Ներկայացրե՛ք «Բուլինգ»-ը «Հայաստանյան կրթական հաստատություններում» թեմաները հետևյալ տեսակետներով․

Բուլինգ նշանակում է՝ որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

«Բուլինգի» առաջացման պատճառները․

Բուլինգի առաջացման պատճառները բազմազան են, արտաքին տեսքից մինչև մարդկային հարաբերություններ։ Բուլինգն առաջանում է այն ժամանակ, երբ հասունացման շրջանում գտնվող անձը ցանկանում է ինքնահաստատվել ուրիշների վրա, ազդել նրանց վրա, ցույց տալ ուժային գերազանցությունը, թողնել բացասական տպավորություն/ազդեցություն։ Դիտարկենք բուլինգի առաջացման որոշ պատճառներ․

Types of bullying - National Center Against Bullying

  • Անհատական դրսևորումներ, բնութագրեր — ցածր ինքնագնահատական, թերագնահատում,
  • Ընտանեկան միջավայր — ծնողների անմիջական ազդեցությունը, վերջիններիս անգործությունը,
  • Դպրոցական միջավայր — վերահսկողության բացակայություն,
  • Հոգեբանական գործոններ — կարեկցանքի բացակայություն,
  • Նախապաշարմունք և խտրականություն — կողմնակալություն, խտրականություն։

«Բուլինգի» դրսևորումները․

Բուլինգի դրսևորումները ևս բազմազան են։ Դիտարկենք որոշները։

  • Ծաղրանք, վիրավորանք, անվան հետ «խաղ»,
  • Սոցիալական բուլինգ (տեսքից, խոսքից),
  • Շշուկների, վարկածների տարածում,
  • Անտեսում կամ արհամարհանք,
  • Քմծիծաղ,
  • Բնավորությանը համապատասխան մականունների տրամադրում՝ ծաղրանքի համատեքստով,
  • Հանրային խայտառակում,
  • Ռասսայական, ազգային փոքրամասնությունների հանդեպ, կրոնական խտրականություն,
  • Մանիպուլյացիա,
  • Թվային և ուժային (նաև՝ «ծանոթության») գերազանցության ցուցադրում,
  • Անդադար ծիծաղ և պարբերաբար վիրավորանքներ, սպառնալիքներ բուլինգի ենթարկվողի հասցեին։

«Բուլինգի» հետևանքները․

Բուլինգը կարող է ծանր և երկարատև հետևանքներ ունենալ ինչպես բռնության ենթարկվողների, այնպես էլ բռնություն/բուլինգ կազմակերպողներ անհատների համար: Բուլինգի ազդեցությունը կարող է դուրս գալ անմիջական իրավիճակից և ազդել մարդու կյանքի տարբեր ասպեկտների վրա: Բուլինգի պատճառով կարող է խախտվել մարդու հոգեբանական կայուն վիճակը։ Մարդը, կոպիտ ասած, կարող է վերածվել հրեշի, ինտրովերտի, կարող է սկսել ատել ամեն ինչ և ամեն ոք։

Putting An End To Bullying Once And For All | Alyson Schafer

Զգացմունքային և հոգեբանական ազդեցություններից կարևորենք դեպրեսիայի, անհանգստության, դպրոց կամ ուրիշ հաստատություն հաճախելու վախի, ցածր ինքնագնահատականի, թերհավատության առաջացումը։

Սոցիալական ազդեցություններից կարող են լինել իզոլացումը, մեկուսացումը, խոսքն արտահայտելու վախը, մարդկանց վստահելուց խուսափելը։

Ֆիզիկական առողջական հետևանքներ կարող են լինել քնի խանգարումները, ֆիզիկական առողջության հետ կապված բազում խնդիրներ, օրինակ՝ թուլացումը, գլխի ցավերը, սթրեսը, ստամոքսի ցավը։

Այս ամենին միանշանակ հետևելու են վարքագծի փոփոխությունները։ Բուլինգի ենթարկված անհատները կարող են զարգացնել ագրեսիվ վարքագիծ՝ որպես հաղթահարման մեխանիզմ կամ որպես վերահսկողության զգացում վերականգնելու միջոց: Որոշ անհատներ կարող են դիմել ոգելից խմիչքների և թմրամիջոցների չարաշահման՝ որպես բուլինգի հետևանքով առաջացած հուզական ցավը հաղթահարելու միջոց: Ամենավատ հետևանքներից կարող են լինել սեփական անձին վիրավորելը, ֆիզիկական ցավ պատճառելը և իհարկե ինքնասպանության դիմելը։

Ինպե՞ս կարելի է պայքարել այդ երևույթի դեմ․

Բուլինգի դեմ պայքարը պահանջում է համապարփակ և բազմակողմ, ինչու ոչ նաև անհատական մոտեցում, որը ներառում է անհատներին, ընտանիքներին, դպրոցներին, համայնքներին և ընդհանրապես հասարակությանը և ժողովրդին: Բուլինգից խուսափելու կամ նրա մակարդակը նվազեցնելու համար կարելի է դիմել հետևյալ քայլերին․

4,893 Bullying Drawing Royalty-Free Images, Stock Photos & Pictures |  Shutterstock

  • Կրթություն և իրազեկում։ Արշավների, սեմինարների և կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել բուլինգի բացասական հետևանքների մասին տեղեկացվածությունը:
  • Կարեկցանքի խթանում։ Սովորեցնել կարեկցանք և ըմբռնում՝ այդ կերպ օգնելով անհատներին ճանաչել իրենց խոսքերի և արարքների ազդեցությունը ուրիշների վրա:
  • Ստեղծել դրական միջավայր դպրոցում, տանը, աշխատանքային միջավայրում։
  • Խրախուսել որևէ տեսակի նման դեպքի խթանումը։
  • Իրազեկ պահել սովորողներին նման դեպքերից, բուլինգ ենթարկողներին մասսայական ներկայացնել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի և դիմի անհրաժեշտ քայլերի։
  • Սոցիալական ցանցերում տարածել տեղեկատվական նյութեր՝ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։

Ընդհանուր առմամբ՝ լուծումները շատ-շատ են, մնում է միայն հասկանալ, թե որ կետից և երբ պետք է դրանք սկսել, կյանքի կոչել։ Իմ կարծիքով՝ ամենակարևոր և առաջնային լուծումը դա հնարավորության դեպքում մարդկանց ըմբռնելն է, խնդիրները հասկանալը, լուծումներն առաջարկելը, երկխոսության գնալը։