Մելանիա Թրամփը հայտնվել է թակարդում։ Երբ Գերմանիայում երկրորդ օրն անընդմեջ փողոցում անկարգություններ էին սկսվել, առաջին տիկինը հայտնվել էր Համբուրգի պալատական հյուրատանը, որտեղ նա պաշտպանված էր ոստիկանական մեքենաների անանցանելի բարիկադով: Գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ Մելանիայի համար պարզապես անվտանգ չէ դուրս գալը: Մելանիան առանձնատան ներսից թվիթերում գրել է. «Մտածելով Համբուրգի ցույցերի ժամանակ վիրավորվածների մասին՝ հույս ունեմ, որ բոլորն ապահով մնան»: Այն բանից հետո, երբ ցուցարարները ցրվեցին ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով, Մելանիան վերջապես կարողացավ միանալ նախագահին՝ համաշխարհային առաջնորդների համար նախատեսված Գալա համերգին:

«Քեզ հետ լինելը պատիվ է», — ասել է Թրամփը Պուտինին, և դա այն ձեռքսեղմումն է, որին սպասում էր աշխարհը։ Թրամփը ջերմորեն ողջունում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Մի քանի րոպե անց նրանք նորից սեղմեցին մեկը մյուսի ձեռքը, սակայն անտեսեցին ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հարցերը: «Պարո՛ն նախագահ, դուք կբարձրաձայնե՞ք ընտրությունների հաքերության (խաբեության) մասին», — եղավ հարցը։

Տեսանյութը ցույց տվեցինք մարմնի լեզվի մասնագետ դոկտոր Լիլիան Գլասին, և նա պատմեց. «Թրամփն ավելի դոմինանտ տեսք ուներ, քան Պուտինը։ Թրամփն ամբողջությամբ վերցնում է վերահսկողությունը, և ձեռքսեղմումը շատ ուժեղ է երկու կողմերից էլ: Սա շատ ուժեղ ձեռքսեղմում է, և տեսեք, թե ինչպիսի լարվածություն կա Պուտինի դեմքին, գիտեք, որ նա սովոր չէ, որ մեկ այլ առաջնորդ վերցնի վերահսկողությունը: Սովորաբար, հենց նա է վերահսկում»:

Նախագահ Թրամփն ու Պուտինը նույնպես, կարծես, կիսվել են անձնական կատակով: Հերթական ձեռքսեղմումը հրապարակվել է Գերմանիայի կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Թրամփը ոչ միայն սեղմեց Պուտինի ձեռքը, այլև բռնեց նրան թևից. «Սա ուժային խաղ է։ Հաճախ, երբ մեկ ուրիշը բռնում է ձեր թևը, նշանակում է, որ դուք գիտեք, որ այո՛, դա սիրո նշան է, բայց դա նաև ուժային խաղ է: Այստեղ պատասխանատուն ես եմ»։

Եվ նախագահը լուսանկարվեց G20 դասի պաշտոնական լուսանկարի համար, բայց սպասեք, ի՞նչ է անում մեր նախագահը «Սիբիրում»՝ ամբողջ ճանապարհին: Պարզվում է, որ համաշխարհային առաջնորդները նախագահ Թրամփին մի կողմում թողնելով, կենտրոնում դասավորված են ըստ ծառայության երկարության։ Ասա՛ պանիր։