Երկրաշարժի հետևանքով վնասված Անթեփի (Այնթապի) երկու հազար տարվա ամրոցի ռեստավրացիան (վերականգնում)
Երկրաշարժի ավերիչ հետևանքներից վնասված կամ ավերված հազարավոր շենքերի մեջ կան նաև պատմական կառույցներ։ Այս կառույցներից մեկը երկու հազար տարվա Անթեփի ամրոցն է։ Ամրոցը ռեստավրացվում է (վերականգնվում), քանի որ փետրվարի 6-ի երկրաշարժերից բաստիոնը և ներքին մասերը ավերվել են։
7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից, որի կենտրոնը Քահրամանմարաշն (Մարաշ) էր, ամենաշատ տուժած քաղաքներից մեկում՝ Գազիանթեփում (Այնթապ), ավերվել է 4 հազար 126 շենք։ Երկու հազար տարվա անցյալով (պատմությամբ) քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Գազիանթեփի Ամրոցը երկրաշարժից ևս տուժել է։ Մինչ պատմական ամրոցում Մշակույթի և Տուրիզմի նախարարության կողմից սկսված ռեստավրացիոն աշխատանքները շարունակվում են, 2024 թվականի վերջերին պլանավորվում է փակված ամրոցի վերաբացումն՝ այցելուների համար։
Երկրաբաշխության և հուշարձանների վարչության կողմից վերականգնողական մրցույթի անցկացումից հետո, թիմերը սկսեցին աշխատել և առաջին փուլում հանվեցին ամրոցի ծայրամասերում ցրված քարերը։ Քարերը, ներառյալ արձանագրություններն ու հուշագրությունները, համարակալվել, արձանագրվել և կրկին օգտագործվելու համար պահպանվել են Zeugma խճանկարի թանգարանի պահեստում։