու կենդանիներին։ Որոշ երկրներում կանաչ գույնը կարող է ունենալ տարբեր նշանակություններ՝ վերածննդի խորհրդանիշից մինչև փողի գույն: Սակայն, զարմանալի կերպով, այն կարող է չափազանց գրավիչ լինել աշխատավայրում ամենօրյա կրելու համար:

«Ինչպե՞ս եք ուզում, որ ձեզ հիշեն՝ ձեր փողկապի գույնո՞վ, թե՞ ձեր բնավորությամբ»,- հարցնում է Վուդմանը: Կանաչի ճիշտ երանգ ընտրելը հեշտ գործ չէ։ Վառ կանաչը շատ է շեղում ուշադրությունը, ինչպես նաև նրա հետ դժվար է համադրել կոստյումներն ու վերնաշապիկները: Այնուամենայնիվ, նուրբ նախշով բաց կանաչ փողկապը կարող է լավ համադրվել չեզոք գույնի վերնաշապիկի հետ։

Շագանակագույն փողկապի իմաստ. լուրջ, պատասխանատու, վստահելի տղամարդ։ Գրագետ աշխատող և հավատարիմ ընկեր: Նրա որակներն են․ ազնվություն, լրջություն, ինքնավստահություն։ Շագանակագույն փողկապները կրում են այն տղամարդիկ, ովքեր քրտնաջան աշխատում են և հոգ են տանում իրենց ընտանիքի և ընկերների մասին:

Սրանք գործնական մարդիկ են, չեն սիրում բառեր վատնել։ Եթե ձեր առջև շագանակագույն փողկապով տղամարդ է, իմացեք՝ այս տղամարդը ինքնավստահ է, նրան ինչ-որ բանում համոզելը հեշտ չէ, հատկապես, եթե չեք կարող ձեր խոսքերը փաստերով հիմնավորել։ Նա գիտի, թե ինչպես հասնել նպատակներին հեշտությամբ և արագ։

Սևն ընտրում են ազդեցիկ և շատ պահպանողական տղամարդիկ՝ բացառությամբ զինվորների, աշակերտների և ուսանողների, ովքեր ստիպված են սև փողկապ կրել։ Սև փողկապի տերը հազվադեպ է էմոցիաներ ցուցադրում հասարակության մեջ, նրա ժպիտը հազվադեպ է: Դերը՝ հեղինակություն և լրջություն: Սա նաև փակ լինելու (փակվածության) և շրջապատող հասարակությունից պաշտպանվելու գույնն է։

Մեր հասարակության մեջ սև գույնը սովորաբար խոսում է ինչ-որ տխուր բանի մասին՝ ցավի, մահվան։ Երբեմն տղամարդիկ ընտրում են սև փողկապներ՝ իրենց բողոքն արտահայտելու հասարակության դեմ։ Սև փողկապ կրողը չի ցանկանում ուշադրություն հրավիրել իր վրա։ Սև փողկապները հաճախ կրում են հարգված և պահպանողական մարդիկ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են ցույց տալ իրենց հեղինակությունն ու իշխանությունը, հոգևորականները: Ավանդաբար սևը համարվում է գաղտնիքների գույն։

Փիրուզագույն փողկապները շատ էլեգանտ են, դրանք նախընտրում են կենսուրախ, լավատես, հեշտասեր և զվարճասեր մարդիկ։ Տղամարդիկ, որոնք ունեն շատ ընկերներ, շատ շփվող են և սիրում են նվերներ տալ և ստանալ։ Փիրուզագույն փողկապի գույնն այնքան է տնօրինում դեպի իրեն, որ շրջապատողները կարող են մոլորվել, միայն թե ինչ-որ բանով օգնեն փիրուզագույն փողկապի տիրոջը։ Միևնույն ժամանակ, փիրուզագույն փողկապների տերերը սովորաբար սթափ են մտածում և չեն տրվում զգացմունքներին։ Փիրուզագույն փողկապով տղամարդն ավելի երիտասարդ է թվում և լավ տպավորություն է թողնում ուրիշների վրա:
Թարգմանությունն կատարվել է vestnik.icdc.ru կայքից։