«Անուշ» պոեմի նոր երազանքների ու հին ադաթի բախման հետևանքով սիրո պատմություն էր։ Այս պոեմի գլխավոր հերոսներն էին երեքը՝ Անուշը, Սարո, Մոսի։ Անուշը սիրում էր Սարոյին, սակայն ծնողների որոշմամբ պիտի ամուսնանար Մոսիի՝ Սարոյի մտերիմ ընկերոջ հետ։ Եվ հենց առաջին իսկ տողերից նկատվում է, որ հին ադաթներն ու ընդունված ավանդույթները խորտակում են երիտասարդ տղայի և աղջկա հույսերն ու երազանքները։

Անուշն, ինչպես արդեն ասացի, սիրում էր Սարոյին, սակայն գեղջկական պարկեշտությունն ու դաստիարակությունը թույլ չեն տալիս, որպեսզի նա լիովին տրվի իր զգացմունքներին։ Աղջիկն ընկնում է վատ ապրումների մեջ, անընդհատ մտածում է այդ մասին, և իր ընկերուհիները օգնելու, աջակցելու և մխիթարելու փոխարեն, ընդհակառակը, ավելի են մեկուսացնում աղջկան իր մեջ։ Այստեղ ի հայտ են գալիս մոտիկների, հարազատների ու մտերիմների ակնհայտ բացասական համատեքստ պարունակող «աջակցությունը», որն իր հետ բերում է հոգեբանական ծանր հետևանքներ։ Ի դեպ, Անուշն ինքն իրեն, հին ադաթների համաձայն, համոզում էր նրանում, որ իրեն անիծել են, նրա կյանքն էլ երբեք անցյալի պես չի լինի, նա միշտ դժբախտ է լինելու և այսպես շարունակ։ Վերոնշյալ հատվածում մենք ականատես ենք լինում, երբ մարդ, մեկուսացված աշխարհից, իրեն համոզում է, որ ինքն է սխալ, ինքն է պատժվելու և որ ամբողջ աշխարհն իրենից հայացք է թեքել։ Այդպիսի մարդկանց մնում է միայն ուժ գտնել իրենց մեջ, որպեսզի կարողանան հաղթահարել նմանատիպ դժվարությունները, բայց մեկ տեղ, դա հաջողվում է սակավաթիվ մարդկանց։
Գյուղական հարսանիքի ժամանակ Անուշի սիրուց ինքնամոռաց՝ Սարոն ընկերական կռիվ-մրցույթի ընթացքում, հակառակ հին ադաթի, ամբողջ առաջ գետնին գցեց Մոսիին՝ Անուի եղբորը։ Նահապետական սովորույթի համաձայն դա մեծ վիրավորանք է։ Այստեղից մենք կարող ենք զուգահեռներ տանել իրականության հետ։ Հարսանիքների վերջում ընդունված է, որ տղաները կամ ինչ-որ միմյանց չհասկացած, թյուրիմացություն ըմբռնած մարդկանց խումբ պետք է անպայման կռվի՝ այդպես իբրև ուժ ցույց տալու համար։ Ինչ վերաբերվում է գետնին գցելուն, ապա դա ամեն դեպքում վիրավորական քայլ է, և նման դեպքերում մեր իրականության մեջ, տղաները «ստանալու» են ունենում։ Իսկ Սարոյի պահվածքի հետ կապված պետք է նշել, որ նա այդ պահին առաջնորդվում էր զգացմունքներով ու էմոցիաներով, ուստի խելացի ու հավասարակշռված քայլեր նա չէր կարող անել։

Ա՜խ կմեռնեմ, ամա նա
Վայ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա:
Անուշը, սիրուց ու վախից դրդրված, փախչում է Սարոյի հետ։ Սարոն էլ իր հերթին է տառապում, ընկերոջը դարձրել է ոխերիմ «դուշման», վախենում է հակահարվածից։ Այդուհանդերձ՝ նա թառապում է իր սիրած հանդերում, որոնք նրա համար դժոխք էին դարձել։ Նա զգում էր, որ իր ու Անուշի երջանկությունը անդարձ կորել է, և վերջինս ցանկանում է մեռնել։ Սակայն, մյուս կողմից, Սարոն վախենում է իր քայլով վշտացնել առանց դրա էլ շատ տառապած սիրած աղջկան՝ Անուշին։
Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին, ով այդ կերպ ցանկացավ սրբել իր վրայից Սարոյի հասցրած վիրավորանքը։ Հին ադաթն այս անգամ էլ է խանգարում և հանգիստ չի տալիս մոտիկ-հեռու ընկերոջը սպանած Մոսիին։ Սարոյի մարմինն ամփոփում են պապերի շիրիմներից հեռու։
Մոսին, ինչպես իր միջավայրի գրեթե բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերի էր։ Չնայած որ չէր ցանկանում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց նետել հասարակական-նահապետական կարծիքին, ընդունված ադաթին։ Նա վերջ ի վերջո ոճրագործության է մղում միջավայրի ծաղրանքը։ Ի դեպ, Սարոյից վրեժ լուծելը պտտվում է իր դեմ, և ինքն ընկնում է հավիտենական տառապանքների մեջ։ Այստեղ կարող ենք վերլուծել, որ մարդ, շատ դեպքերում, որոշ գործոններով պայմանավորված չի կարողանում գիտակից քայլեր անել, և իր իսկ խելքի պատճառով տուժվում է, հավետ տառապում, զղջում, որ նման քայլեր էր արել։ Նման դեպքերում մնում է ասել․ «շուտ էր պետք մտածել»։

Սարոյի մահից հետո Անուշը ևս ընկնում է հավիտենական տառապանքի մեջ, մեկուսանում է, լքվում իր մեջ և վերջ ի վերջո հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ։
Ես պետք է անպայմանորեն ընդգծեմ նաև մորը դերը այս պոեմում․ երբ աղջիկը պատրաստվում էր գնալ դաշտ՝ իր խոսքերով ինչ-որ կենցաղային գործ անելու, մայրը հասկանում է, որ մի բան այն չէ, և կարծես միամիտ արտաբերում է «տղաներից հեռու մնա» արտահայտությունը։ Նման բազմաթիվ օրինակներով մենք հասկանում ենք, թե ինչ մեծ դեր ունեն մայրիկները մեր կյանքում։ Իրենք այն եզակի անձնավորություններն են, ովքեր առանց որևէ ակնարկի, համատեքստի կարող են ճշգրտորեն նշել պատճառը մեր կողմից կատարվող այս կամ այն գործողության։ Եվ հենց Անուշի դեպքում էլ մայրն անհանգստանում էր, որ Անուշը չընկնի հովիվների ձեռքը։
Այսպիսով ավարտվում է պոեմը, մի հրաշալի ստեղծագործություն, որը ցույց է տալիս, թե ինչի է պատրաստ և ինչի է ունակ հին ադաթը, բոլորի կողմից ընդունված, սակայն մարդկային տեսանկյունից անընդունելի սովորությունը, ավանդույթը։ Գիտեք, այս պոեմը շատ բաների անդրադարձ կատարեց, սակայն հիմնական միտքը այն էր, որ ոչ մեկ այնքան չկա, որ կարողանա ձեռնոց նետել նահապետական սովորություններին։
Սեփական դիրքորոշում։ Ես միշտ պնդել եմ, որ նմանատիպ մոտեցումն այս դարում ընդունելի չէ, որովհետև դարը փոխվում է, մարդիկ՝ ևս։ Նահապետական սովորություններ այժմ էլ կան որոշ ընտանիքներում, համայնքներում, նույնիսկ ազգային փոքրամասնություններում, ինչն, իմ կարծիքով, ողբալի է։ Ես միշտ փորձել եմ ամեն տեղ արտահայտել դիրքորոշումս, որը հետևյալն է․ աղջիկն ու տղան առանձին-առանձին են որոշում, թե ում հետ շփվել, իսկ ում հետ՝ ոչ։ Այդ իրավունքի ոտնահարումը և նրանց փոխարեն հարսնացու կամ փեսացու ընտրելը պարզապես ամոթ երևույթ է։ Մեր դարում ապրում են այնպիսի մարդիկ, ովքեր ունակ են ճիշտ կամ սխալ որոշում կայացնելու, և մեր միակ գործողությունն այն է, որ այդ մարդկանց խորհուրդ տանք, ուղղորդենք, այլ ոչ թե խանգարենք։ Ես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ սեփական դիրքորոշումս այն է, որ նահապետական սովորությունները պետք է մնան անցյալում, իսկ ներկայումս աղջիկը պետք է որոշի, թե ում հետ շփվել, իսկ ում հետ՝ ոչ։ Ըստ էության՝ Հովհաննես Թումանյանի այս ստեղծագործությունը ցույց տվեց մեզ այդ սովորությունների վատ կողմերը, որոնք, ըստ երևույթի, շատ-շատ էին։ Կարծում եմ՝ պոեմը որպես ստեղծագործություն ամենալավ օրինակն է հասարակությանը ցույց տալու հին ադաթի թողած հետքի հետևանքները և փորձել գնալ դրանց հակառակ։