Gazetecilik alanında artık yirmi yıl çalışan Karlos Zurutuza gazetecilerin karşılaştığı zorlukları iyi biliyor. Kendi faaliyetinin başlangıcındaç sosyal ağlar ve yaygın internet erişimi yoktu, bu nedenle editörlerle iletişim kurmak ve tarihi sunmak gerçekten zordu. Bugünkü gerçek tamamen farklı olsa da, uluslararası basın editörleriyle temas kurmak hala belirli becerileri gerektirmeye devam ediyor. Libya, Suriye, Kürdistan ve diğer çatışma bölgelerinde çalışırken Karlos’a ingilizce iyi bilen yerel gençler yardım etmiştiler. O yardımcılarını uluslararası basında yayın yapmaya ve ülkelerinin tarihini anlatmaya teşvik etmeye çalıştı. Onlar için daha kolay olduğunu, ne olduğunu bildiklerini, çeviriye ihtiyacı duymadıklarını, sadece hikayeyi nasıl sunacaklarını ve nasıl kuracaklarını öğrenmeleri gerektiğini söyledim. Karlos diyor “Ben bazı gençlere yardım edebildim ve bir gün biz bu çalışmanın düzenli bir şekilde yürütülmesi gerektiğine karar verdik” anlatıyor. Karlos, 2016 yılında, fotoğrafçı Andoni Lubaki ve BBC gazeteci Joanne Abdi ile birlikte çatışma bölgelerindeki yerli gazetecilerin uluslararası basınla birlikte çalışmasını desteklemeyi amaçlayan Ronak Press STK’sını kurdular.

Հայերեն տեքստը.

Կառլոս Զուրուտուզան, որը լրագրության ոլորտում է արդեն 20 տարի, լավ գիտի այն դժվարությունները, որոնց բախվում են լրագրողները: Երբ նա նոր էր սկսում իր գործունեությունը, չկային սոցիալական ցանցեր եւ համացանցի համատարած հասանելիություն, ուստի խմբագիրների հետ կապ հաստատելն ու պատմություններ առաջարկելն իրական մարտահրավեր էր: Թեեւ այսօր իրականությունը բոլորովին այլ է, միջազգային մամուլի խմբագիրների հետ կապեր ստեղծելը շարունակում է որոշակի հմտություններ պահանջել: Lիբիայում, Սիրիայում, Քուրդիստանում եւ այլ կոնֆլիկտային գոտիներում աշխատելիս՝ Կառլոսին օգնում էին տեղացի երիտասարդները, որոնք անգլերեն լավ գիտեին: Նա փորձում էր քաջալերել իր օգնականներին, որ նրանք սկսեն հրապարակվել միջազգային մամուլում եւ հենց նրանք պատմեն իրենց երկրի պատմությունը: Ասում էի, որ իրենց ավելի հեշտ է, իրենք գիտեն՝ ինչ է կատարվում, թարգմանության կարիք չունեն, պարզապես պետք է սովորեն՝ ինչպես առաջարկել պատմությունը եւ ինչպես կառուցել այն: «Ես կարողացա օգնել որոշ երիտասարդների, եւ մի օր մենք որոշեցինք, որ այս աշխատանքը պետք է համակարգված իրականացնել»,- պատմում է Կառլոսը: 2016 թվականին Կառլոսը  լուսանկարիչ Անդոնի Լուբակիի եւ BBC-ի լրագրող Ջոուան Աբդիի հետ հիմնեցին Ronak Press հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել կոնֆլիկտի գոտիներում գտնվող տեղացի լրագրողներին միջազգային մամուլի հետ աշխատելու հարցում: