Ձմեռ Պապ- 2024 մրցանակին ներկայացվող պահանջներ. 

  • նախագիծն ամբողջական է՝ իր բոլոր բաղադրիչներով, 
  • նախագիծը շարունակական է, ունի զարգացում, 
  • նախագիծը ունի նորարարություն, 
  • նախագիծն այլ անվանակարգերով մրցանակ չի ստացել։ 

Այս ուսումնական շրջանի ընթացքում կատարվել ու կատարվում են բազում նախագծեր։ Ցանկանում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն նախագծերին, որոնք սերտորեն առընչվում են պետության և հայրենիքի հետ, և ինչն ես շատ եմ կարևորում։

Գրականության դասաժամերին իրականացրել եմ լրացուցիչ աշխատանք՝ մեջբերումների վերլուծության տեսքով։ Նախագծերի նպատակն է ներկայացնել, թե 19-րդ և 20-րդ դարերի ստեղծագործների, հասարակական գործիչների մտքերն ու մեջբերումները ինչպես են կապվում այսօրվա հայաստանյան իրականության հետ։ Պետք է արձանագրեմ, որ կոնկրետ Լեռ Կամսարի մեջբերումները հստակ ցույց են տալիս, որ հայկական գաղափարախոսության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, նրա գործունեության հիմնական մասը չի փոխվել։ Փոխվել են մարդիկ, սակայն գաղափարը մնացել է նույնը։

Լեռ Կամսար — Մեջբերումների վերլուծություններ / Մաս Ա

Լեռ Կամսար — Մեջբերումների վերլուծություններ / Մաս Բ

Լեռ Կամսար — Մեջբերումների վերլուծություններ / Մաս Գ

Կարևոր եմ համարում նշել, որ պետության պատմության և կայացման առարկայական պատկերացում կազմելու համար հարկավոր է անդրադառնալ նաև ակունքներին, արմատներին։ Գրականության դասաժամերին և դրանցից դուրս իրականացրել եմ էպոսի ճյուղերի վերլուծություն, որոնք կարելի է դասել շարունակական զարգացող նախագծերի շարքին։ Նպատակն է՝ ուսումնասիրել ոչ այնքան մեծ փոփոխություններ ապրած էպոսը, հասկանալ, թե ինչպես է էպոսը ներկայացնում պետության ստեղծումը, կայացումը, հզորացումը, ղեկավարումը։ Խորհրդանշական է, որ էպոսի յուրաքանչյուր ճյուղ ցույց է տալիս պետության ստեղծումը և հետագա զարգացումը։

«Սանասար և Բաղդասար» ճյուղի վերլուծություն

«Մեծ Մհեր» ճյուղի վերլուծություն

Եվ իհարկե, սեփական ակունքներին անդրադառնալու համար, ինչպես նաև ապագա մարդկային կերպարը կառուցելու համար իրականացրել եմ «Իմ հերոս» նախագծերը։ Յուրաքանչյուր աշխատանք ունի որևէ սահմանափակում, ուստի՝ նյութերը ավելի բովանդակալից են, ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ։ Նպատակն է՝ ցույց տալ, թե ովքեր են մեր ժամանակներում ազդեցիկ մարդիկ, հերոսները, ինչպիսի ժառանգություն են թողել նրանք մեզ, և ինչպես են նրանք այսօր երևում հասարակության աչքերում։

«Իմ հերոսը»․ նախագիծ

«Իմ արյունակից հերոսը»․ նախագիծ

«Իմ ժամանակակից հերոսը»․ Վահագն Դավթյան

«Իմ կին հերոսը»․ Արքայադուստր Դիանա

Ինչպես արդեն վերևում նշեցի, պետությունը լավ ճանաչելու համար հարկավոր է դիտարկել այն տարբեր տեսանկյուններից, ուստի հաջորդիվ նախագծերը վերաբերվում են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը։ Նախագծերն իրականացվել են պատմության դասաժամերի ընթացքում, և նպատակ են հետապնդել պարզելու և բացահայտելու՝ տարբեր լրատվականների, տարբեր հասարակությունների կողմից իրավիճակի ընկալումն ու հետագա քայլերի մասին կանխատեսումը։

Ոչ խաղաղ պատմություն․ Շուշիի ազատագրումն ու անկումը:

Ինչպե՞ս են ներկայացնում ներկայիս իրավիճակը օտարերկրյա և հայաստանյան լրատվականները․ հետազոտություն

Պետությունը լավ ճանաչելու և իմանալու, թե ինչպիսի ազդեցություն է թողնվել նրա վրա հարկավոր է նաև իմանալ հարևան պետությունների մշակույթները, թեկուզև հին հարևանների։ Աշխատանքների նպատակն է եղել ուսումնասիրել նախնադարերը, Հին Հռոմը, վերջինիս հայտնագործությունները, որոնք փոխել են աշխարհը, հելլենիստական դարաշրջանը Հայաստանում և Հայաստանից դուրս։

Հին Հռոմի հայտնագործություններ, որոնք առաջ էին ընկել իրենց ժամանակից․ Թարգմանություն

Հռոմեական հանրապետության ակնառու գործիչները․ Թարգմանական աշխատանք

«Հելլենիզմ» նախագծային աշխատանք

Բրոնզի դարի ընդհանուր բնութագիրը, հայտնագործությունները

Էկոլոգիայի դասաժամերի ընթացքում դիտել ենք բնապահպանական խնդիրների և պետության վերաբերմունքի մասին տեսաֆիլմեր, որոնք մեզ ներկա իրավիճակի մասին տվել են հստակ գիտելիքներ և պատկերացումներ։ Որոշել եմ այս կետերը ևս ներառել մրցանակի համար ներկայացվող փաթեթի մեջ, քանի որ վստահ եմ, որ նմանատիպ աշխատանքները նորարարություն են իրենց մեջ պարունակում։ Սովորողները այս աշխատանքներն իրականացնելիս դիտարկում են բոլոր ասպեկտները, բոլոր կարծիքները և հենց դրանց վրա կազմում սեփականը։ Ես աշխատանքները կատարելիս զուգահեռ ուսումնասիրել եմ նաև այլ աղբյուրներ, որոնք աշխատանքը կատարելագործելու մեջ ինձ բավականին օգնել են։

Ամուլսարը՝ պետության շա՞հ, թե էկոլոգիական բազում խնդիրներ․ վերլուծություն

Հայկական հանքարդյունաբերության խնդիրները

«Հայաստանի կոտրվող ողնաշարը», «Բնության հաշվեհարդար» ֆիլմերի վերլուծություն

«Տուն» ֆիլմի վերլուծությունը՝ ըստ մոդուլի

Մաթեմատիկայի դասաժամի ընթացքում մի խումբ սովորողներով իրականացրել ենք «Ես եմ իմ ուսուցիչը» նախագիծը, որի նպատակն էր սովորողի տեսանկյունից դիտարկել մաթեմատիկական բանաձևերի գրառումը, հաշվարկն ու կիրառելիությունը։ Նախագիծը, կարծում եմ, պետք է լինի շարունակական, քանի որ այդ կերպ սովորողն իրականացնում է աշխատանքը իրեն ավելի մատչելի ձևով, որպեսզի բուն նյութն ու նրա ընկալելիությունը լինի համապատասխան իրեն։

«Ես եմ իմ ուսուցիչը» նախագիծ․ Եռանկյունը, նրա տեսակներն ու հատկությունները

Ուսումնական շրջանի ընթացքում տեղի են ունեցել բազում-բազում հանդիպում-քննարկում-բանավեճեր և ուսումնահետազոտական, հայրենաճանաչ ճամփորդություններ, որոնց լուսաբանումները կարող եք ընթերցել ստորև։ Ինչպես նաև նոյեմբերին՝ կրթական փոխանակումների ծրագրերով պայմանավորված և հարիսայի ծեսին մասնակցելու համար, կրթահամալիր էին ժամանել սասունցի բարեկամները, որոնց հետ երեք անմոռանալի և հետաքրքիր օրեր էինք անցկացրել։

  1. Կլոր սեղան-քննարկում․ ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիր
  2. Պատմության ընտրությամբ դասընթացի կազմակերպումը հետազոտական վարժարանում․ ուսումնական բաց պարապմունքի ամփոփում
  3. Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով Թալին-Աշնակ ճամփորդության ամփոփում
  4. Սիրադեղյանական օրեր․ Մանուկ Նիգոյանի և Խաչատուր Սիրադեղյանի հետ հանդիպում-քննարկման ամփոփում
  5. «Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր»․ կլոր սեղան քննարկում-բանավեճի ամփոփում
  6. Սասունը՝ Երևանում․ եռօրյա ընդունելության ծրագրի ամփոփում

Նոյեմբերի 18-20 Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը, որին ես մասնակցում էի որպես կամավոր։ Կարևորում եմ երիտասարդների ներգրավվածությունը նմանատիպ միջոցառումներում՝ արտաքին աշխարհին ավելի լավ ճանաչելու, և անգնահատելի փորձ ձեռք բերելու նպատակով։ Պետք է հատուկ նշեմ, որ նստաշրջանի ընթացքում օտարերկրացի հյուրերի հետ հարաբերվելիս ինձ շատ օգնեց անգլերենիս գիտելիքներն ու իմացությունը, ինչի համար շնորհակալ եմ անգլերենի ուսուցչուհիներիս։ Կամավորության ընթացքում ինձ հաջողվել է խոսել, քննարկել որոշ թեմաներ եվրոպական և ասիական շատ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ։

ԵԱՀԿ ԽՎ-ի ընթացքում իմ կամավորական գործունեության ամփոփում

Summary of my volunteer activities during the OSCE PA

Ուսումնական առաջին շրջանում թուրքերենի ընտրությամբ դասընթացի շրջանակներում իրականացվել են թարգմանական աշխատանքներ, որոնց նպատակն էր պարզել, թե ինչպես են թուրքական լրատվամիջոցները նկարագրում իրավիճակը՝ ներքին, թե արտաքին։ Թարգմանություններն իրականացվել են երկու ուղղություններով՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից՝ հայերեն։

Հետազոտական աշխատանքի կատարման ընթացքում ևս իրականացվել են բազում հետաքրքրաշարժ հետազոտություն-թարգմանություն-նախագծեր, որոնց նպատակն է եղել պարզել, թե պետական և քաղաքական տարբեր գործիչներ ինչպիսի ժեստեր և միմիկա են օգտագործում առօրյայում տարբեր գործընկերների հետ հարաբերվելու համար։ Եվ իհարկե, գլխավոր նպատակներից է եղել նաև բացահայտել, թե քաղաքական գործիչները իրենց ելույթների ժամանակ ինչն են թողել անհասկանալի, ինչը՝ մութ ու գաղտնի, ինչն են ներկայացրել հանրությանը իրականում, և ինչից են խոսել վերջ ի վերջո իրենց ժեստերն ու միմիկան՝ ոչ վերբալ հաղորդակցության ազդակները։

  1. Վրդովված էր և զայրույթ էր դրսևորում։ Ոչ բանավոր հաղորդակցության փորձագետը վերլուծել է Զելենսկու պահվածքը Դավոսում․ Թարգմանություն
  2. Փորձագետը վերլուծում է Թրամփի և Պուտինի մարմնի լեզուն նրանց առաջին հանդիպման ժամանակ. թարգմանություն
  3. Մարմնի լեզվի փորձագետը ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը․ թարգմանություն
  4. Բայդեն-Պուտին 2021-ի գագաթնաժողով․ Մարմնի լեզվի վերլուծություն
  5. Եղիսաբեթ II թագուհու զգեստներն ունեին կարևոր դեր․ թարգմանություն
  6. Հայտնի մարդկանց խոսուն ժեստերը. Թարգմանություն
  7. Քաղաքական գործիչների ժեստերի լեզուն. ողջ ճշմարտությունը ՀԴԲ գործակալից

Այսպիսով՝ վերը ներկայացված նյութերով վստահ եմ, որ կարող եմ հավակնել «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակին։ Շնորհակալություն ուշադրության համար․․․

Հարգանքով՝ Դավիթ Կարենի Մուրադյան