Այսօր՝ հունվարի 22-ին, ևս ունեինք ծանրաբեռնված առօրյա։ Ընդհանուր պարապմունքից հետո, խմբային պատասխանատու աշխատանքի շնորհիվ, կարողացանք կազմակերպել և անցկացնել շախմատի մրցաշարի երկրորդ և երրորդ փուլերը։ Պետք է ընդգծեմ, որ մեր կազմակերպած շախմատի մրցաշարը, իրոք որ, լավ և բարձր մակարդակի էր։ Դեռ ունենք կիսաեզրափակիչն ու եզրափակիչը։ Կիսաեզրափակիչը կանցկացվի վաղը՝ ժամը 10:00։ Ներքոհիշյալում կարող եք տեսնել կիսաեզրափակիչ անցած մասնակիցների անուն-ազգանունները, ինչպես նաև դասարանները։

Գուրգեն Մանուկյան (9-րդ դասարան)

Աբել Բաբայան (11-րդ դասարան)

Սոնա Խաչատրյան (9-րդ դասարան)

Առօրյայի հաջորդ կարևոր պարապմունքներից էր ստուգատեսի շրջանակներում ռազմամարզական պարապմունքին մեր մասնակցությունը։ Սովորեցինք շարային պատրաստություն, զենքի հետ վարման կանոնները, կանգնած, պառկած, ծնկած կրակային դիրքերը։ Դասն արդյունավետ դարձավ այն բանի շնորհիվ, որ պարապմունքի կարևոր բաղադրիչ էր պրակտիկ աշխատանքը։ Դրանից առաջ, ջոկատի որոշ սովորողներ մասնակցեցին նաև սեղանի թենիսի հունվարյան մրցաշարին։

Այսպիսով, վերջին շաբաթվա առաջին օրն անցավ հետաքրքիր, աշխույժ, ակտիվ։ Վաղը պատրաստվում ենք մեկնել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ՝ մասնագիտական կողմնորոշման ծրագրի և բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում։