Որո՞նք են հիմնական բարոյական արժեքները։ Ինչպե՞ս կարելի է որոշել՝ ինչն է ճիշտ, լավ ու բարի։

Բարոյական արժեք ասելով՝ կարող ենք հասկանալ հասարակության կողմից «ճիշտ» ու «լավ» և «սխալ» ու «վատ» դասակարգված գործողությունների ցուցակ։ Բարոյականությունը, նույն ինքը՝ առաքինությունը, կատարում է մարդուն որիշների աչքում բարձր ցույց տալու, վերջինիս կարգով ու վարքով զբաղվելու ֆունկցիա։ Այս տերմինը ներմուծել է Ցիցերոնը, և այն նշանակում է չգրված օրենք, բարք, վարքագիծ։ Վերոնշյալ օրինակները վառ կերպով ներկայացնում են հասարակության՝ բարոյականության մասին կարծիք ունենալու ամենահայտնի տարբերակները։ Բարոյական արժեքները, ուսուցումները, վեհ գաղափարները, պատվիրանները Աստծուց կողմից տրված են կարգավորելու մարդու՝ հասարակության մեջ դրսևորվող վարքագիծը, առաքինի կյանքն ու նկարագիրը։ Պետք է հիշել, որ միայն հոգևոր չեն լինում բարոյական արժեքները։ Բարոյական արժեքներ կարող են սահմանվել նաև օրենքներով, սահմանադրություններով՝ հասարակությանն առաքինի մարդու կերպարն ուսուցանելու և ցույց տալու համար։ Հիմնական բարոյական արժեքներից են․ մեծին հարգելը, չվիրավորելը, չշնանալը, չբամբասելը։ Ընդհանրապես՝ ով գիտի և պահպանում է բարոյական արժեքները քաղաքավարի ու դաստիարակված անձ է։

Morality and Reason. The following is an excerpt from Islam… | by Mohamed  Ghilan | Scattered Thoughts | Medium

Պե՞տք է արդյոք ծնողներն առաջին հերթին հատկապես բարոյական բարձր արժեքներ սերմանեն իրենց երեխաների մեջ։

Միանշանակ այո։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքավարի ու դաստիարակված քաղաքացի պետք է իմանա բարոյական արժեքները (չէ որ նրանք մարդկանց հետ ճիշտ հարաբերվելու պարզունակ վարքեր են), ինչպես նաև դրանց սահմանները։

Համարվում է, որ բարոյական արժեքներն այն համամարդկային արժեքներն են, որ գոյություն ունեն տեսականորեն և որոնց բովանդակությունը կապ չունի հասարակության զարգացման որևէ կոնկրետ պատմական շրջափուլի կամ էթնիկական ավանդույթի հետ։ Իսկապե՞ս այդ արժեքները համընդհանուր են բոլորի համար։

Եթե անկեղծ՝ ապա որոշ շրջափուլի հետ այնուամենայնիվ կապ ունի (խոսքը քրիստոնեության տարածման մասին է)։ Մենք պետք է հիշենք, որ բարոյական արժեքները վերացական են, այսինքն՝ երկրային կյանքում դրանց խախտումը (եթե իհարկե քրեորեն պատժելի չէ) հասարակության կողմից արժանանում է սուր քննադատության, սակայն չի պատժվում։ Ինչ կապված է համընդհանուր արժեքների հետ, ապա, այո, այդպիսինները կան, հենց օրինակ մեծին հարգելը համընդհանուր բարոյական արժեք է։ Իսկ եթե դիտարկենք համամոլորակային մասշտաբով, ապա նույն պատվիրանները չեն գործում հենց Միացյալ Նահանգներում (խոսքն, անշուշտ, ոչ բոլորին է վերաբերվում)։ Այստեղ կախված է արժեքից ու վերջինիս բովանդակությունից։

Video] Marxism and Morality | History & Theory | Audio & Video

Երբ փոքր երեխան նոր է քայլել սովորում, սովորաբար ծնողները հատուկ ուշադրություն են դարձնում տան անվտանգությանը՝ փակելով վարդակները, թաքցնելով սուր առարկաները և այլն։ Ինչպե՞ս կարելի է ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը պատանեկության տարիներին։

Իհարկե, շատերը պատանեկության տարիների դառնում են ավելի գիտակից և հասկացող։ Իմ կարծիքով՝ պատանեկության շրջանում գտնվող անձին բարոյական տեսանկյունից դաստիարակելու լավագույն միջոցը նրա հետ խոսելն է, ճիշտն ու սխալը քննարկելն ու հասկանալն է։ Եթե անկեղծ՝ ապա այդ շրջանում սովորաբար անձինք անկանխատեսելի են, այսինքն՝ կարող են լինել կամ այսպիսի, կամ էլ՝ այնպիսի, և այստեղ կախված է, թե անձը ինչպիսին է։ Ես միևնույնն է կպնդեմ այն, որ անձին բարոյական արժեքներին սովորեցնելու լավագույն միջոցը/լուծումը նրա հետ խոսելն է, գործնականում ցույց տալն է, բացատրելը։

Որոշ ծնողներ փորձում են քսանչորսժամյա հսկողության տակ պահել իրենց դեռահաս զավակներին՝ պտտվելով նրանց շուրջը և հսկելով յուրաքանչյուր քայլը։ Երբեմն ծնողների նման պահվածքն է դրդում պատանուն հմտորեն թաքցնել արդեն գործած արարքը։ Պարզ է, որ հսկողությունը հարցի լուծում չէ։ Իսկ որո՞նք են լուծումները։

Կտրականապես համաձայն չեմ վերը նկարագրված օրինակի հետ։ Երեխային, դեռահասին քսանչորսժամյա վերահսկողության տակ պահելն ընդհանրապես ճիշտ չէ։ Նախ, ճիշտ է նշված, որ երեխան ձեռք է բերում ունակություն ավելի լավ թաքցնելու սուտը, գործած արարքը։ Ամենալավ լուծումը միևնույնն է մնում է երկխոսությունը, անձի հետ դեմ դիմաց խոսելը, քննարկելը, ճիշտն ու սխալը հասկանալը։ Մեր դարում շատ ծնողներ չեն էլ հասկանում, որ այդ վերահսկողության պատճառով վատ ազդեցություն են ունենում երեխայի վրա։ Այդ շրջանում ձևավորվում է երեխան, ձևավորվում են նրա բնավորության գծերը, և հենց այդ ժամանակ առավալեգույնը պետք է լինել ուշադիր, զգոն, որպեսզի երեխայի մոտ չձևավորվի ապագա վիշապի կերպարը։

The morality and politics of abortion and matters of life and death – The  Varsity

Ինչի՞ց է երևում, որ պատանի դարձած երեխան բարոյական բարձր արժեքներ ունի:

Մարդու հետ հարաբերվելու պարզագույն հմտություններից, ունակություններից։ Մեծին հարգելով, տեղ զիջելով, անձի հետ «դուք»-ով խոսելով և այլ դրսևորումներով ես կամա-ակամա հասկանում եմ, որ դիմացինս դաստիարակված է, տեղյակ է բարոյական արժեքներից։

Որտե՞ղ է երեխան ստանում պատկերացումներ բարոյական արժեքների մասին։ Որի՞ դերն է առաջնային՝ ընտանիքի՞, դպրոցի՞, շրջապատի՞ կամ միգուցե ինքնակրթությա՞ն։

Փորձեմ ըստ իս դասակարգել հետևյալ օղակները։ Նախ՝ ընտանիք, հետո՝ շրջապատ, երրորդ տեղ՝ դպրոց, չորրորդ՝ ինքնակրթություն։ Ի դեպ նշեմ, որ ճիշտ ընտրության դեպքում այս բոլոր չորս անմիջական կապ ունեցող գործոնները կարող են դառնալ դրական ազդեցություն պարգևող, սխալ ընտրության դեպքում՝ բացասական։