Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք։

Հասարակագիտություն առարկան հասարակության և իր մեջ տեղի ունեցող փոխհարաբերությունների մասին գիտություն է։ Այն բազում հասարակական ոլորտներ է իր մեջ ընդգրկում, օրինակ՝ փիլիսոփայությունը, սոցիոլոգիան, գեղագիտությունը, բարոյագիտությունը, արվեստը։ Ըստ իս՝ ենթաոլորտներից, որոնք կարծես թե դուրս են բերվում առանձին-առանձին ոլորտներից, կարող են լինել մարմնի լեզուն, փոխհարաբերությունների կառուցվածքը, էթիկետը՝ դիվանագիտական, թե սովորական, պատմությունը, իրավունքը, քաղաքագիտությունը։

  • Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում։

Գեղեցիկն ու նրա տարբերակիչներն ուսումնասիրող գիտություն է։ Այսինքն՝ ի՞նչ դեր ունի գեղեցիկը մեր կյանքում, ինչպե՞ս է այն արտահայտվում, ի՞նչ տեսակներ ունի, տարբեր մարդկանց կողմից այն ինչպե՞ս է ընդունվում և ընկալվում, ընդհանրապես՝ գեղեցիկ ասելով ինչ ենք նկատի ունենում և այլն։ Գեղագիտությունը, կարծում եմ, կյանքի ամենակարևոր գիտություններից մեկն է։ Գեղագիտությունը երևի թե այն եզակի գիտություններից է, որը մարդ կարողանում է ուսումնասիրել պարզապես աչքերը բացելով, այսինքն՝ շրջակա միջավայրն ու հասարակությունը վերլուծելով, տարբերակելով։

World's Most Beautiful Natural Wonders — Photos

Կարևոր է նրանով, որ մարդ կամ ձեռք է բերում կամ զարգացնում է ունակությունը տարբերելու գեղեցիկը տգեղից, այն է՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան աշխարհում։ Կարևոր է նրանով, որ մարդ կարողանում է ձևակերպումներ տալ գեղեցիկին, նույնիսկ տարբերակել գեղեցիկի տեսակները։ Առօրյա կյանքում առընչվելով թե՛ տգեղ, թե՛ գեղեցիկ առարկաների, մարդկանց, կենդանիների և այլոց հետ՝ դժվար չէ նկատել, որ շատ մարդիկ տարբեր կերպ են մոտենում նրանց, մեկը՝ սիրով, մյուսն՝ ատելությամբ, և նմանատիպ կարծիքը մեծամասամբ կազմվում է տեսքից, արտաքինից, գեղեցիկից։

  • Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում։

Ընդհանրապես, բարոյական ասելով, շատ մարդիկ հասկանում են հասարակության լիիրավ անդամի կերպար կամ իդեալ, համենայն դեպս՝ մեր հասարակությունում։ Այսինքն՝ նմանատիպ կարծիք է ձևավորվում այն դեպքում, երբ մարդ ստացած գիտելիքներն օգտագործում է կյանքում։ Բարոյական արժեք ասելով՝ կարող ենք հասկանալ նաև հասարակության կողմից «ճիշտ» ու «լավ» և «սխալ» ու «վատ» դասակարգված գործողությունների/գործառույթների ցուցակ։ Բարոյագիտությունը սերտ կապված է ճշմարտասիրության, ազնվության, հարգանքի, պատվի, բարության, պատասխանատվության, գեղեցիկի հանդեպ ձգտման, խղճի, արդարության և արդարամտության զգացումների հետ։

Современный этикет

Իսկ ինչպե՞ս ենք մեր կարողանում «ստացած գիտելիքները» կիրառել առօրյա կյանքում։ Եթե անկեղծ, ապա՝ բավականին հեշտ։ Օրինակ՝ երբ մարդ ստանում է ճիշտ դաստիարակություն, լինում է շնորհքով, հարգալից, դա ևս մատնանշում է նրա բարոյական լինելը, և մեր հասարակությունում է հենց դա ընկալվում որպես բարոյականություն։ Ամենապարզ օրինակներից մեկը, երբ երեխան կամ դեռահասը մեծերի կողքով անցնելիս նրանց ողջունում է։ Դա կապված է շնորհքի, դաստիարակության, բարության հետ, իսկ դրանք, իրենց հերթին, բարոյականության հետ, այսինքն՝ նույնիսկ սովորական ողջույնը բարոյական արժեք է։ Մեկ այլ օրինակ է ժամանակին ինչ-որ բան կատարելը. դա կապված է պատասխանատվության և խղճի զգացումների հետ, այսինքն՝ կապված է նաև բարոյականության հետ։ Այսպիսով, բարոյագիտությունն ուսումնասիրում է հասարակության մեջ ճիշտ փոխհարաբերությունների տեսակները, ընթացքը, կառուցվածքը, գործունեությունը։

  • Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի ո՞ր ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

Ասեմ անկեղծ՝ իմ ամենասիրած ոլորտներից է հոգեբանությունը։ Եթե փորձենք պատասխանը գտնել հենց բառում, ապա ստացվում է «հոգի» և «բանալ», այսինքն՝ ուսումնասիրել, փորփրել և այլն։ Շատ բառերում է հանդիպում «բան» բառը։ Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդուն՝ որպես կերպար, անհատ, անձ, հարաբերվող կողմ և այլն։ Հոգեբանությունը կապվում է մարդկային ազդեցության, խառնվածքների, հոգեբանական տեսակների, մարդկային փոխհարաբերություններում արտացոլվող ազդեցությունների, ինչու ոչ նաև մանիպուլյացիայի, գերիշխանության, գիտակցության հետ։ Կրճատ՝ հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Այն վերաբերվում է սոցիալական, հասարակական ոլորտին, քանի որ հենց այնտեղ է այն արտահայտվում։ Սակայն կարող ենք դիտարկել նաև կյանքի այլ ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, սպորտը, առողջությունը։

10 советов из психологии для управления изменениями - and Change

Հոգեբանությունը՝ որպես գիտություն, ինձ հետաքրքրում է գործնականում, այսինքն՝ որպես հմտություն։ Անշուշտ, կարևոր է իմանալ օրինաչափությունները։ Ես հոգեբանություն ասելով մեծամասամբ հասկանում եմ մարդկային փոխհարաբերություններում արտացոլվող զգացումները, ապրումները։ Ինձ համար կարևոր է իմանալ, թե արդյո՞ք դիմացինն ինձ հետ անկեղծ է, ազնիվ, թե՞ փորձում է քողարկել սուտը։ Հոգեբանությունն իմանալով՝ կարելի է իմանալ, թե տարբեր մարդկանց հետ ինչպես է պետք հարաբերվել, հաղորդակցության ո՞ր ճյուղերին է պետք առավելապես ուշադրություն դարձնել։

  • Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։

Տնտեսագիտությունը գիտություն է տնտեսության մասին։ Նախ և առաջ, պետք է հասկանալ, թե ինչ է տնտեսությունը։ Դա մի համակարգ է, որն իր մեջ ներառում է ծառայությունները, եկամուտների, փողերի և գումարների շրջանառությունը, արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը, հասույթն ու ծախսը և այլն։ Մի խոսքով՝ այն հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Ըստ իս՝ տնտեսագիտությունը կենտրոնանում է բուն տնտեսության կառուցվածքի, գործունեության և զարգացման (ինչու ոչ նաև թերացման) ընթացքի վրա։

Պարզ բառերով՝ փողն ապրանք գնելու (փոխանակման) միջոց է։ Փողն ինչ-որ բան ձեռք բերելու (ծառայություն, ապրանք) դրա դիմաց տրվող համապատասխան արժեքն է։ Շուկան փոխանակության հարթակ է, ոլորտ, որտեղ իրականացվում են ապրանքների/բարիքների փոխանակություն՝ փողի դիմաց։ Շուկան հարթակ է, որը հիմնված է գնագոյացման, մրցակցության, ձեռներեցության վրա։ Շուկան մի կողմից հասարակական արտադրության կազմակերպման ձև է, մյուս կողմից մեխանիզմ է, որը թույլ է տալիս որոշել տարբեր ապրանքների ու ծառայությունների առաջարկի և պահանջարկի հարաբերությունները։

Save the economy, save the planet, says sustainability expert

Տնտեսական հարաբերությունները վերաբերում են անհատների, ձեռնարկությունների, կառավարությունների և այլ կազմակերպությունների միջև տնտեսական համակարգում տեղի ունեցող փոխազդեցություններին և գործարքներին: Այս փոխազդեցությունները ներառում են ապրանքների և ծառայությունների արտադրություն, բաշխում և սպառում, ինչպես նաև ռեսուրսների բաշխում: Տնտեսական հարաբերությունները ցանկացած տնտեսական համակարգի հիմնարար կողմն են և վճռորոշ դեր են խաղում ընդհանուր տնտեսական լանդշաֆտի ձևավորման գործում:

  • Որպես հինգերորդ բաժին, ի՞նչ կավելացնեիք դուք 10-րդ դասարանի համար։

Շատ տարբերակներ կան։ Ես արդեն նշեցի մի քանի, ինչպիսիք են քաղաքագիտությունը, սոցիոլոգիան՝ կոնկրետ վիճակագրական տվյալներով, իրավունքը, մարդկային փոխհարաբերությունների կառուցվածքը, փիլիսոփայությունը, էթիկետը։ Վերոնշյալներից կնախընտրեմ էթիկետը՝ դիվանագիտական, թե սովորական և փիլիսոփայությունը։