Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք․ա․ երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք․ա․ 8-7-րդ դարերից։ Նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական միությունները կարողացան ստեղծել պետականություն և միավորվելով՝ հայ ժողովուրդ։ Մի շարք ժողովուրդներ մեզ՝ հայերիս, այդ ժամանակաշրջանում անվանել են արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա։ Հայ ինքնանվանումն ավանդաբար կապվում է Հայկ Նահապետի անվան հետ։

Աշխարհի ժողովուրդները խոսում են շուրջ 2000 լեզուներով, որոնց մեջ հայերեն խոսողները գրավում են 38-րդ տեղը՝ շուրջ 7 միլիոն մարդ։ Միայն 13 լեզուներով խոսում է ավելի քան 3 միլիարդ մարդ։ Դրանք են չինարենը, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, գերմաներենը, ճապոներենը, ինդոնեզերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը, արաբերենը, բենգալերենը և իտալերենը։

Այս առումով հետաքրքիր պատկեր ունի հայոց լեզուն․ նրա արևելեհայ տարբերակը գործում է ՀՀ-ում և Իրանի հայության մեջ, իսկ արևմտահայերենը Սփյուռքի հաղորդակցման լեզուն է։

Իրազեկում. «Հայոց լեզու, գրականություն» - ՀՀ ԿԳՄՍՆ