Ի՞նչ եք հասկանում իդեալ ասելով։
Նախ, հիշենք, որ «իդեալ» բառն առաջացել է հունարեն «իդեա» բառից, որը թարգմանաբար նշանակում է գաղափար, միտք, կերպար, տեսիլ։ Իդեալն ինչ-որ առարկայի, անձի կատարելագործված կամ ամենակատարյալ տիպն է, նրա բարձրագույն կետին կամ արժեքին հասած վիճակը։ Իդեալը նաև անձի դեպքում, իմ կարծիքով, կուռքն է, որին համարում են բարձրագույն, կատարյալ, ինչու ոչ նաև ամբողջական և ամենա-ամենա։ Իդեալն, անշուշտ, անհաղթահարելի բարձունք է, քանի որ իդեալական ոչինչ աշխարհում չկա։ Նույն ինքը՝ մարդը, կատարյալ չէ, ունի թերություններ։ Չնայած այս ամենին՝ իդեալը մոտիվացիա է, կողմնորոշիչ, նպատակ, իղձ։

Ի՞նչ եք հասկանում իդեալականություն ասելով։
Եթե խոսենք պարզ բառերով, ապա իդեալականություն ասելով հասկանում եմ կատարելություն, ամբողջականություն, ինչ-որ բանի ու երևույթի բարձրագույն, անհասնելի վիճակ, նրա իդեալական լինելը։
Ո՞րն է գեղագիտական իդեալը։
Գեղագիտական իդեալը վիճակ է, որը ծնվում է մարդկանց հոգևոր որունումներում և մարմնավորվում՝ արվեստի գործերում։ Գեղագիտական իդեալը գեղեցիկի կատարելատիպն է, վերջնական գագաթնակետը։ Իհարկե, ողջ մարդկության կամ մարդկային հասարակության ապրած բոլոր դարաշրջանների համար չկա մեկ համընդհանուր գեղագիտական իդեալ, դրանք տարբերվում են։ Յուրաքանչյուր դարաշրջանի, յուրաքանչյուր մշակույթի բնորոշ է իր սեփական գեղեցիկի իդեալը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր գեղագիտական իդեալ կառուցվում է մարդու որոշակի իդեալի հիման վրա՝ ըստ Պրոտագորասի՝ «Մարդն է բոլոր իրերի չափանիշը» հայտնի արտահայտության։
Ինչպե՞ս կարող է ոճը ազդել գեղագիտական իդեալի վրա։
Ոճը այն է, որով արվեստագետը նյութականացնում է իր հոգում եղած իդեալը: Ոճը վճռորոշ դեր է խաղում գեղագիտական իդեալը ձևավորելու և ազդելու տարբեր ոլորտներում, ներառյալ արվեստը, նորաձևությունը, դիզայնը, գրականությունը և այլն: Ահա մի քանի եղանակներ, որոնցով ոճը կարող է ազդել գեղագիտական իդեալի վրա։
- Մշակութային ազդեցություն. Տարբեր մշակույթներ ունեն յուրահատուկ ոճեր, որոնք արտացոլում են իրենց արժեքները, համոզմունքները և ավանդույթները: Այս մշակութային ոճերը նպաստում են գեղագիտական իդեալների բազմազանությանը, ազդելով, թե ինչպես են մարդիկ ընկալում գեղեցկությունը և գեղարվեստական արտահայտությունը:
- Թրենդներ և շարժումներ. Ոճերը հաճախ զարգանում են ժամանակին զուգահեռ՝ առաջացնելով գեղարվեստական շարժումներ և թրենդներ: Այս շարժումները կարող են վերաիմաստավորել գեղագիտական իդեալը՝ մարտահրավեր նետելով գոյություն ունեցող նորմերին և ներմուծելով նոր հասկացություններ: Օրինակ՝ արվեստում բարոկկոյից ռոկոկոյի անցումը կամ դիզայնի մեջ մինիմալիզմից մաքսիմալիզմի անցումը։
- Անհատական ազդեցություն. Անհատական ոճը թույլ է տալիս անհատներին գեղագիտական արտահայտվել: Նկարիչները, դիզայներները և ստեղծագործողները օգտագործում են իրենց յուրահատուկ ոճերը՝ իրենց գաղափարներն ու զգացմունքները փոխանցելու համար՝ նպաստելով գեղագիտական բազմազանությանը:
- Սոցիալական և քաղաքական ազդեցություններ. Ոճը հեռու չէ սոցիալ-քաղաքական համատեքստից: Այն կարող է լինել հասարակության արժեքների արտացոլումը և կարող է օգտագործվել հայտարարություններ անելու համար: Օրինակ, որոշ ժամանակաշրջաններում գեղարվեստական ոճերը կիրառվել են ստատուս քվոն վիճարկելու կամ այլակարծություն արտահայտելու համար:
Նշեք արվեստի գործեր, որոնք ձեր համար բարձրաճաշակ են կամ ցածրաճաշակ և պարզաբանեք ինչու՞։

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» (1503-1506): Լայնորեն համարվում է աշխարհի ամենահայտնի և արժեքավոր նկարներից մեկը, «Մոնա Լիզան» հայտնի է իր կոմպոզիցիայի, լույսի և ստվերի օգտագործմամբ և առեղծվածային ժպիտով: Նույնիսկ մաթեմատիկայի տեսանկյունից է այն գրեթե իդեալական։ Ես քանի որ մեծ ուշադրություն եմ դարձնում համատեքստին, փոքր մասնիկներին, նրբություններին, ուստի հենց այս կտավն ինձ համար հոգեհարազատ է ու գեղեցիկ։

Մյուս օրինակը՝ կապված Մալեվիչի «Սև քառակուսի» կտավի հետ։ Իհարկե, ես արդեն վերևում հիշատակեցի այն, որ ես մեծ ուշադրություն եմ դարձնում մանրուքներին, համատեքստին, բայց կոնկրետ այս գործի հետ ես համամիտ չեմ, որովհետև այն մի քիչ շատ պարզ է։ Կոնկրետ ինձ համար այն իմաստալից է, սակայն բացատրությունն, որը տրված է նրան ակնհայտ է, գրեթե բոլորը կարող են գլխի ընկնել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այո՛, կտավը հետաքրքիր է, իմաստալից, մոտիվացիոն ինչ-որ տեղ, սակայն՝ հնացած, չնայած որ մեր դարում այն մեծ տեղ է գտել հասարակության շրջանում։ Կարծիքս երևի թե բխում է այն գնից, որն առաջարկվել և ընդունվել է կտավի համար։