Ա․ Իրավիճակի նկարագրություն 

Հասարակության մեջ նկատելով այնպիսի արմատային և անհանգստացնող  խնդիրներ ինչպիսիք են՝ 

  • ՀՀ քաղաքացիների կողմից թերի և անարդյունավետ մասնակցություն երկրում տեղի ունեցող քաղաքական գործնթացներին։
  • Դպրոցի շրջանակներում, աշակերտների գերակշռող մասի կողմից դասերի ընթացքում ակտիվության և մոտիվացիայի զգալի պակասի առկայություն։ 
  • Հասարակական տարբեր խմբերում, քաղաքական սուղ և խաբուսիկ պատկերացումներով պայմանավորված, անհամաձայնություն և մասնատում, որը ունենում է բացասական քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային ազդեցություն պետության վրա։

Ձեզ ենք ներկայացնում «Երիտասարդ առաջնորդների միություն» երկարաժամկետ նախագիծը, որը կխթանի վերը նշված խնդիրների լուծումը՝ դարձնելով երիտասարդներին ավելի տեղեկացված և պատրաստ քաղաքական աշխարհում ներգրավվելու համար։ 

Բ․ Նպատակներ 

«Երիտասարդ առաջնորդների միություն» երկարաժամկետ նախագծի նպատակներն են՝

Ա.  Խթանել սովորողների մոտ քաղաքագիտական ունակությունները և հմտությունները։

Բ․  Սովորողների մոտ զարգացնել սեփական տեսակետն ու դիրքորոշումն ազատ արտահայտելու, ինչպես նաև դրանք պաշտպանելու ունակությունը։

Գ․ Ունենալ որոշակի կամ հստակ պատկերացում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ունակ լինել կանխագուշակել պետությունների կողմից կատարվելիք հետագա քայլերը՝ ընտանեկան և հասարակական քննարկումներից ձևավորված կարծիքներից զատ։

Գ․ Բովանդակություն

«Երիտասարդ առաջնորդների միություն» երկարաժամկետ նախագծի առաջին հանդիպման ժամանակ ներկայացնելու ենք նախագծի՝

  • Գաղափարը, առաջացումը (իրավիճակի նկարագրություն)
  • Մեր ուսումնասիրվող թեմաների կարևորությունը(նախ և առաջ ներկայացնել գիտությունները, այնուհետև իրենց արդիականությունը)
  • Ծրագրի շրջանակներում հանդիպումների անց կացման ֆորմատը(Ֆորմատը լինում է դասընթացների միջոցով)

Թեմաներ՝

Գործնական քայլեր՝

Ա․ Մասնակիցների շրջանում զարգացնել քաղաքագիտական հմտություններ՝ ինտերակտիվ խաղերի շնորհիվ։

Բ․ Կազմակերպելով հանդիպումներ պետական մարմիններ հետ՝ ավելի լավ պատկերացում կազմել տվյալ մարմինների աշխատանքի բնույթի մասին, ինչպես նաև քննարկել ոլորտում տեղի ունեցող անհանգստացնող հարցերը անմիջականորեն ոլորտի ներկայացուցիչների հետ։ 

Գ․ Ունենալ ուսումնական այցեր դեպի պետական կառույցներ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ ավելի իրատեսական և մաքուր պատկերացում տվյալ կառույցի և դրա ծավալած գործունեության մասին։  

Դ․ Ծրագրի շրջանականերում, մասնակցի առաջադիմության դեպքում  հնարավորություն կտրվի անցկացնել դասընթացներ ավելի կրստեր աշակերտների հետ՝ վաղ տարիքից աշակերտների մեջ քաղաքագիտության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով, որը միևնույն ժամանակ կնպաստի դասընթացավարի մոտ փափուկ հմտությունների զարգացմանը որոնք են՝ հաղարդակցման, առաջնորդության և այլ հմտությունները։

Քաղաքագիտական հմտությունները իրենց մեջ ներառում են՝ 

  • Իրավիճակի վերլուծության և տրամաբանական եզրակացության հանգելու ունակությունը,
  • Սեփական կարծիքը հիմնավորելու ունակությունը,
  • Հռետորության արվեստ,
  • Բանավիճելու ունակությունը։

Քաղաքագիտության դասերը իրենց մեջ ներառում են դասընթացներ, որոնց շնորհիվ աշակերտները կսովորեն՝ 

  • Պետական մարմինների կառուցվածքը և աշխատանքը,
  • Բանակցություններ վարելու և սեփական շահերը հետապնդելու արվեստը,
  • Հռետորական խոսք,
  • Իրավիճակի օբյելտիվ դիտարկում և վերլուծություն,
  • Հարցերը ճիշտ ձևակերպելու և տալու ձևերը։

Հետազոտության մեթոդիկա

  • Տեղեկության հավաքագրում

Քաղաքական իրավիճակները շարունակաբար ենթարկվում են տարբեր փոփոխությունների և զարգացումների։ Տեղեկության ճիշտ հավաքագրումը կնպաստի ապատեղեկատվության խափանմանը։ 

Հետազոտության հիմնական կետերը՝

  1. Քաղաքական իրադարձություններ
  2. Քաղաքական գործիչներ-ռազմավարություն
  3. Հասարակության տեսակետ-կարծիք
  • Տեղեկության վերլուծություն

 Նախագծի շրջանակներում դիտարկվող տեղեկությունը ենթակա է պարտադիր վերլուծության, որը իրականացվելու է՝

  • Լսարանի միջնորդությամբ,
  • Բլոգային աշխատանքի միջոցով,
  • Համագործակցություն մասնագետների հետ։

Համապատասխան մասնագետների միջնորդությամբ հնարավոր կլինի ունենալ արդյունավետ և հետաքրքիր քննարկում-վերլուծություն մասնակիցներին հետաքրքրող հարցերի շուրջ։

Մասնակցություն

Նախագծի մեջ կարող է ներգրավվել ցանկացած քաղաքագիտության և հասարակագիտության առարկաներով հետաքրքրված սովորող անձ։ 

Մասնակցությունը լինում է՝

  • Գրանցում,
  • Հանդիպման մասին տեղեկանալուց հետո հետաքրքրված անձը կգրանցվի google form տարբերակով,
  • Ավելի արդյունավետ աշխատանք կատարելու նպատակով, կբացվի համապատասխան խումբ օնլայն հարթակում, որի մեջ կմտնեն բոլոր այն անձիք որոնք կընդգրկվեն նախագծի մեջ։

Հանդիպումներին ակտիվ մասնակցություն

Հետաքրքրված անձը գրանցվելուց հետո հանդիպման ժամանակ պետք է ցուցաբերի որոշակի ակտիվություն, որը կլինի կարծիքի, առաջարկի, տեսակետի կամ հարցի ձևաչափով։

Դ․ Շահառուներ 

«Երիտասարդ առաջնորդների միություն» երկարաժամկետ նախագծի շահառուները լինելու են հետևյալ անձինք․

Ա․ Նախագծի անդամ մասնակիցները, որոնք քննարկումների և դասընթացների շրջանակներում ձեռք կբերեն կամ կզարգացնեն այն հմտությունները, որոնք մանրամասն նկարագրված են խնդիրներ և նպատակներ հատվածներում։

Բ․ Նախագծի ղեկավարները, որոնք ձեռք կբերեն հավելյալ գիտելիքներ՝ քննարկումների և դասընթացների շրջանակներում։

Գ․ Ուսուցիչները, որոնք մասնակից-սովորողների հետ քննարկումներ և դասընթացներ վարելու ընթացքում կառերեսվեն տարբեր կարծիքների և տեսակետների հետ, որոնք, իրենց հերթին, կլինեն քննադատական և վերլուծական մտածողության արդյունք։